Մարիան Մասնի
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 13, 1950[1][2][3] (74 տարեկան) | ||
Ծննդավայր | Rybany, Բանովցե նադ Դեբրավոու, Տենչինի երկրամաս, Սլովակիա կամ Chynorany, Partizánske District, Տենչինի երկրամաս, Սլովակիա[3] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարիան Մասնի (սլովակ.՝ Marián Masný, օգոստոսի 13, 1950[1][2][3], Rybany, Բանովցե նադ Դեբրավոու, Տենչինի երկրամաս, Սլովակիա և Chynorany, Partizánske District, Տենչինի երկրամաս, Սլովակիա[3]), չեխոսլովակ ֆուտբոլիստ, որը խաղացել է աջ կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան Մասնին Տրենչինի «Եդնոտայի» սան է[4], 1969-1971 թվականներին խաղացել է «Դուկլեում» (Բանսկա-Բիստրիցա), որից հետո դարձել է «Սլովանի» խաղացող։ Բրատիսլավայի ակումբի կապույտ-սպիտակ մարզաշապիկով Մասնին անցկացրել է 12 մրցաշրջան՝ խաղալով 318 խաղ և խփելով 97 գոլ, երկու անգամ հաղթելով Չեխոսլովակիայի առաջնությունում և գավաթում։ Լինելով բավականին արդյունավետ ֆուտբոլիստ՝ Մարիան Մասնին 1980/81 մրցաշրջանում դարձել է Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու[5]։ 1983 թվականի գարնանը Մասնին խաղացել է ավստրիական «Նոյզիդլ-ԱՄ-Զեում», սակայն շուտով վերադարձել է Բրատիսլավա, երկու մրցաշրջան խաղացել «Պետրժալկայի» կազմում։ Ավարտել է կարիերան Ավստրիայում՝ «Մենխհոֆ» ակումբում, հետագայում այնտեղ աշխատել է որպես մարզիչ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան Մասնին 1974-1982 թվականներին խաղացել է Չեխոսլովակիայի հավաքականում։ Ազգային թիմում առաջին հանդիպումն անցկացրել է 1974 թվականի սեպտեմբերի 25-ին, մրցակիցը ԳԴՀ հավաքականն էր․ Չեխոսլովակիան հաղթել է 3:1 հաշվով։ 1976 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունում Մասնին երկու հանդիպումներն էլ անցկացրել է առանց փոխարինման[6]։ Եզրափակչում հաղթողին որոշելու համար առաջին անգամ անցկացվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, առաջին 11-մետրանոց հարվածը խփել է հենց Մասնին, նրա հարվածը ճշգրիտ է եղել[7]։ Եզրափակիչ մրցաշարի արդյունքներով Մարիան Մասնին ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում[8]։
Մասնին մասնակցել է նաև 1980 թվականի Եվրոպայի «բրոնզե» առաջնությանը, այնտեղ մասնակցել է բոլոր խաղերին, թեև մրցաշարը սկսել է պահեստայինների նստարանին[6]։ Մարիան Մասնին երկու հանդիպում է անցկացրել նաև 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում[5], ընդ որում, 1982 թվականի հունիսի 24-ին Վալյադոլիդում Ֆրանսիայի հետ խաղը նրա համար վերջինն էր ազգային հավաքականի կազմում[6]։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում Մարիան Մասնին անցկացրել է 75 հանդիպում, խփել՝ 18 գոլ[6]։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում հանդիպումների քանակով զիջում է միայն Զդենեկ Նեհոդային և կիսում է երկրորդ տեղը Լադիսլավ Նովակի հետ[9]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոն՝ 1976
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1980
- Չեխոսլովակիայի չեմպիոն (2)՝ 1973/74, 1974/75
- Չեխոսլովակիայի գավաթակիր (2)՝ 1973/74, 1981/82
- Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1980/81
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան Մասնիի ավագ եղբայրը՝ Վոյտեխ Մասնին, ֆուտբոլիստ է, որը խաղացել է «Եդնոտայում» (Տրենչին) և Չեխոսլովակիայի հավաքականում, որի կազմում դարձել է 1964 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Մարիան Մասնիի որդին՝ Մարիան Մասնի կրտսերը, ևս ֆուտբոլիստ է, որը հանդես է եկել Սլովակիայի ակումբների, այդ թվում՝ «Սլովանի», «Պետրժալկայի» և «Դուկլայի», ինչպես նաև ավստրիական «Մենխհոֆի» կազմում[10], այդ բոլոր ակումբներում նախկինում խաղացել է հայրը։ Երկար ժամանակ Մասնիի մտերիմ ընկերը Յան Շվեգլիկն էր՝ «Սլովանի» և ազգային հավաքականի գործընկերը։ Մարիան Մասնին կապ չի պահպանել ո՛չ իր եղբոր, ո՛չ էլ ընկերների հետ, երբեմն հեռախոսով խոսում էր որդու հետ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB
- ↑ Страница на сайте slovakfutball.com Արխիվացված 2016-10-13 Wayback Machine(անգլ.)
- ↑ 5,0 5,1 Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 4, 1995. — С. 47
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Статистика выступлений Мариана Масного за сборную Чехословакии Արխիվացված 2011-07-18 Wayback Machine Արխիվացված 18 Հուլիսի 2011 թվականին. — fotbal.cz(չեխ.)
- ↑ Труден путь к полной победе // Футбол-Хоккей. 27 июня 1976. № 26 (840). С. 4—5
- ↑ Глод В. В., Майский А. П., Сушкевич Э. С. Футбол-77. — Կաղապար:Мн.: Полымя, 1977. — С. 18
- ↑ Czechoslovakia/Czech Republic — Record International Players Արխիվացված 2019-04-07 Wayback Machine — rsssf.com(անգլ.)
- ↑ Spieler des FC Mönchhof — Marian Masny jun. Արխիվացված 2013-07-11 Wayback Machine(գերմ.)
- ↑ Michal Zeman Legendárny Masný sa skryl pred svetom // Pravda — futbal.pravda.sk, 8-12-2007 5:51(սլովակ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|