Jump to content

Մենյերի հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենյերի հիվանդություն
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ
Վնասում էinner ear?
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
Անվանվել էՊրոսպեր Մենյեր
 Ménière's disease Վիքիպահեստում

Մենյերի հիվանդություն, ախտաբանական վիճակ, արտահայտվում է գլխապտույտի նոպաներով, ականջում աղմուկի զգացումով, լսողության միակողմանի թուլացումով, սրտխառնոցով, փսխումով և հավասարակշռության խանգարումով։ Նկարագրել է ֆրանսիացի բժիշկ Պրոսպեր Մենյերը, 1861 թվականին։ Առավել հաճախ հիվանդանում են 25-40 տարեկանում։ Նոպան կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր և պայմանավորված է անդաստակ֊խխունջային նյարդի ծայրամասային բաժինները սնող արյան անոթների տոնուսի խանգարումներով։ Անմիջական պատճառ կարող է դառնալ նաև ներքին ականջի էնդոլիմֆայի ճնշման բարձրացումը։ Հաճախակի նոպաները կարող են հանգեցնել խլության։ Մենյերի հիվանդության նման վիճակ կարող է նկատվել նաև ուղեղի օրգանների որոշ հիվանդությունների (օրինակ՝ արախնոիդիտի են) դեպքում։ Բուժումը․ ստրիխնինի, պրոզերինի ներարկումներ, ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ (ՈւԲՀ, գալվանական օձիք), բուժական մարմնամարզություն, ներքին ականջի և ուղեղի արյան անոթները լայնացնող (պիլոկարպին, նիկոտինաթթու, պապավերին), ուղեղաբնի գրգռականությունն իջեցնող (ծծմբաթթվային ատրոպին, ամինազին, հալոպերիդոլ և այլն) դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենյերի հիվանդություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 462