Ձմեռային արևադարձ
Ձմեռային արևադարձ, տարվա երկու օրերից մեկը, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։ Ձմեռային արևադարձի օրը ցերեկը ամենակարճն է, իսկ գիշերը ամենաերկարը[1]։
Արևադարձերի և գիշերահավասարների օրն ու ժամը (ըստ UTC+0) | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
տարի | Գիշերահավասար
Մարտ |
Արևադարձ Հունիս |
Գիշերահավասար Սեպտեմբեր |
Արևադարձ Դեկտեմբեր | ||||
օր | ժամ | օր | ժամ | օր | ժամ | օր | ժամ | |
2010 | 20 | 17:32:13 | 21 | 11:28:25 | 23 | 03:09:02 | 21 | 23:38:28 |
2011 | 20 | 23:21:44 | 21 | 17:16:30 | 23 | 09:04:38 | 22 | 05:30:03 |
2012 | 20 | 05:14:25 | 20 | 23:09:49 | 22 | 14:49:59 | 21 | 11:12:37 |
2013 | 20 | 11:02:55 | 21 | 05:04:57 | 22 | 20:44:08 | 21 | 17:11:00 |
2014 | 20 | 16:57:05 | 21 | 10:51:14 | 23 | 02:29:05 | 21 | 23:03:01 |
2015 | 20 | 22:45:09 | 21 | 16:38:55 | 23 | 08:20:33 | 22 | 04:48:57 |
2016 | 20 | 04:30:11 | 20 | 22:34:11 | 22 | 14:21:07 | 21 | 10:44:10 |
2017 | 20 | 10:28:38 | 21 | 04:24:09 | 22 | 20:02:48 | 21 | 16:28:57 |
2018 | 20 | 16:15:27 | 21 | 10:07:18 | 23 | 01:54:05 | 21 | 22:23:44 |
2019 | 20 | 21:58:25 | 21 | 15:54:14 | 23 | 07:50:10 | 22 | 04:19:25 |
2020 | 20 | 03:50:36 | 20 | 21:44:40 | 22 | 13:31:38 | 21 | 10:02:19 |
2021 | 20 | 09:37:27 | 21 | 03:32:08 | 22 | 19:21:03 | 21 | 15:59:16 |
2022 | 20 | 15:33:23 | 21 | 09:13:49 | 23 | 01:03:40 | 21 | 21:48:10 |
2023 | 20 | 21:24:24 | 21 | 14:57:47 | 23 | 06:49:56 | 22 | 03:27:1o. U9 |
2024 | 20 | 03:06:21 | 20 | 20:50:56 | 22 | 12:43:36 | 21 | 09:20:30 |
2025 | 20 | 09:01:25 | 21 | 02:42:11 | 22 | 18:19:16 | 21 | 15:03:01 |
Մարտ | Հունիս | Սեպտեմբեր | Դեկտեմբեր |
Ձմեռային արևադարձի նշանակությունը կայանում է գիշերվա երկարացման և ցերեկվա կարճացման երևույթի շրջադարձի մեջ (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։ Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, իսկ Հարավային կիսագնդոում՝ հունիսի 20-ին կամ 21-ին[2]։ Տարբեր մշակույթներում այս իրադաարձությունը ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ դա որակվում էր որպես վերածննունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ[3]։
Ամսաթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 45 թվականին Հուլիոս Կեսարն իր հուլյան օրացույցում Եվրոպայի համար դեկտեմբերի 25-ը նշանակել է ձմեռային գիշերահավասարի օր (լատին․՝ Bruma)։ Այդ օրվանից՝ արևադարձային տարվա (~365,2421897 օր) և օրացույցային տարվա (365,2500 օր) տարբերության պատճառով, մոտավորապես, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում ձմեռային արևադարձը տեղափոխվում է 3 օրով, հասնելով 16-րդ դարում դեկտեմբերի 12-ին։
1582 թվականին Հռոմի Պապ Գրիգոր 13-րդը որոշեց վերականգնել եղանակային սեզոնների և քաղաքացիական տարվա ճշգրիտ համապատասխանությունը, ընդ որում, հիմք ընդունելով 325 թվականի Նիկեյան եկեղեցական ժողովը, որը համարվում էր հիմնական քրիստոնեական տոների որոշման ժամանակաշրջան։ Այսպիսով, Պապը զրոյացրեց տասօրյա սխալը, որ կուտակվել էր 4-րդ և 16-րդ դարերի ընթացքում, բայց հաշվի չէր առել 3 օրը, որ կուտակվել էր 1-ից 4-րդ դարերում։ Այդ ուղղումը հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձը տեղաշարժեց մինչև դեկտեմբերի 22-ը։
Այսօրվա դրությամբ, ձմեռային արևադարձի օրը կարող է տեղաշարժվել յուրաքանչյուր 3000 տարում ընդամենը 1 օրով։
Պատմամշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարավոր է, որ արևադարձը առանձնահատուկ պահ է եղել նաև նեոլիթի ժամանակաշրջանում։ Այդ մասին վկայում են ուշ նեոլիթի հնէաբանական հուշարձանների նախագծերը, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիայում՝ Սթոունհենջը, Իռլանդիայում՝ Նյուգրեյնջը։ Այդ երկու հուշարձանների հիմնական առանցքները ճշգրիտ ձևով ուղղված էին տեսողական գծի երկայնքով, որը ցույց էր տալիս ձմեռային արևադարձի օրը Արեգակի ծագման կետը (Նյուգրեյնջ), և նույն օրվա արևամուտի կետը(Սթոունհենջ)։
Սթոունհենջի դեպքում էական է համարվում այն փաստը, որ Մեծ Տրիլիթի հարթ երեսը ուղղված է ձմեռվա կեսին՝ ըստ Արեգակի[4]։
Քանի որ ձմեռային արևադարձը շրջադարձային իրադարձություն է հանդիսանում երկնքում Արեգակի շարժման մեջ, այն պատճառ է դարձել մարդկանց մեջ՝ աստվածների ծնունդի կամ վերածնունդի համատարած վերագրմանը։
Ձմեռային արևադարձի տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռային արևադարձի օրը տոնվում է աշխարհի բոլոր մշակույթներում։ Քրիստոնեական եկեղեցիներում, որոնք անցել են գրիգորյան օրացույցին, այդ օրերին տոնվում է Սուրբ Ծնունդը։ Ուղղափառները օգտվում են հուլյան օրացույցից, ըստ որի, Ծննդյան տոնը համընկել է ձմեռային արևադարձին 2000 տարի առաջ, իսկ հիմա հետ է ընկել կես ամսով։ Սլավոնական ազգերի մոտ ձմեռային արևադարձի օրը տոնվում է ժողովրդական տոն՝ Կալեդան, գերմանական ազգերի մոտ՝ Յոլը, հռոմեացիների մոտ (մինչ 3-րդ դարը) նշվում էր Sol Invictus։
Դիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձի ուղղակի դիտումը դժվար է, քանի որ Արեգակը մոտենում է այդ կետին բավականին դանդաղ, այդ պատճառով դժվար է որոշել կոնկրետ օրը, էլ չասած ակնթարթի մասին։ Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, ժամանակակից սարքերով երկնային մարմինների շարժը հնարավորինս ճշգրիտ դիտելու հնարավորության հետ։ Երևույթի ժամանակահատվածը մեկ օրվա ճշտությամբ որոշել կարողանալու համար պիտի կարողանալ դիտարկել փոփոխությունը ըստ ազիմուտի և Արեգակի անկյունային տրամագծի 1/60-ով։ Դիտորդների մեծամասնությունն արձանագրում է արևադարձի օրը, ոչ թե պահը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառային արևադարձ
- Նոր տարի
- Կոլեդա (Ռուսաստան)
- Հյոլ (Գերմանիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энн Руни История астрономии. От карт звездного неба до пульсаров и черных дыр. — Litres, 2019-06-14. — 209 с. — ISBN 9785041091859
- ↑ Solstice. Britannica.com
- ↑ «Religious Tolerance.org». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Johnson, Anthony, Solving Stonehenge: The New Key to an Ancient Enigma. (Thames & Hudson, 2008) pp. 252—253
- ↑ «SolsticeAmateur.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Macphail, Cameron (2015 թ․ դեկտեմբերի 20). «Winter solstice 2015: Everything you need to know about the shortest day of the year». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.(անգլ.)
- Handwerk, Brian (2015 թ․ դեկտեմբերի 21). «Everything You Need to Know About the Winter Solstice». National Geographic. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային արևադարձ» հոդվածին։ |
|