Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Մուշեղի Աբրահամյան (հուլիսի 15 , 1937 (1937-07-15 ) [ 1] , Ղափանի շրջան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ պատմաբան , պատմական գիտությունների դոկտոր (1995 ), պրոֆեսոր (2000 ):
Ծնվել է 1937 թվականի հուլիսի 15 –ին Կապանի շրջանի Փուխրուտ գյուղում։ 1955 թվականին ավարտել է Ղափանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1958 –1963 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը ։ 1964 –1965 թվականներին աշխատել է Ղափանի շրջանում որպես Շրջկոմի առաջին քարտուղար։ 1968 թվականին ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1969 –1973 թվականներին աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ Պատմության ամբիոնի ասիստենտ, 1973 -1978 թվականներին ` ավագ դասախոս, 1978 –1991 թվականներին` ամբիոնի դոցենտ։ 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ» թեմայով։ 1991 –2000 թվականներին Հենրիկ Աբրահամյանը եղել է Հայաստանում նոր ձևավորված ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ։ 1994 –2000 թվականներին միաժամանակ եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1995 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1995 –1996 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։ 2000 –2007 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ։ 2007 թվականից որպես պրոֆեսոր աշխատում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում ։ Հենրիկ Աբրահամյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով (Սվերդլովս ), 1984 թվական, Երևան , 1998 թվական , 2003 թվական )։ Հեղինակ է 3 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի, մի շարք բրոշյուրների, ուսումնական ծրագրերի և 40–ից ավելի գիտական հոդվածների։ 2007 թվականին Հենրիկ Աբրահամյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։
Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ, Երևան, 1975 :
Հայաստանի Կոմկուսի գործունեության քննական վերլուծությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի և ստեղծագործական ակտիվության բարձրացման ուղղությամբ, Երևան , 1990 :
Ժողովրդավարությունը և քաղաքական կուսակցությունները, Երևան , 2009 , 112 էջ[ 2]
Խորհրդային և հետխորհրդային հասարակությունը 1945 -2011 թվականներին, Երևան , 2011 , 122 էջ[ 3]