Jump to content

Ճագարամկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճագարամուկ

Ճագարամկներ (Dipodidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։

Մարմնի երկարությունը 5—25 սմ է, պոչը մարմնից երկար է և հաճախ վերջանում է մազափնջով։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից, և շատ տեսակներ տեղաշարժվում են միայն դրանց վրա ցատկոտելով։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայտնի է ճագարամկների մոտ 30 տեսակ։

Հայաստանում հանդիպում է ճագարամկների 2 տեսակ (փոքր ճագարամուկ և փոքրասիական լեռնային ճագարամուկ), որոնք տարածված են լեռնային տափաստաններում և կիսաանապատներում։ ճագարամկները վարում են գիշերային և մթնշաղային կյանք, ձմռանը քուն են մտնում; Բազմանում են գարնանը, էգը ծնում է 1— 8 ձագ։ Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա մասերով և սերմերով։ Տնտեսական նշանակությունն աննշան է։ Կարող են վնասել հացահատիկային կուլտուրաներին, որոշ տեսակներ հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճագարամկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճագարամկներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։