Jump to content

Հովվամախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովվամախաղ
Հովվամախաղ սովորական
Հովվամախաղ սովորական։
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Հովվամախաղ
Լատիներեն անվանում
Capsella Medik., nom. cons. (1792)
Այլ անվանումներ

Ծտապաշար, ճնճղկահաց, եզան ճակտիկ,
ճնճղկաբլիթ,


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հովվամախաղ (լատին․՝ Capsella), ծտապաշար[1], ճնճղկահաց, եզան ճակտիկ, ճնճղկաբլիթ, ճնճղպաշար, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6, Հայաստանում՝ 1 տեսակ՝ հովվամախաղ սովորական (C. bursa-pastoris

Տարածված է բոլոր մարզերի ցածրադիր և միջին գոտիներում։ Աճում է ճամփեզրերին, այգիներում, բանջարանոցներում, աղբոտ վայրերում, ամայի տարածքներում և այլն։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը պարզ է կամ ճյուղավորվող, բարձրանում է՝ 10-60 սմ։ Մերձարմատային տերևները կոթունավոր են, փետրաբաժան՝ հավաքված վարդակում, ցողունայինները՝ նստադիր, ամբողջական, նշտարաձև, գոգավոր-ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը հակաեռանկյունաձև պատիճակ է (արտաքին տեսքով հիշեցնում է պայուսակ, այստեղից՝ հովվամախաղ անվանումը)։

Դասը ընդգրկում է 25 տեսակ[2]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լեղամուղ, արյան ճնշումն իջեցնող միջոց։ Ուտելի է և մեղրատու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сумочник — название по «Современному толковому словарю русского языка» под ред. Т. Ф. Ефремовой, присутствует также и в ЭСБЕ.
  2. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովվամախաղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովվամախաղ» հոդվածին։