Jump to content

Մադագասկար (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադագասկար
Տեսակկղզի
ՄայրցամաքԱֆրիկա
Երկիր Մադագասկար
Ամենաբարձր կետՄարումուկուտրու
ԲԾՄ2876 մետր
Մակերես587 713 կմ²
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Մադագասկար (ֆր.՝ Madagascar), ըստ տարածքի՝ աշխարհի չորրորդ ամենամեծ կղզին, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևելյան ափին։ Աֆրիկայից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով[1]։

Կղզու կլիման արևադարձային է, իսկ ծայր հարավում նաև մերձարևադարձային։ Կղզու երկարությունը կազմում է 1600 կմ քառ., իսկ լայնությունը՝ մոտ 600 կմ քառ.: Զբաղեցնում է 587 040 կմ² տարածք։ Կղզու վրա է գտնվում Մադագասկար պետությունը՝ Անտանանարիվու մայրաքաղաքով։

Կղզու ամենաբարձր կետը հանդիսանում է Մարումուկուտրու հանգած հրաբուխը՝ 2876 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։

Մադագասկարի կենտրոնական հատվածը զբաղեցնում է Անջաֆի բարձրալեռնային բարձրավանդակը։ Ընդերքը հարուստ է հանքանյութերով և մետաղներով։ Մասնավորապես` Մադագասկարում կան ոսկու, պղնձի և երկաթի հանքեր։

Թեև Մադագասկարը գտնվում է Աֆրիկայում, սակայն կղզու կենդանական և բուսական աշխարհը խիստ տարբերվում է Աֆրիկայի կենդանական աշխարհից։ Կղզու կենդանիների 80 %-ը էնդեմիկ են՝ տարածված են միայն Մադագասկարում։

Դա է պատճառը, որ Մադագասկարը հաճախ կոչվում է «փոքր մայրցամաք»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Водовозов В. В. Мадагаскар // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мадагаскар = Madagascar / Пер. с англ. М. А. Аршиновой; Отв. ред. серии акад. В. Е. Соколов; Науч. ред. и послесл. Б. Д. Васильева — 45 000 экз. — ISBN 5-01-002049-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադագասկար (կղզի)» հոդվածին։