Jump to content

Մինա Կարլսոն-Բրեդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Կարլսոն-Բրեդբերգ
շվեդ.՝ Wilhelmina Carlson-Bredberg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1857(1857-09-02)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
Վախճանվել էհունիսի 9, 1943(1943-06-09)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչԿերստին Կարդոն[1] և Ամանդա Սիդվալ[1]
ՀայրՀենրիկ Վիլհելմ Բրեդբերգ[1][4]
 Vilhelmina Carlson-Bredberg Վիքիպահեստում

Վիլհելմինա Կարլսոն–Բրեդբերգ (հայտնի է որպես Մինա Կարլսոն-Բրեդբերգ, շվեդ.՝ Mina Carlson-Bredberg, սեպտեմբերի 2, 1857(1857-09-02)[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1] - հունիսի 9, 1943(1943-06-09)[1][2][3][…], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, նկարել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ և ժանրային տեսարաններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմինա Բրեդբերգը ծնվել է 1857 թվականին, Ստոկհոլմում։ Սերել է ապահովված և կրթված ընտանիքից։ Նրա հայրը պետական խորհրդական Հենրիկ Վիլհելմ Բրեդբերգն էր, իսկ քեռին՝ հրապարակախոս և քննադատ Լարս Յուհան Երտան[5]։

Վիլհելմինայի առաջին ուսուցիչներն են եղել շվեդ նկարիչներ Քերստին Կարդոնը և Ամանդա Սիդվալը[6]։ 1877 թվականին նկարիչն ամուսնացել է Վիլհելմ Սվալինի հետ։ Վաղ ամուսնությունը երկար ժամանակ ընդհատեց նրա արվեստով զբաղվելը և ամուսնալուծությունից միայն յոթ տարի անց նա կարողացավ մեկնել Փարիզ և շարունակել ուսումը Ժյուլիանի ակադեմիայում[5]։ Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Ժյուլ Լեֆևրը, Գուստավ Բուլանժեն և Թոնի Ռոբեր-Ֆլյորին[7]։ Հետագայում նա սովորել է նաև Կարոլյուս-Դյուրանի մոտ[5]։ Մինա Բրեդբերգը իր ստեղծագործությունները 1887 և 1890 թվականներին ցուցադրել է սալոնում, իսկ ինքնանկարը խրախուսական արձագանքներ ստացավ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ 1890 թվականին նկարիչը վերադառնում է Ստոկհոլմ և դասավանդում Էլիզաբեթ Քեյզերի արվեստի դպրոցում, որի հետ միասին սովորել էր Ժյուլիանի ակադեմիայում[6]։ Նա մեկնում է նաև Անգլիա, որտեղ ծանոթանում է «Արվեստ և արհեստ» շարժման ներկայացուցիչ Լյուիս Ֆորման Դեյի հետ։ Հավանական է, որ անգլիական գեղանկարչությունը, մասնավորապես Ուիլյամ Թըրների և Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի աշխատանքը, ազդել են այս շրջանի նրա աշխատանքի վրա[5]։

1895 թվականին Մինա Բրեդբերգը կրկին ամուսնացել է Ջորջ Կարլսոնի հետ։ Այս ամուսնությունը տևել է մինչև վերջինիս մահը՝ 1920 թվական։ Մինա Բրեդբերգը մահացել է 1943 թվականին, Ստոկհոլմում[5]։

Մինա Կարլսոն–Բրեդբերգի աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[8], Վալդեմարսուդեում, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[9]։

Մինայի դիմանկարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 W (Mina) Carlson (f. Bredberg) (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Wilhelmina (Mina) Carlson-Bredberg 1857-09-02 — 1943-06-09 Konstnär, lärare
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Svenskt biografiskt lexikon
  6. 6,0 6,1 Women Artists in Paris
  7. Weisberg, Becker, 1999, էջ 36
  8. «Mina Carlson-Bredberg, Nationalmuseum» (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Göteborgs konstmuseum | Negress». emp-web-34.zetcom.ch (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Կարլսոն-Բրեդբերգ» հոդվածին։