Միուչիա Պրադա
Միուչիա Պրադա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1949[1] (75 տարեկան) կամ մայիսի 10, 1948[2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Միլանի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և միմոս |
Աշխատավայր | Պրադա և Miu Miu |
Ամուսին | Պատրիսիո Բերտելի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լորենցո Բերտելի |
Կայք | prada.com |
Miuccia Prada Վիքիպահեստում |
Միուչիա Պրադա (իտալ.՝ Miuccia Prada Bianchi, մայիսի 10, 1949[1] կամ մայիսի 10, 1948[2], Միլան, Իտալիա), իտալական Պրադա նորաձևության ընկերության սեփականատեր, միլիարդատեր և գործարար, Մարիո Պրադայի կրտսեր թոռնուհի[3]։
Միուչիան քաղաքագիտության և փիլիսոփայության դոկտոր է[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միուչիա Պրադան ծնվել է 1949 թվականի մայիսի 10-ին Միլանում, նա «Միուչիա Պրադա» անունը վերցրել է 1980-ական թվականներին, երբ մորաքույրը որդեգրել է նրան։ Միուչիայի կենսաբանական ծնողներն էին Լուիջի Բիանչին և նրա կինը՝ Լուիզա Պրադան։ Նա ունի երկու ավելի մեծ քույր և եղբայր՝ Ալբերտը և Մարինան[5]։ Նա հաճախել է Միլանի ավագ դպրոցն ու համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել Պրադա նորաձևության տանը[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միուչիա Պրադան 1978 թվականին մորից ժառանգել է պապի հիմնադրած պերճանքի իրերի Prada իտալական ընկերությունը և զբաղվում է բարձր նորաձևության ասպարեզի առաջխաղացմամբ։ Նույն թվականին էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, իսկ այժմ նաև բիզնես գործընկեր Պատրիսիո Բերտելիին։ Միուչիան 1970-ական թվականներին ընդունվել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը և պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար Միլանում։
Մինչև 1989 թվականը նախագծել և ներկայացրել է կանանց համար նախատեսված, շուկա մտնելու պատրաստ իր առաջին մոդելների հավաքածուն (ֆր.՝ prêt-à-porter)[6]: 1993 թվականին հիմնադրել է կանանց հագուստի և աքսեսուարների Miu Miu իտալական բրենդը, որն ամբողջությամբ պատկանում է Պրադային։
Իր ամուսնու՝ Միուչիի շնորհիվ Դիզայնի տունն այժմ կարող է մրցակցել նորաձևության այնպիսի հսկայի հետ, ինչպիսին LVMH ընկերությունն է։ Պրադան ձեռք է բերել այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Helmut Lang, Jil Sander, Azzedine Alaya:
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվականին նրան շնորհվել է «Ամերիկայի Նորաձևության Դիզայներների Խորհրդի» միջազգային մրցանակ
- 1995, 1996 և 1998 թվականներին ստացել է VH1 «Տարվա Կանանց Դիզայներների համար» նորաձևության մրցանակ[7]
- 2004 թվականին CFDA-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի[8]
- 2006 թվականին Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունից ստացել է «Արվեստի և գրականության սպայի շքանշան»[7]
- 2005 թվականին ճանաչվել է «Ժամանակ» ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[9]
- 2012 թվականին դիզայներ Էլզա Սկիապարելլիի հետ եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի «Անհավանական զրույցներ» ցուցադրության առարկան[10]
- 2013 թվականի դեկտեմբերին Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Տարվա Առաջին Միջազգային Դիզայներ» անվանակոչմանը[11]
- 2014 թվականին Forbes-ի Աշխարհի ամենահզոր կանանց շարքում 75-րդ տեղում է[12]
- 2015 թվականի նոյեմբերին ստացել է WSJ Magazine Fashion Innovator of the Year մրցանակ[13]
- 2015 թվականին Միուչիան ստացել է Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[7]
- 2016 թվականին արժանացել է Glamour USA- ի «Տարվա կին» մրցանակին[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Craven, Jo. «Miuccia Prada - Biography». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Forbes profile: Miuccia Prada». Forbes. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ Thomas, Dana (2007). Deluxe. New York: Penguin Press. էջ 65.
- ↑ Демшина А. Мода в контексте визуальной культуры: вторая половина ХХ — начало XXI вв. — СПб. : Астерион, 2009. — ISBN 9785457237308.
- ↑ 7,0 7,1 7,2 «History». PradaGroup (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «The CFDA Awards: Designers on Display (washingtonpost.com)». www.washingtonpost.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Betts, Kate (2005 թ․ ապրիլի 18). «The 2005 TIME 100 - TIME». Time (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-781X. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Schiaparelli and Prada: Impossible Conversations». www.metmuseum.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Jones, Nina (2013 թ․ դեկտեմբերի 2). «Christopher Kane, Miuccia Prada Among Honorees at British Fashion Awards». WWD. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Graphics, WSJ.com News. «WSJ. Magazine: The 2015 Innovators Awards». The Wall Street Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Glamour. «Glamour's Women of the Year 2016: Gwen Stefani, Simone Biles, Ashley Graham, and More Honorees». Glamour (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prada պաշտոնական կայք
- Miuccia Prada — կենսագրություն
- Miu Miu
- Women in Fashion biography Արխիվացված 2011-02-04 Wayback Machine from Time magazine
- Miu Miu Resort 2015 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine — Global Blue
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միուչիա Պրադա» հոդվածին։ |
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- 1948 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նորաձևությունում
- Գործարարներ նորաձևությունում
- Իտալացի գործարարներ
- Իտալացի դիզայներներ
- Իտալացի իրավապաշտպաններ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Միլիարդատերեր
- Նորաձևության անձինք
- Նորաձևության դիզայներներ