Jump to content

Միրչա Լուչեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրչա Լուչեսկու
ռումիներեն՝ Mircea Lucescu
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Մականուն Domnul, Il Luce[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1945(1945-07-29)[2] (79 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Թուրքիա (գլխ․ մարզիչ)
Պատանեկան կարիերա
1961-1963 Ռումինիա ՍԴ №2 (Բուխարեստ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963-1977 Ռումինիա Դինամո (Բուխարեստ) 250 (57)
1965-1967  Ռումինիա Սպորտուլ 39 (12)
1977-1982 Ռումինիա Կորվինուլ 111 (21)
1990 Ռումինիա Դինամո (Բուխարեստ) 1 (0)
Ընդհանուր կարիերայում 401 (90)
Ազգային հավաքական
1966-1979 Ռումինիա Ռումինիա 70 (9)
Մարզչական կարիերա
1979-1982 Ռումինիա Կորվինուլ
1981-1986 Ռումինիա Ռումինիա
1985-1990 Ռումինիա Դինամո (Բուխարեստ)
1990-1991 Իտալիա Պիզա
1991-1995 Իտալիա Բրեշիա
1996 Իտալիա Ռեջանա
1997-1998 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ)
1998-1999 Իտալիա Ինտեր
1999-2000 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ)
2000-2002 Թուրքիա Գալաթասարայ
2002-2004 Թուրքիա Բեշիկթաշ
2004-2016 Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ)
2016-2017 Ռուսաստան Զենիթ (ՍՊբ)
2017-մ.հ. Թուրքիա Թուրքիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միրչա Լուչեսկու (ռումիներեն՝ Mircea Lucescu, հուլիսի 29, 1945(1945-07-29)[2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հայտնի է երիտասարդ բրազիլացիների հետ անցկացրած իր աշխատանքներով։ Հանդիսանում է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հուլիսի 29-ին Բուխարեստում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է Բուխարեստի «Դինամոյում»։ Բարձրագույն դիվիզիոնում 18-ամյա հարձակվողը նշել է իր նորամուտը 1964 թվականի հունիսի 21-ին («Դինամո» - «Ռապիդ», 5:2)։ 1968-69 թվականների մրցաշրջանում հեղինակել է 8 գոլ առաջնությունում (իր անցկացրած 28 խաղերում) և արժանացել է 1969 թվականի Ռումինիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Դառնալով Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական հարձակվողը՝ Լուչեսկուն մասնակցել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերայում Միրչա Լուչեսկուի առաջին ակումբն է դառնում «Կորվինուլը»։ Ռումինական ֆուտբոլի միջակը բարձրագույն առաջնությունից դուրս է մնում 1979-80 թվականների մրցաշրջանում, իսկ հաջորդ տարի Լուչեսկուի գլխավորությամբ ակումբը «B» լիգայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Հաջորդ երկու մրցաշրջանները Լուչեսկուի գլխավորությամբ ակումբն անցկացնում է հաջողությամբ՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով նախ վեցերորդ, ապա երրորդ հորիզոնականները։ Այս շրջանը ակումբի պատմության մեջ ամենահաջողված շրջաններից մեկն է։

1981 թվականին Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լուչեսկուին նշանակում է Ռումինիայի ազգային հավաքականի մարզիչ։ Եվրո-1984-ի որակավորման փուլում ռումինացիները անսպասելիորեն շրջանցում են Շվեդիային, Չեխոսլովակիային և աշխարհի չեմպիոն Իտալիային, որը այդ խմբային մրցաշարում հանդես էր գալիս շատ անհաջող կերպով։ Հենց առաջնությունում ռումինացիները խմբում զբաղեցնում են վերջին հորիզոնականը և լքում այն։

1985 թվականին Լուչեսկուն գլխավորում է «Դինամոն», որի հետ հասնում է առանձին հաջողությունների, իսկ 1989-90 թվականների մրցաշրջանում նրանք «ոսկե դուբլ» են ձևակերպում։ «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում հինգ մրցաշրջան անցկացնելուց հետո ռումինացին ուղևորվում է Իտալիա, սակայն այնտեղ նա կարևոր հաջողությունների չի հասնում։ Լուչեսկուն մարզում է «Պիզան», «Բրեշիան» և «Ռեջինան»։ 1998-99 թվականների մրցաշրջանում Լուչեսկուն մի քանի ամիս մարզում է «Ինտերը»․ մրցաշրջանի ընթացքում ակումբը մի քանի անգամ փոխում է իր գլխավոր մարզիչներին, սակայն այնուամենայնիվ նրանք ձախողում են առաջնությունը՝ ութերորդ հորիզոնականը զբաղեցնելով։

Լավագույն հեղինակությունը Միրչա Լուչեսկուն ստանում է Թուրքիայում, որտեղ աշխատելով չորս տարի կարողանում է դառնալ երկրի չեմպիոն՝ «Գալաթասարայի» և «Բեշիկթաշի» հետ։ «Գալաթասարայի» հետ ռումինացին դուրս է գալիս ՉԼ-ի 1/4 եզրափակիչ և նվաճում է Եվրոպայի սուպերգավաթը։

Լուչեսկուն «Շախտյորում»

Լուչեսկուն սկսում է մարզել «Շախտյորը» 2004 թվականի մայիսի 18-ին։ Նրա գլխավորությամբ ակումբն ութ անգամ հաղթում է Ուկրաինայի առաջնությունում՝ 2005, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։

Մարզչի մոտ պաշտոնից հեռացվելու իրական վտանգ կար 2008 թվականի գարնանը։ Նրա գլխավորությամբ «Շախտյորի» առաջին խաղում նրանք զիջում են առաջնության նորեկ «Լվովին» 0:2 հաշվով, և դրանից հետո ակումբը հաջորդ 8 տուրերում կարողանում է հասնել ընդամենը մեկ հաղթանակի։ 9-րդ տուրի շրջանակներում «Մետալուրգի» դեմ կայացած խաղում «Շախտյորը» հաղթում էր 1:0 հաշվով, և ակումբի երկրպագունները բարձրացնում են պաստառ հետևյալ բովանդակությամբ․ «Միրչա, քո տունը Իտալիայում հիմա արդեն վառված կլիներ։ Մի՛ չարաշահեք ուկրաինական հյուրասիրությունը»[4]։ Սակայն հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ «Մետալուրգը» հավասարեցնում է խաղի հանդիպման հաշիվը, և «Շախտյորի» անընդմեջ պարտությունների շարքը այդպիսով դառնում է տնային առաջնությունում ամենաերկարը վերջին 15 տարիներում, իսկ ակումբը մրցաշրջանային արդյունքներով Ուկրաինայի առաջնությունում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[5]։

Եզրափակչում հաղթելով «Վերդերին»՝ Լուչեսկուն «Շախտյորի» հետ միասին դառնում է 2008-09 թվականների ՈւԵՖԱ գավաթի մրցաշրջանի հաղթող։ Այդ տիտղոսը ակումբի պատմության մեջ առաջին եվրագավաթայինն էր։ Որպես շնորհակալություն մարզչի գործունեությանը՝ նրան պարգևատրում են Ռումինիայի և Ուկրաինայի տարբեր մրցանակներով՝ Ռումինիայի Աստղի շքանշանով[6], Ուկրինայի «Մատուցած ծառայությունների համար» I (2011)[7], II (2009)[8][9] և III (2006)[10] աստիճանի շքանշաններով, նրան շնորհվել է Դոնեցկի պատվավոր քաղաքացու կոչում[11]։ 2009-10 թվականների մրցաշրջանի սկզբում անսպասելի է դառնում «Շախտյորի» ձախողումը ռումինական «Տիմիշոարայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում կայացած խաղում, իսկ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում կայացած «Ֆուլհեմի» դեմ խաղում «հանքափորները» զիջում են մրցաշարի եզրափակչի ապագա մասնակցին։ 2008/09 մրցաշրջանում Լուչեսկուն ճանաչվում է Ուկրաինայի տարվա լավագույն մարզիչ[12]։

2009 թվականի հուլիսի 16-ին Լուչեսկուն ինֆարկտ է տանում ակումբի նախապատրաստման ժամանակ նոր մրցաշրջանին Շվեյցարիայում[13]։

Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը դառնալու թեկնածուներից մեկն էր 2010 թվականի փետրվարին[14]։

2010 թվականի գարնանը առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ կայացած խաղի ժամանակ Լուչեսկուն անցկանցում է իր երեքհարյուրերորդ հանդիպումը որպես «Շախտյորի» մարզիչ։ Այդ ժամանակ «Շախտյորի» մարզիչների շարքում ավելի շատ թվով խաղեր էին անցկացրել միայն Վալերի Յարեմչենկոն (333 խաղ) և Օլեգ Օշենկովը (359 խաղ)[15]։

Ռինատ Ահմետովի հետ նա շփվում էր ռուսերենով, իսկ ֆուտբոլիստների հետ՝ պորտուգալերենով, սակայն նախընտրում էր շփվել իր մայրենի լեզվով թարգմանչի օգնությամբ, քանի որ վախենում էր միամտորեն օգտագործել ոչ պարկեշտ բառեր խոսքի մեջ։ Ավարտել է ռուսերեն լեզվի մի քանի դասեր։ Աշխարհայացքով համարվում է աշխարհի մարդ[16]։

«Շախտյորում» Լուչեսկուն թիմի կազմում ընդգրկում էր մեծ թվով բրազիլացիների։ Անձամբ մարզիչն ասում էր, որ ձեռնատու է ներդնել միջոցները երիտասարդ բրազիլացիների ձեռք բերելու համար[17]։

2016 թվականի մայիսի 21-ին Լուչեսկուն լքում է Շախտյորը Ուկրաինայի գավաթի խաղարկության ավարտից հետո[18][19]։

2016 թվականին Լուչեսկուն պայմանագիր է կնքում Պետերբուրգի «Զենիթի» հետ[20]։ Համաձայնությունը կնքված էր 2+1 սխեմայով[21]։ Մարզիչը ներկայացվում է ակումբին հունիսի 3-ին[22]։

Հուլիսի 23-ին «Զենիթը» 1-0 հաշվով հաղթելով «ԲԿՄԱ»-ին դառնում է Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր[23]։ Հոկտեմբերի 27-ին ակումբը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանաներում կայացած «Անժիի» դեմ խաղում պարտություն է կրում։ Այդ պարտությունը դառնում է առաջինը «Զենիթի» համար Լուչեսկուի գլխավորության շրջանում․ մինչև այդ բոլոր մրցաշարերում կայացած 16 խաղերում նրանք տարել էին 12 հաղթանակ[24], իսկ այդ խաղում գրանցված հաշիվը վերջին 13,5 տարիների ընթացքում ամենախոշորն էր[25]։ 2016-17 թվականների Ռուսաստանի առաջնության առաջին շրջանը «Զենիթը» ավարտում է երկրորդ հորիզոնականում։

Եվրոպայի Լիգայում «Զենիթը» «D» խմբից դուրս է գալիս առաջին հորիզոնականով՝ վեց խաղերում տարած հինգ հաղթանակների շնորհիվ։ Խմբից դուրս գալուց հետո «Զենիթը» կենտրոնանում է առաջնության խաղերի վրա, որտեղ նրան սպասում էր պայքարը չեմպիոնության համար առաջատարներ «Սպարտակի» և «ԲԿՄԱ»-ի հետ։ Մայիսի 7-ին, առաջնության 27-րդ տուրում «Զենիթը» 0-1 հաշվով պարտվում է «Տերեկին»։ Այդ խաղից հետո ակումբը կորցնում է չեմպիոն դառնալու իր հնարավորությունը։ Մայիսի 8-ին ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, որ «Զենիթը» որոշել է հեռացնել Լուչեսկուին գլխավոր մարզչի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո[26]։ «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղից հետո, որում «Զենիթը» հաղթում է 2:0 հաշվով, Միրչա Լուչեսկուն տեղեկացնում է, որ իր ապագայի վերաբերյալ որոշումները կկայացվեն հունիսին[27]։

Մրցաշրջանի արդյունքներով «Զենիթը» հավաքում է 61 միավոր և զբաղեցնում երրորդ հորիզոնականը։ Լուչեսկուն մրցաշրջանի ընթացքում կանոնավոր կերպով քննադատում էր մրցավարներին և ռուսական ֆուտբոլի տնօրինությանը։ Մայիսի 28-ին «Զենիթը» հայտարարում է Լուչեսկուի հետ պայմանագրի խզման մասին[28]։ Մի քանի օր անց ռումինացի փորձագետը հայտարարում է, որ իր տեղափոխությունը «Զենիթ» մեծ սխալ է եղել[29]։

Ի ակզբանե «Զենիթը» հայտարարում էր, որ ակումբը չի քննարկում պայմանագրի ժամանակից շուտ խզման համար վճարվող փոխհատուցման հարցը[30]։ ԶԼՄ-ների հաղորդած լուրերով Լուչեսկուն սկզբում որպես փոխհատուցում պահանջում էր 2 մլն եվրո՝ տարեկան աշխատավարձի կեսը, իսկ հետո՝ 4 մլն[31]։ Հունիսի 28-ին հայտնի է դառնում, որ «Զենիթը» Լուչեսկուին վճարել է 2,5 մլն եվրո[32]։

Թուրքիայի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 2-ին Լուչեսկուն գլխավորում է Թուրքիայի հավաքականը։ Ռումինացի փորձագետի հետ համաձայնությունը կնքվում է «2+1» սխեմայով[33]։ Լուչեսկու գլխավորությամբ անցկացված առաջին խաղում 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Թուրքիայի հավաքականը պարտվում է Ուկրաինայի հավաքականին 0:2 հաշվով։ Երկու անգամն էլ Թուրքիայի հավաքականի դարպասը գրավվել էր խաղի կանոնների խախտումով․ առաջինը՝ խաղից դուրս իրավիճակից, երկրորդը՝ գնդակ՝ դաշտի սահմաններից դուրս գալուց հետո, երբ խաղը չէր կանգնեցվել և Ուկրաինայի հավաքականը գոլ էր հեղինակել։ Խաղից հետո ռումինացին վազում է մրցավար Դավիդ Բորբալանի մոտ հեռախոսով և փորձում է ցույց տալ վիճելի պահերի կրկնապատկերները։ Հոկտեմբերի 5-ին ՖԻՖԱ-ն որակազրկում է Լուչեսկուին մեկ խաղով մրցավարների հետ վիճաբանելու համար[34]։

Վնասվածքը 2012 թվականի ՃՏՊ-ի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 6-ին մոտավորապես 13։30-ին Լուչեսկուն դառնում է ՃՏՊ-ի մասնակից Բուխարեստում և կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց։ Հիվանդանոցում անցկացնում է ավելի քան երկու շաբաթ[35]։ Դուրս գրման ժամանակ մարզչին նշանակում են հանգիստ և արգելում են անհանգստանալ։ Միրչա Լուչեսկուի նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական գործ «զանգվածային ավտովթարի համար պայմաններ ստեղծելու և երրորդ անձանց առողջությանը վնաս հասցնելու համար»[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20200726160456/https://www.footboom.com/ukrainian/high/1438093217-mirche-luchesku-70-let-samye-interesnye-fakty-iz-zhizni-mistera.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. https://web.archive.org/web/20240223234618/https://gorod-donetsk.com/pochetnie-grazhdane-donetska
  4. Фаны «Шахтера» угрожают Луческу(ռուս.)
  5. «Шахтер» приближается к антирекорду 15-летней давности(չաշխատող հղում)(ռուս.)
  6. «Кавалер Луческу и орденоносец Рац». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.. Пресс-служба ФК «Шахтёр»
  7. «Указ Президента України № 579/2011 від 12 травня 2011 року "Про відзначення державними нагородами України ветеранів, тренерів та працівників акціонерного товариства «Футбольний клуб „Шахтар" (Донецьк)»"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.(ուկր.)
  8. «Указ Президента України № 349/2009 від 25 травня 2009 року "Про відзначення державними нагородами України гравців і працівників акціонерного товариства «Футбольний клуб „Шахтар" Донецьк»"».(ուկր.)
  9. «Президент наградил «Шахтер» орденами и медалями». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.. Пресс-служба ФК «Шахтёр»
  10. «Указ Президента України № 697/2006 від 19 серпня 2006 року «Про відзначення державними нагородами України»».(ուկր.)
  11. «Мирча Луческу — почетный гражданин города Донецка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.. Официальный сайт городского головы и городского совета города Донецка
  12. «Клуби ПЛ визначили лауреатів сезону». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.. Официальный сайт Премьер Лиги Украины
  13. «Риа Новости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. «ЛУЧЕСКУ ЯВЛЯЕТСЯ КАНДИДАТОМ В СБОРНУЮ УКРАИНЫ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Стандартный юбилей Луческу (газета.ru, 1 травня 2010)
  16. «Мирча Луческу: "Для меня на первом плане русская литература" - Футбол, Мирча Луческу, Шахтер - Террикон - Футбол и Спорт Украины». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  17. Мирча Луческу: "И вдруг Дуглас Коста на меня замахнулся…"
  18. «Луческу покинул "Шахтер"». Украинские новости. ukranews.com. 2016 թ․ մայիսի 21.
  19. «Мирча Луческу: Спасибо всем, кто эти годы был рядом». shakhtar.com. 2016 թ․ մայիսի 21.
  20. Луческу подписал контракт с «Зенитом»
  21. Мирча Луческу — новый главный тренер «Зенита»
  22. Представление нового главного тренера Мирчи Луческу
  23. «Зенит» выиграл у ЦСКА в матче за Суперкубок России
  24. «Зенит» впервые проиграл при Луческу
  25. «Зенит» впервые за 13 лет проиграл с разницей в 4 гола
  26. «ЗЕНИТ» УВОЛИТ ЛУЧЕСКУ
  27. Тренер "Зенита" Луческу заявил, что решение о его будущем будет принято в июне
  28. «Зенит» благодарит Мирчу Луческу за сотрудничество
  29. «Луческу назвал приход в «Зенит» большой ошибкой» (ռուսերեն). runews24.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  30. «Зенит» не рассматривает вопрос выплаты компенсации Луческу
  31. Луческу требует от «Зенита» 4 млн евро и готов обратиться в ФИФА
  32. «Зенит» выплатил Луческу 2,5 млн евро компенсации за расторжение контракта
  33. Milli Takımın yeni teknik direktörü Lucescu
  34. Mircea Lucescu: Verilen cezayı hak etmedim
  35. Юрис, Юрий (2012 թ․ փետրվարի 23). «Мирча Луческу: «У нас каждый может стать плеймейкером»». Спорт-Экспресс в Украине. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  36. «Дорожная полиция Бухареста считает тренера донецкого "Шахтера" Луческу виновником ДТП». ИТАР-ТАСС. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրչա Լուչեսկու» հոդվածին։