Հենրիխ Շտրեկեր
Հենրիխ Շտրեկեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1893[1][2] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | հունիսի 28, 1981[1] (88 տարեկան) Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3] |
Ժանրեր | օպերետ և Wienerlied? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ | |
Heinrich Strecker (composer) Վիքիպահեստում |
Հենրիխ Շտրեկեր (գերմ.՝ Heinrich Strecker, փետրվարի 24, 1893[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հունիսի 28, 1981[1], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա[3]), ավստրիացի կոմպոզիտոր օպերետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն վաղ մանկությունից Շտրեկերը ուղարկվել է ծնողների կողմից բելգիական Տե քաղաքի գիշերօթիկում սովորելու։ Գիշերօթիկի ուսուցիչները ճանաչում են նրա երաժշտական տաղանդը և զարգացնում այն՝ սովորեցնելով նրան տիրապետել երկու գործիքների։ Նրա անձնական հիշողությունների համաձայն՝ սիրած գործիքը եղել է ջութակը, որով անցել է նույնիսկ վարպետության դասեր։
1907 թվականին Շտրեկերը ստեղծում իր առաջին ստեղծագործությունը՝ «Համերգ ջութակի համար լյա մաժորը», որը նույն թվականին կատարվել է Բելգիայի Լեոպոլդ II թագավորի առջև և արժանացել պարգևի։
1910 թվականին նա վերադառնում է Վիեննա և սկսում իրավունքի ուսումնասիրությունը Վիեննայի համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ավարտվում է ուսուցումը, և նա իրեն բացահայտում է երաժշտության մեջ։ Երկու տարի սովորում է Կամիլո Հորնի մոտ՝ հիմնականում ստեղծագործելով դասական ժանրով։
Պարային և ֆիլմայինն երաժշտությունից աստիճանաբար անցում է կատարում վիեննական երգերի ստեղծմանը և ճանաչում ձեռք բերում։ 1931 թվականի դեկտեմբերի 31-ին նրա «Աղջիկը Վիեննայից» օպերետը ներկայացվել է Վիեննայի քաղաքացիական թատրոնի բեմում։ 1933 թվականին Բրեսլայում կատարվել է նրա երգը (Ännchen von Tharau) Բրունո Հարդ-Բարդենի համահեղինակությամբ։
1934 թվականին Շտրեկերը եղել է նացիստական կուսակցության տարածաշրջանային մշակույթի ղեկավար։ ՝Այդ ժամանակաշրջանում նա արգելափակված էր Ավստրիայում[4]։ Իր նացիստական գործունեության համար 1936 թվականին նա կարճ ժամանակով ձերբակալվում է[5]։ 1937 թվականին Բրեմենում կատարվել է նրա «Հավերժ վալսը», որն իր հարազատ Ավստրիայում կատարվել է միայն 1938 թվականին Վիեննայի ժողովրդական օպերայի բեմում[6]։
Անշլյուսից հետո (Ավստրիայի միացումը Գերմանիային) 1938 թվականին Շտրեկերը, ի պատիվ այդ իրադարձության, գրել է. «Գերմանական Ավստրիան ազատագրված է» («Deutsch-Österreich ist frei!») և «Արթնացի՛ր գերմանացի Վախայ» («Wach auf, deutsche Wachau!»)[5]: Նույն թվականին էլ Շտրեկերը փոխնախագահ է դարձել ավստրիական համայնքում որպես ավստրիացի գրողների, կոմպոզիտորների և երաժշտական հրատարակիչների իրավունքի պահապան[5]։
Պատերազմի ավարտին Շտրեկերն ապրել է ավստրիական Բադենում, որտեղ մահացել է 88 տարեկան հասակում։ Ամուսնացած է եղել Էրիկ Շտրեկերի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raimar Wieser (Hrsg.): Heinrich Strecker und Baden — eine Zusammenstellung. Neue Badener Blätter, Band 4,1. Gesellschaft der Freunde Badens, Baden 1993.[7]
- Raimar Wieser, Peter Ziegler: Liebes Wien, du Stadt der Lieder. Heinrich Strecker und seine Zeit. Amalthea, Wien (u.a.) 1997, ISBN 3-85002-405-9.
- Ursula Schwarz: Das Wiener Verlagswesen der Nachkriegszeit — eine Untersuchung der Rolle der öffentlichen Verwalter bei der Entnazifizierung und bei der Rückstellung «arisierter» Verlage und Buchhandlungen. Diplom-Arbeit. Universität Wien, Wien 2003, PDF online Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, abgerufen am 16. Oktober 2010.[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119281651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. CD-Rom-Lexikon. Kiel 2004, S. 7045.
- ↑ 5,0 5,1 5,2 Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. CD-Rom-Lexikon. Kiel 2004, S. 7045-7047.
- ↑ Eintrag Strecker, Heinrich auf operone.de, siehe auch Fred K. Prieberg: Handbuch Deutsche Musiker 1933—1945. S. 7045.
- ↑ Permalink Österreichischer Bibliothekenverbund.
- ↑ Permalink Österreichischer Bibliothekenverbund.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20160305161027/https://portal.d-nb.de/opac.htm?query=Woe%3D119281651&method=simpleSearch
- Հենրիխ Շտրեկեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Website zu Heinrich Strecker(չաշխատող հղում)
- Heinrich Strecker gestorben. In: Arbeiter-Zeitung, 30. Juni 1981, S. 19, Spalte 5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շտրեկեր» հոդվածին։ |
|