Մերին և Մաքսը (մուլտֆիլմ)
«Մերին և Մաքսը» (անգլ.՝ Mary and Max) ավստրալիացի ինքնուրույն անիմատոր Ադամ Էլիոտի տրագիկոմեդիայի ժանրի պլաստիլինե տիկնիկներով անիմացիոն ֆիլմն է։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է :en:2009 Sundance Film Festival կինոփառատոնի բացմանը[9]։ 2009 թվականի հունիսին ֆիլմը Ֆրանսիայի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում շահել է Անսի մրցանակ։ 250 լավագույն ֆիլմեր`ըստ IMDb վարկածի ցանկում ֆիլմը զբաղեցրել է 179-րդ տեղը՝ 2017 թվականի մայիսի դրությամբ[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1976-ից 1994 թվականներին։ Ֆիլմը պատմում է երկու ընկերների՝ 8-ամյա միայնակ աղջկա՝ Մերիի, որն ապրում էր Մաունթ Վեյվերլիում՝ Մելբուրն (Ավստրալիա) և 44-ամյա նյույորքցի հրեա աթեիստ, գիրությամբ և Ասպերգերի համախտանիշով տառապող Մաքսի 18 տարի ընթացող նամակագրական կապի մասին[11]։ Ֆիլմի ուշադրության կենտրոնում նամակներն են, որոնք գրում են Մերին և Մաքսը (8-ից 26 և 44-ից 62 տարեկան հասակում), և նրանց ու նրանց շրջապատող մարդկանց կյանքի պատմությունները։
Նախնական մակագրերում նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բազմաթիվ թեմաներ է շոշափում՝ ներառելով երեխաների նկատմամբ անտարբերությունը, մենակությունը, խտրականությունը, համասեռամոլությունը, սեռական դաստիարակությունը, ալկոհոլիզմը, կլեպտոմանիան, աուտիզմը (մասնավորապես Ասպերգերի համախտանիշը, որով տառապում է Մաքսը), ճարպակալումը, ինքնասպանությունը, ընկճախտը, վախերը։ Այս բոլոր թեմաների քննարկման ժամանակ առկա է նաև հումորային մոտեցումը[12]։
Դերերի կրկնօրինակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոնի Կոլլետ՝ Մերի Դեյզի Դինքլ[11]
- Ֆիլիպ Սեյմուր Հոֆման՝ Մաքս Ջերի Հորովից[11]
- Էրիկ Բանա՝ Դեմինա Պոպոդոպոլուս[11]
- Բեթանի Ուիթմոր՝ Մերին մանուկ հասակում
- Տեքստն ընթերցում է Բարի Համֆրիսը[11]
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում օգտագործվում է 20-րդ դարի երաժշտական հավաքածու։ Ամենանշանավոր հատվածներից է Սիմոնա Ջեֆսայի, «Perpetuum Mobile», «Prelude and Yodel» խմբերի, Բերտ Քեմֆերտի և նրա նվագախմբի, Նանա Մուսկուրիի Դեյլ Կորնելիուսի[13], Լերոյ Անդերսոնի կատարմամբ երաժշտությունները[14]։
Քննադատների կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել[15][16][17]։ Ֆիլմերի տեսությամբ զբաղվող Rotten Tomatoes կայքը ֆիլմը գնահատել է՝ որպես 96 % հաջողված[18]։
«Մերին և Մաքսը» ավստրալիական առաջին անիմացիոն ֆիլմն է, որի շահույթը գերազանցել է մեկ միլիոն դոլարը[19]։
Ֆիլմն Օտտավայի միջազգային փառատոնում արժանացել է գրան պրիի՝ որպես 2009 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմ[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Mary and Max — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Mary and Max — Google.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.aacta.org/aacta-awards/awards-history/2009/loadwinners/feature-film-2
- ↑ Mary and Max // Time Out — 1968. — ISSN 1711-7976; 1719-4164
- ↑ Mary and Max — 1999.
- ↑ https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
- ↑ Michael Jones (2008 թ․ նոյեմբերի 19). «'Mary and Max' to open Sundance» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Top Rated Movies Top 250 as voted by IMDb Users» (անգլերեն). 21 декабря 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Archie Thomas (2008 թ․ հոկտեմբերի 1). «Philip Seymour Hoffman joins 'Mary'» (անգլերեն). Variety. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Mary and Max — Film Reviews — Film — Entertainment — theage.com.au
- ↑ «Dale Cornelius» (անգլերեն). Native Tongue Music Publishing. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Sydney Alpha Ensemble» (անգլերեն). Australian Music Centre.
{{cite web}}
: Invalid|url-status=1
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «At the Movies: Mary And Max». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ ITFS — Festival of Animated Film Stuttgart 2010 — Press reports Արխիվացված 2010-05-08 Wayback Machine
- ↑ Stale Popcorn: Review: Mary and Max
- ↑ «Mary and Max Movie Reviews, Pictures — Rotten Tomatoes». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Glenn Dunks (2009 թ․ ապրիլի 20). «Mary and Max Makes a million» (անգլերեն). Stale Popcorn. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Ottawa International Animation Festival | Oct. 20-24, 2010 — About OIAF 10
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Մերին և Մաքսը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մերին և Մաքսը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերին և Մաքսը (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2009 մուլտֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ֆիլմեր ինքնասպանության մասին
- Ֆիլմեր հաշմանդամության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր բուլինգի մասին