Jump to content

Մասնակից:Marieta 2006/Իլդար Աբուզյարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marieta 2006/Իլդար Աբուզյարով

Իլդար Աբուզյարով (թաթ.՝ Илдар Әнвәр улы Әбүзаров, ), ռուսաստանցի թաթար գրող:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին առաջին անգամ սկսել է հրապարակել իր պատմվածքները «Նիժնի Նովգորոդ» ամսագրում։ Որպես սպորտային մեկնաբան համագործակցել է նովգորոդյան թերթերի հետ։ Դասավանդել է նովգորոդյան «Մախինուր» մեդրեսեում[1]։ 2000 թվականին ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զուգահեռաբար սովորել է Մոսկվայի իսլամական քոլեջում։ Աշխատել է որպես պահակ, բեռնակիր, լրագրող, պատուհանների բլոկների արտադրության պետ, «Օկտյաբր» թերթի առևտրային գծով տնօրեն։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ ստեղծագործությունները տպագրվել են «Զնամյա»[2], «Վավիլոն», «Օկտյաբր», «Ուրալ», «Նովի միր», «Նևա», «Դրուժբա նարոդով», «Յունոստ» թերթերում և ալմանախներում։ «Ջիների աշունը», «Կուրբան Սիրարկած», «Քուշ», «Գողապտում աղբանական», «Մուտաբոր» գրքերի հեղինակն է։ «Փոստ» և «Մավր» պատմվածքները ընդգրկվել են Յուրի Կազակովի անվան մրցանակաբաշխության շորթ-լիսթում։ «Քուշ» վեպը ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» և «Մեծ գիրք»[3] մրցանակաբաշխությունների լոնգ-լիսթում, իսկ «Մուտաբոր» վեպն ընգրկվել է «Ազգային բեսթսելլեր»[4] մրցանակաբաշխության շորթ-լիսթում։ Ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, չեխերեն, շվեդերեն։ «Հարավ գնացող տրոլեյբուսը» պատմվածքը հրատարակվել է շվեդական ամենահին «Ord & Bild» ամսագրում, իսկ «Բերբեր» պատմվածքը գերմանական ամենահին «Sinn und Form» երկամսագրում։ «Օկտյաբր» ամսագրում հրատարակված «Կուրբան Սիրարկած» պատմվածքն ընկել է ռեժիսոր Սալավաթ Յուզեևի[4] համանուն գեղարվեստական ֆիլմի հիմքում։ Մասնակցել է «Գրականության էքսպրես»-ին` Լիպկիում երիտասարդ գրողների սեմինարին, ինչպես նաև` Լայպցիգում, Փարիզում, Ֆրանկֆուրտում, Կահիրեում, Լոնդոնում կազմակերպված գրքի միջազգային տոնավաճառներին։

  • Նոր Պուշկինյան մրցանակի դափնեկիր՝ հայրենական մշակութային ավանդույթների նորարական զարգացման համար[5]։
  • Վալենտին Կատաևի անվան մրցանակի դափնեկիր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Абузяров Ильдар Анвярович
  2. Калмыков В.. 50 самых ярких дебютов в прозе начала третьего тысячелетия [https://web.archive.org/web/20130920233835/http://litrossia.ru/archive/140/reit/3457.php Արխիվացված 2013-09-20 Wayback Machine // Литературная Россия. 25 марта 2005.
  3. Ильдар Анвярович Абузяров, известный российский прозаик.
  4. 4,0 4,1 «Ильдар Абузяров: «На Болотной площади не нашлось Жанны Д'Арк»». kazan.mk.ru. 9 мая 2013. Վերցված է 2016-03-21-ին.
  5. Новая Пушкинская премия
  6. «Юность» наградила Ильдара Абузярова за роман о революции «Новая газета в Нижнем Новгороде», 17 марта 2012 г.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]