Հունաստանի ռազմաօդային ուժեր
Հունաստանի ռազմաօդային ուժեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Երկիր | Հունաստան |
Ենթարկոում | Հունաստանի ազգային պաշտպանության նախարարություն |
Մտնում է | Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա |
. | |
Շրաբ | Աթենք, Հունաստան |
Կարգախոս | «Αίεν Υψικρατείν» («Միշտ իշխող բարձրության վրա») |
Գույներ | cyan?, սպիտակ և նարնջագույն |
Ստեղծվեց | 1930[1] |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-լեյտենանտ Վասիլիոս Կլոկոզաս հուն․՝ Αντιπτέραρχος Βασίλειος Κλόκοζας[2] |
Կայք | haf.gr(անգլ.) |
Հունաստանի ռազմաօդային ուժեր (հուն․՝ Ελληνική Πολεμική Αεροπορία, ΕПΑ), Հունաստանի Հանրապետության զինված ուժերի տեսակ։ Մինչ 1974 թվականի միապետության վերացումը Հունաստանի ռազմաօդային ուժերը կոչվում էին Հունաստանի թագավորական ռազմաօդային ուժեր (Ελληνική Βασιλική Αεροπορία, EBA): Հունական ռազմական ավիացիայի ղեկավար մարմինը համարվում է Գլխավոր ավիացիոն շտաբը (Γενικού Επιτελείου Αεροπορίας, ΓΕΑ): Հունաստանի ռազմաօդային ուժերի կարգախոսն է «Αίεν Υψικρατείν», որը նշանակում է «Միշտ իշխող բարձրության վրա»։ Այդ բառակապակցությամբ փոխգնդապետ (ավելի ուշ` գեներալ) Սպիրոս Պապասպիրոսը, ով հունական ավիացիոն կենտրոնի պետ էր Գազայի ավիաբազայում, 1941 թվականի հոկտեմբերի 5-ին ողջունել է 335-րդ էսկադրիլիայի ստեղծումը, որը Մերձավոր Արևելքում առաջին հունական կործանիչ էսկադրիլիան էր, որը մասնակցել է Եգիպտոսի մարտական գործողություններում։ Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը օդում ճախրող արծիվ է սպիտակա-կապտավուն շրջանակի ֆոնի վրա։
Ռազմական ավիացիա ստեղծելու որոշումն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից 1911 թվականին։ Հունաստանի ռազմաօդային ուժերը մասնակցել են Բալկանյան պատերազմներում, Առաջին համաշխարհային պատերազմում, 1919—1921 թվականների հույն-թուրքական պատերազմում և 1930 թվականին առանձնացվել են որպես անկախ զորատեսակ։ 1941 թվականին գերմանական հարձակումների ժամանակ ռազմաօդային ուժերը ամբողջությամբ ոչնչացվել են։ Ավելի ուշ կազմավորվել են մի քանի հունական էսկադրիլիաներ, որոնք Մերձավոր Արևելքում մարտնչում էին բրիտանական հրամանատարության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի է դարձել հույն ռազմական օդաչու Միտրալեկսիս Մարինոսը։ Նրա կիսանդրին տեղադրված է Աթենքի Էլլինիկո ավիաբազայում։
Տեխնիկա և սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Military Balance-ի տվյալների համաձայն, 2014 թվականի դրությամբ Հունաստանի ռազմաօդային ուժերն ունեին հետևյալ տեխնիկա.
Տիպ | Արտադրություն | Նշանակություն | Քանակ | Ծանոթագրություններ | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Ռազմական ինքնաթիռներ | |||||
F-16C/D Block 30, 50 «Fighting Falcon» | ԱՄՆ | բազմանպատակ կործանիչ | 70[3] | Block 30 ստացել են 1989 թվականին, 40 Block 50` 1997—1998 թվականներյն | |
F-16C/D Block52+ «Fighting Falcon» | ԱՄՆ | բազմանպատակ կործանիչ | 56[3] | ||
F-16C/D Block52M «Fighting Falcon» | ԱՄՆ | բազմանպատակ կործանիչ | 30[3] | ||
Мираж 2000EGM/BGM | Ֆրանսիա | բազմանպատակ կործանիչ | 17[3] | ||
Mirage 2000-5 Mk.2 | Ֆրանսիա | բազմանպատակ կործանիչ | 25[3] | ||
F-4E PI-2000 «Ֆանտոմ» II | ԱՄՆ | բազմանպատակ կործանիչ | 34[3] | ||
RF-4E «Ֆանտոմ» II | ԱՄՆ | հետախուզական | 15[3] | F-4E «Ֆանտոմ» II` մոդեռնիզացված DASA ընկերության կողմից | |
A/TA-7Ε/H «Կորսար» II | ԱՄՆ | գրոհիչ | 28[3] | ||
Օժանդակ ինքնաթիռներ | |||||
C-130B Hercules | ԱՄՆ | ռազմա-տրանսպորտային | 5[3]
10[3] |
||
C-27J Spartan | Իտալիա | ռազմա-տրանսպորտային | 8[3] | ||
EMB-145H AEW&C | Բրազիլիա | ռադիոհայտնաբերման և ուղղորդման ավիացիոն համալիր | 4[3] | ||
EMB-135 | Բրազիլիա | վարչական | 2[3] | ||
Գոլֆսթրիմ V | ԱՄՆ | վարչական | 1[3] | ||
Ուսումնական ինքնաթիռներ | |||||
T-2C/E Buckeye | ԱՄՆ | Ուսումնամարզական | 40 | ||
Ուղղաթիռներ | |||||
AS-332C1 «Սուպեր Պումա» | Ֆրանսիա | տրանսպորտային | 11[3] | ||
AB-205A | Իտալիա | տրանսպորտային | 13[3] | ||
AB-212 | Իտալիա | տրանսպորտային/վարչական | 4[3] | ||
ՀՕՊ համակարգեր | |||||
Փեթրիոթ | ԱՄՆ | հրթիռահրետանային համալիր | 36 հրթիռային արձակման կայանք[3] | ||
Ս-300 «Ֆավորիտ» | Ռուսաստան | հրթիռահրետանային համալիր | 12 հրթիռային արձակման կայանք[3] | ||
Crotale NG/GR | Ֆրանսիա | հրթիռահրետանային համալիր | 9 համալիր[3] | ||
9К331 «Тор-М1» | Ռուսաստան | հրթիռահրետանային համալիր | 4 համալիր[3] | ||
Skyguard-Sparrow | ԱՄՆ/ Շվեյցարիա | հրթիռահրետանային համալիր | մի քանի միավոր[3] |
Տարբերանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշան
-
Տարբերանշան ողնափայտի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական կայք Արխիվացված 2006-12-06 Wayback Machine (հուն.) (անգլ.)
- Հունաստանի ռազմաօդային ուժերը Scramble.nl էջում Արխիվացված 2008-05-23 Wayback Machine (անգլ.)
- Հունաստանի ռազմաօդային ուժերի պատմությունը
- Հունաստանի ռազմաօդային ուժերը Redstar.gr կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ռազմաօդային ուժեր» հոդվածին։ |
|