Մարիամա Բա
Մարիամա Բա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1929[1][2] |
Ծննդավայր | Դակար, Ֆրանսիական Սենեգալ, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա[3] |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1981[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Դակար, Սենեգալ[1] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և կանանց իրավունքների պաշտպան |
Քաղաքացիություն | Սենեգալ |
Կրթություն | Ռուֆիսկի սովորական դպրոց[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Ի՜նչ երկար արահետ[3] |
Պարգևներ | |
Ամուսին | Օբեե Դիոպ[3][6] |
Mariama Bâ Վիքիպահեստում |
Մարիամա Բա (ֆր.՝ Mariama Bâ, ապրիլի 17, 1929[1][2], Դակար, Ֆրանսիական Սենեգալ, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա[3] - օգոստոսի 17, 1981[1][2], Դակար, Սենեգալ[1]), սենեգալցի գրող և ֆեմինիստ, ստեղծագործել է ֆրանսերենով։ Ծնվել է Դակարում և մեծացել է որպես մուսուլման։ Դեռ վաղ տարիքից նա եկել էր քննադատելու այն, ինչ նա ընկալել էր որպես աֆրիկյան ավանդույթների արդյունքում հորիզոն եկած սեռական անհավասարություն։ Մեծացել է իր ավանդապաշտ տատիի և պապիի մոտ, և հենց վաղ շրջանից էլ նա ստիպված է եղել պայքար մղել կրթություն ստանալու համար, քանի որ նրանք չէին հավատում, որ աղջիկը պետք է կրթություն ստանա։ Բան ավելի ուշ ամուսնանում է Սենեգալի Խորհրդարանի անդամ Օբեյե Դիոպ-Տալլի հետ, սակայն բաժանվել է նրանից՝ միայնակ մեծացնելով ինը երեխայի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամա Բան ծնվել է 1929 թվականի ապրիլի 17-ին, Սենեգալի մայրաքաղաք Դակարում՝ ապահով ընտանիքում։ Նրա հայրը եղել է պետական պաշտոնյա, ով հետագայում դարձավ Սենեգալի առաջին առողջապահության նախարարներից մեկը (1956), իսկ նրա պապը ֆրանսիական գաղութներում աշխատում էր որպես թարգմանիչ։ Մոր մահից հետո, Մարիաման տատիկի և պապիկի մոտ մեծացել է ավանդական իսլամական ոճով։
Ավարտել է ֆրանսիական համալսարանը և ուսումնասիրել Ղուրան։
1947 թվականից մինչև 1959 թվականը աշխատել է դպրոցում։
Ամուսնացել է Սենեգալի խորհրդարանի անդամներից մեկի հետ, սակայն բաժանվել է, թողնելով ինը երեխաներին Մարիամայի ուսերին։
Մահացել է 1981 թվականին քաղցկեղից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամա Բան գրել է ֆրանսերենով։ «Ի՜նչ երկար արահետ» (1979) վեպի հեղինակն է։ Նրա ստեղծագործության հիմքում ընկած է կանանց ազատության խնդիրը և նրանց անբարենպաստ դրություն, հատկապես ամուսնացած կանանց դիրքը աֆրիկյան հասարակությունում։
1980 թվականին պարգևատրվել է Նոմայի մրցանակով։
Ակտիվ պաշտպանել է կանանց իրավունքները, նպաստել նրանց իրավունքների և կրթության զարգացմանը։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- So Long a Letter (1979),
- La fonction politique des littératures Africaines écrites (1981)
- Scarlet Songs (1982),
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://dicocitations.lemonde.fr/biographie/7528/Mariama_Ba.php
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 47.
- ↑ http://aflit.arts.uwa.edu.au/BaMariama.html
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ https://histoireparlesfemmes.com/2018/01/25/mariama-ba-ecrivaine/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mariama Ba Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամա Բա» հոդվածին։ |
|