Jump to content

Հեգեմոնե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեգեմոնե
(Յուպիտեր XXXIX)
Hegemone
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է8 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,8[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 703 000 կմ[1][3]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,4077[1][3]
Սիդերիկ պարբերություն745,500 օր[1][3]
Թեքվածություն153° (խավարածրի հարթության նկատմամբ)
151° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[1][3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1,5 կմ (ենթադրված)
Զանգված~4,5×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Հեգեմոնե (հուն․՝ Ἡγεμόνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում ստանալով S/2003 J 8 ժամանակավոր անվանումը[1][3]։

Հեգեմոնեն ունի մոտ 3 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 703 միլիոն կմ հեռավորության վրա, 745,500 օրվա ընթացքում[1][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 153° խավարածրի հարթության նկատմամբ (151° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,4077 է[1][3]։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության քարիտներից մեկի անունով[4]։

Հեգեմոնեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 IAUC 8088: S/2003 J 8(չաշխատող հղում) 2003 March 6 (discovery)
  2. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 MPEC 2003-E24: S/2003 J 8 2003 March 6 (discovery and ephemeris)
  4. IAUC 8502: Satellites of Jupiter Արխիվացված 2020-04-15 Wayback Machine 2005 March 30 (naming the moon)