Մացեստա
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Մացեստա | |||
Мацеста | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Khostinsky City District? | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային դասիչ | 354024 | ||
Պաշտոնական կայք | matsesta.info | ||
| |||
Մացեստա (ռուսերեն՝ Мацеста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Մացեստա գետի հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 9 կմ արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 8 կմ հարավ-արևելք։ Երկաթուղային կայարան է, բալնեոլոգիական բուժավայր, ծովափնյա առողջարան և զբոսաշրջության կենտրոն։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականի հունիսի 20-ին, Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ, Մացեստա երկաթուղային կայարանի շուրջը, որտեղ գտնվում էին մի քանի առողջարաններ, ստեղծվել է բնակավայր։ Այն քաղաք է դարձել 1951 թվականից։
Մացեստան բաժանված է չորս վարչական մասերի` Նոր Մացեստան (որը գտնվում է Սև ծովի ափի մոտ), Միջին Մացեստան (կենտրոնական մասը), Հին Մացեստան և Մացեստա հովիտը։
Հին Մացեստայում գտնվում են ծծմբաջրածնային աղբյուրներ, որտեղ 1902 թվականին կառուցվել է բալնեոթերապիայի (ջերմուկաբուժություն) առողջարան։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն տեղի լեգենդի, Մացեստա անունով աղջիկը հաղթել էր չար ոգուն և դարձել էր ապաքինման տեղական խորհրդանիշ։ Ըստ տարբերակներից մեկի, աբխազերենից այն թարգմանվում է «Մացբայի կիրճ» (Մացիպստա)։ Համաձայն մյուս տարբերակի, այն ադըղեերենից թարգմանաբար նշանակում է «այրող ջուր»[1]։ Ըստ չերքեզական լեգենդի, գեղեցկուհի Մացեստան սիրահարված էր որսորդ Ավգուրին, սակայն նրան վատաբանել էր հարազատ քույրը և Մացեստան ամոթից շիկնել ու գետնի տակ էր անցել։ Շատ տարիներ անց, Ավգուրի ծոռը որսորդության ժամանակ` մրսածությունից հիվանդացել է։ Թավ անտառում նա նկատում է տաք ջրով աղբյուր, որը նման էր երկնագույն կաթի։ Նա մտնում է ջրի մեջ և ապաքինվում։ Ասում են, որ դա Մացեստան էր, ով վերադարձել էր երկիր` մարդկանց բուժելու համար։
Քանդակագործ Իրաիդա Գուսլևան, լեգենդի հիման վրա ստեղծել է քանդակ, որը տեղադրվել է ավտոճանապարհի մոտ գտնվող ժայռի մեջ[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծծմբաջրածնային աղբյուրների քարանձավը Հին Մացեստայում։
- 1936-1938 թվականներին կառուցված կամուրջը` Մացեստա գետի վրա։
- Սոչիի Բնության թանգարանը Մացեստայում։
- 1937 թվականին կառուցված, Իոսիֆ Ստալինի անձնական ամառանոցը (ճարտարապետ` Միրոն Մերժանով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|