Jump to content

Մարշալ Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարշալ Սթոուն
անգլ.՝ Marshall Harvey Stone
Ծնվել էապրիլի 8, 1903(1903-04-08)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 9, 1989(1989-01-09)[1][2][5] (85 տարեկան)
Չեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[4][6], Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում[7], Եյլի համալսարան[4][6], Կոլումբիայի համալսարան[4][6], Սթենֆորդի համալսարան[6], Հարվարդի համալսարան[6] և Չիկագոյի համալսարան[7]
Գործունեության ոլորտմաթեմատիկա[8] և ֆունկցիոնալ վերլուծություն[8]
Պաշտոն(ներ)նախագահ, նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1926)[4][2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][8][9]
Գիտական ղեկավարGeorge David Birkhoff?[10]
Եղել է գիտական ղեկավարRichard Kadison?[11], George Mackey?[11], Christopher I. Byrnes?[11], Bernard Galler?[11], Edwin Hewitt?[11], Holbrook Mann MacNeille?[11], John Williams Calkin?[11], William Frederick Eberlein?[11], Joel Lee Brenner?[11], Ádám Korányi?[11], John Vernor Finch?[11], Matthew P. Gaffney, Jr.?[11], John J. McKibben?[11], Bruce Kellogg?[11], Michael Joseph Norris?[11] և Anne Frances O'Neill?[11]
Պարգևներ
Երեխա(ներ)Phoebe Liebig?[13]
ՀայրHarlan F. Stone?
 Marshall Harvey Stone Վիքիպահեստում

Մարշալ Հարի Սթոուն (անգլ.՝ Marshall Harvey Stone), ապրիլի 8, 1903(1903-04-08)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 9, 1989(1989-01-09)[1][2][5], Չեննայ, Հնդկաստան), անգլիացի մաթեմատիկոս։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1938)։ Գիտությունների դասավանդման Միջազգային հանձնաժողովի նախագահ (1961 թվականից), Միջազգային մաթեմատիկական միության նախագահ 1952—1954 թվականների ընթացքում,1943-1944 թվականների ընթացքում` ամերիկական մաթեմատիկական հասարակության նախագահ։ 1982 թվականին պարգևատրվել է ԱՄՆ-ի Ազգային գիտական մեդալով[14]։

Հիմնական աշխատությունները Մաթեմատիկական անալիզի, ֆունկցիոնալ անալիզի, բուլյան հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի (հատկապես քվանտային մեխանիկայում) բնագավառներում են։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու-Յորքում, ԱՄՆ-ի գերագույն դատարանի նախագահ Հառլան Ֆ. Սթոունի (1872—1946) ընտանիքում։ Ավարտել է Հարվարդի համալսարանը (1922), մեկ տարի դասավանդել է այնտեղ, այնուհետև տեղափոխվեց Կոլումբիական համալսարան (1925—1927): Դիսերտացիան (դիֆերենցիալ հավասարումներից) պաշտպանեց Հարվարդում Ջորջ Դեիվիդի ղեկավարությամբ 1926 թվականին։ 1927-1931 թվականներին կրկին դասավանդում է Հարվարդի համալսարանում, 1931—1933 թվականներին Եյլի համալսարանի պրոֆեսոր է եղել, 1933—1946 թվականներին` նորից Հարվարդի համալսարանում (1937 թվականից` հիմնական պրոֆեսոր)։

Պատերազմի տարիներին կատարել է զինվորական մինիստրության հանձնարարությունները։ 1946-1968 թվականներին դասավանդել է Չիկագոյի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետում (1952 թվականից ղեկավարել է այն)։ Դասավանդումը բարելավելու համար Սթոունը ֆակուլտետ հրավիրեց հայտնի մաթեմատիկոսներ` Պաուլ Հալմոշին, Անդրե Վելին, Սաունդերս Մակլեինին, Չեռն Շենին։

1968 թվականից Սթոունը դասավանդել է Մասաչուսեթսի համալսարանում։ Ավարտել է 1989 թվականին։

Գիտական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրություններ ֆունկցիոնալ անալիզի (օպերատորների լուսապատկերային տեսություն), տոպոլոգիայի, բուլվեռյան հանրահաշվի շրջանակներում։ Ուսումնասիրել է գծային փոխակերպումները հիլբերտյան տարածությունում և իրենց անալիզում։ Իր կարևորագույն արդյունքներից է` մեկ պարամետրով ունիտար խմբերի ներկայացման թեորեմը, բուլյան հանրահաշվի ներկայացման համար թեորեմ և մոտարկման թեորեմ։ Կառուցել է աբստրակտ տարածության բուլյան օղակ[15]։ Կոորդինատների և իմպուլսի միջև կանոնական կոմուտացիոն առնչության միակության մասին հայտնի Սթոն-ֆոն Նեյմանի թեորեմի հեղինակներից մեկն է (1930)։ Մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ում բարձրագույն մաթեմատիկայի ռեֆորմի մեջ։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «A comparison of the series of Fourier and Birkhoff». Trans. Amer. Math. Soc. 28 (4): 695–761. 1926. doi:10.1090/s0002-9947-1926-1501372-6. MR 1501372.
  • Linear transformations in Hilbert space and their applications to analysis. New York: American Mathematical Society. 1932.[16]
  • «Boolean algebras and their applications to topology». Proc Natl Acad Sci U S A. 20 (3): 197–202. 1934. doi:10.1073/pnas.20.3.197. PMC 1076376. PMID 16587875.
  • The theory of real functions. Ann Arbor: Edwards Brothers. 1940.
  • «Mathematics and the future of science». Bull. Amer. Math. Soc. 63 (2): 61–76. 1957. doi:10.1090/s0002-9904-1957-10098-6. MR 0086013.
  • Lectures on preliminaries to functional analysis. Madras: Institute of Mathematical Sciences. 1963. Notes by B. Ramachandran{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link) (50 pages)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 https://www.gf.org/fellows/all-fellows/marshall-h-stone/
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://books.google.cat/books?id=4YUbCAAAQBAJ&pg=PA17
  7. 7,0 7,1 https://books.google.cat/books?id=4YUbCAAAQBAJ&pg=PA23
  8. 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. CONOR.Sl
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Mathematics Genealogy Project — 1997.
  12. https://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=348
  13. https://gero.usc.edu/2021/02/26/remembering-professor-emerita-phoebe-s-liebig/
  14. National Science Foundation - The President's National Medal of Science
  15. Մաթեմատիկոսներ:Մեխանիկներ, 1983
  16. Hille, Einar (1934). «Review: Linear transformations in Hilbert space and their applications to analysis, by M. H. Stone». Bull. Amer. Math. Soc. 40 (11): 777–780. doi:10.1090/s0002-9904-1934-05973-1.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշալ Սթոուն» հոդվածին։