Jump to content

Հունգարիայի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Հունգարիայի Հանրապետության նախագահ
հունգ.՝ Magyarország köztársasági elnöke
Նախագահի տարբերանշան
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Ադեր Հանոշ

սկսած 2012 թվականմայիսի 10 թվականից
ՆշանակողԽորհրդարանի գաղտնի քվեարկությամբ
Պաշտոնավարման ժամկետ5 տարի
երկու ժամկետից ոչ ավել
Անդրանիկ պաշտոնավարՄատյաշ Սյուրոշ
հունգ.՝ Mátyás Szűrös
Ձևավորում1989 թվական հոկտեմբերի 23
Կայք[1]

Հունգարիայի նախագահ կամ Հունգարիայի Հանրապետության նախագահ (հունգ.՝ Magyarország köztársasági elnöke), Հունգարական Հանրապետության երկրի ղեկավար։ Գործող նախագահն է Հանոշ Ադերը (2012 թվականի մայիսի 10)[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից գործող օրենսդրության համաձայն, Հունգարիայի Նախագահը պետության գլուխն է, որը խորհրդանշում է ազգության միասնությունը, իրականացնում է երկրի կառավարումը և հետևում է պետական մարմինների կողմից ժողովրդավարական նորմերի կատարմանը[2]։ Նախագահն ունի որոշակի լիազորություններ և պարտականություններ, որոնց մի մասը կարող է իրականացվել միայն Կառավարության աջակցությամբ։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Խորհրդարանում 5 տարի ժամկետով և չի կարող անընդմեջ զբաղեցնել երկու ժամկետից ավելի[3]։

Նախագահն օժտված է անձնական անձեռնմխելիությամբ։ Նա չի կարող զբաղվել որևէ այլ վճարովի աշխատանքով, չնայած կարող է զբաղվել ցանկացած այլ գործունեությամբ (եթե այն կապված չէ հեղինակային իրավունքների պահպանության հետ)։ Ժամանակավոր անաշխատունակության դեպքում Նախագահի պարտականությունները կատարում է Հունգարիայի Ազգային ժողովը[3]։

Լիազորություններ և պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահն ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները.

  • ներկա լինելու Հունգարիայի Խորհրդարանի նիստին և հանդես գալ
  • ստեղծել օրինագծեր
  • առաջարկել պետական մակարդակով հանրաքվե անցկացնել 
  • սահմանել խորհրդարանական, տարածաշրջանային ընտրությունների և Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման ամսաթիվը, ինչպես նաև պետական մակարդակով հանրաքվեների անցկացման ամսաթիվը
  • որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են համակարգի որոշ իրավական ասպեկտներին
  • հրավիրել Խորհրդարանի սահմանադիր նիստ
  • լուծարել Խորհրդարանը
  • ստորագրել ընդունված օրենք կամ մերժել այն, ուղարկելով Խորհրդարան վերամշակման համար կամ Սահմանադրական դատարանի քննարկմանը ներկայացրել 
  • առաջարկել վարչապետի, Կուրիայի նախագահի, գլխավոր դատախազի կամ նրա կողմից հիմնական իրավունքների լիազորի թեկնածությունը
  • նշանակել դատավորներին և բյուջեի խորհրդի ղեկավարին
  • նշանակել Հունգարիայի գիտությունների ակադեմիայի նախագահին
  • ղեկավարել զինված ուժերը (բանակը և ՌՕՈՒ)
  • մշակել կառավարության կազմակերպչական կառուցվածքը[3]։

Ստորև ներկայացված գործողությունների համար Նախագահին անհրաժեշտ է Կառավարության աջակցությունը։

  • ընդունել խորհրդարանի լիազորությունների համաձայն` միջազգային պայմանագրերի վավերականությունը
  • նշանակել և ընդունել դեսպաններին և սուրհանդակներին
  • նշանակել նախարարների, Հունգարիայի ազգային բանկի Նախագահին և նրա Փոխնախագահին, անկախ կարգավորող մարմինների ղեկավարներին և համալսարանների դասախոսներին
  • հրահանգել համալսարանների ռեկտորներին
  • նշանակել գեներալների
  • որոշումներ ընդունել պարգևների շնորհելու, մրցանակների ու կոչումների մասին, ինչպես նաև հաստատել արտասահմանյան պետական պարգևներ կրելը
  • անհատապես ներում շնորհել
  • որոշումներ կայացնել իր իրավասության մեջ մտնող տարածքային կազմակերպման հարցերի վերաբերյալ
  • որոշումներ ընդունել քաղաքացիությունից զրկելու և ձեռք բերելու մասին
  • որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք վկայակոչում են օրենքը, իր իրավասության շրջանակներում[3]։

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Ընտրություններն անց են կացվում 60-ից 30 օր ընկած ժամանակահատվածում, մինչև նախորդ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը, ժամկետից շուտ հրաժարականի դեպքում` 30 օրվա ընթացքում լիազորությունների ժամկետի ավարտի պահից սկսած.[Ն 1]։ Ընտրություններին կարող է մասնակցել առնվազն 35 տարեկան Հունգարիայի քաղաքացին, թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է Խորհրդարանի առնվազն մեկ հինգերորդ մասի աջակցությունը<ref name="a11 (2)">Article 11 (2) of the Constitution<ref>։

Եթե առաջին փուլում թեկնածուն հավաքել է Խորհրդարանի պատգամավորների ձայների ավելի քան երկու երրորդը, նա անմիջապես Նախագահ է ընտրվում[Ն 2]։ Հակառակ դեպքում կրկնակի քվեարկությունն անցկացվում է երկրորդ փուլում երկու թեկնածուների միջև պարզ մեծամասնության սկզբունքով, քվեարկությամբ հաղթողը Նախագահ է ընտրվում։ Ընտրությունները տևում են երկու անընդմեջ օրից ոչ ավել։ Ընտրված Նախագահը ստանձնում է պաշտոնը նախորդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո` երդվելով Խորհրդարանի անդամների առջև[Ն 3]։

Լիազորությունների դադարեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարում են.

  • ժամկետը լրանալուց դեպքում
  • Նախագահի մահվան դեպքում
  • ավելի, քան 90 օր նրա անաշխատունակության դեպքում
  • ընտրություններին նրա մասնակցելու անհնարինության դեպքում
  • այլ աշխատանքի հետ կապված իր լիազորությունների անհամատեղելիության իր դիմումի դեպքում
  • իր հրաժարականի դեպքում
  • Նախագահի կոչումից զրկելու դեպքում։

Նախագահի անձեռնմխելիության հետ կապված նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել է նրա լիազորությունները դադարեցնելուց հետո միայն[Ն 4]։ Սակայն, եթե նա խախտել է Սահմանադրությունը կամ դիտավորյալ հանցագործության է կատարել իր պարտականություններ կատարման ժամանակ, Ազգային ժողովի հինգերորդ մասը կարող է իմպիչմենտ առաջարկել[3], որը ընդունվում է Խորհրդարանի երկու երրորդի աջակցությունից հետո[Ն 5]։ Խորհրդարանի բանաձևի պահից մինչև ընթացակարգի ավարտը Նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները[Ն 6]։ Հեռացումը իրականացնում է Սահմանադրական Դատարանը[Ն 7]։

  1. Article 11 (1) of the Constitution[4]
  2. Article 11 (3) of the Constitution[4]
  3. Article 11 (4) of the Constitution[4]
  4. Article 13 (1) of the Constitution[4]
  5. Article 13 (3) of the Constitution[4]
  6. Article 13 (4) of the Constitution[4]
  7. Article 13 (6) of the Constitution[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Janos Ader made Hungary president» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Конституция Венгрии (вступает в силу с 01.01.2012)». archive.is. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: Text "Конституции госу…" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Varga, András Zs; Patyi, András; Schanda, Balázs; Nemzeti Közszolgálati Egyetem (2015). «The basic (fundamental) law of Hungary: a commentary of the new Hungarian constitution» (English). Dublin. ISBN 978-1-905536-81-8. OCLC 1000519886. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Wayback Machine․ THE FUNDAMENTAL LAW OF HUNGARY» (PDF). web.archive.org (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. Հունգարիայի հիմնական օրենքը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]