Մոռացված նախնիների ստվերները (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոռացված նախնիների ստվերները ուկրաիներեն՝ Тіні забутих предків | |
---|---|
Տեսակ | վիպակ |
Ժանր | վիպակ |
Հեղինակ | Միխայիլ Կոցյուբինսկի |
Բնագիր լեզու | ուկրաիներեն |
Հրատարակվել է | 1912 |
Մոռացված նախնիների ստվերները (ուկրաիներեն՝ Тіні забутих предків), ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկու կողմից գրված վեպ է, որը գրվել է 1911 թվականին Գուցուլների շրջանում ապրելու ժամանակահատվածում։ Աշխատությունը նկարագրում էր երկու ախոյան գուցուլ ընտանիքների երեծաների՝ Իվանի ու Մարիչկայի սիրո պատմությունը, և այդ պատմությունը երկուսի համար էլ ողբերգական ավարտ ունեցավ։ Այն կենտրոնանում է Գուցուլների կյանքի տեասկետների վրա և միավորում է ժողովրդական բանահյուսության տարրեր։
1960 թվականին Վիտալի Կուրեյկոյի երաժշտության նվագակցությամբ ըստ համանուն գրքի բեմադրվեց բալետ։ 1964 թվականին Սերգեյ Փարաջանովը վեպի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու երեխաներ՝ Իվանն ու Մարիչկան, ապրում են Չերեմոշ գետի մոտ գտնվող գյուղում։ Կախարդության ու սատանայական ոգիների նկատմամբ ունեցած հետաքրքրության ու մենության պատճառով Իվանի մայրը հավատում էր, որ իրեն փոխարինող կգտնվի, քանի որ փերին նրան թողել էր մի վայրում որպես գողացված երեխա։ 17 տարեկանում, իր ծննդյան օրը Իվանը լսում է տարօրինակ մի ձայն, չնայած որ միայնակ էր։ Քիչ հետո իմանում է Պալիչյուկ և Գուտենյուկ ընտանիքների միջև եղած թշնամանքի մասին, և իր հոր վրա սպանության փորձ կատարած վկաները վիրավոր պարտություն են կրում մի քանի օր անց։ Որպես վրեժխնդրություն, իվանը հարձակվում է Մարիչկայի վրա, ով մարդասպանի դուստրն էր, և նրա մազերի ժապավենը նետում է գետի մեջ։ Սակայն, որոշ ժամանակ անց, երկուսն էլ մոռանում են պատահածի մասին։
Իվանն ու Մարիչկան սկսում են հոգ տանել իրենց ընտանիքների մասին՝ ոչխարներ արածեցնելով միասին, և վերջապես 13 տարեկանում սիրահարվում են։ Սակայն, Իվանի հոր մահից ի վեր, տնտեսությունը արագորեն անկում է ապրում։ Երիտասարդ տղամարդը գնում է մարգագետիններում աշխատելու ամռանը, հովվություն է անում, կաթ է կթում, և պատրաստում է ոչխարի պանիր։
Մի գիշեր, մինչդեռ նա հերթապահում էր խարույկի մոտ, Մարիչկան նորից գալիս է նրան տեսնելու։ Բայց մի անգամ, երբ Իվանը տուն էր գալիս դաշտից, իմանում է, որ Մարիչկան սպանվել է ջրհեղեղի պատճառով։ Նա գտնում է իր սիրելիի մարմինը, և վշտերի մեջ թաղված թափառում է լեռներում ու երկրե-երկիր։ Ենթադրվում է, որ նա մահացել է գյուղում։
Վեց տարի անց Իվանը կրկին վերադառնում է տուն։ Նա ասում է, որ Հունգարիայում աշխատել է որպես հովիվ։ Ամուսնանում է տեղի հարուստ մի ընտանիքի դստեր հետ և բնակություն հաստատում այնտեղ։ Սակայն նրա կինը սկսում է ամուսնուց գաղտնի հանդիպել Յուրա անունով մի մարդու հետ, ով ուներ կախարդական հմտություն և տիրապետում էր հզոր կախարդական ուժերի։ Այդ պատճառով Իվանը սկսում է Յուրայի հետ կռվել տեղի պանդոկներից մեկում և վիրավորում է նրան, սակայն հրաշագործը կոտրում է նրա զենքը։ Իվանը հեռանում է, սակայն կասկածում է, որ հրաշագործը նրան դանդաղորեն կսպանի իր կախարդանքով։ Ապա սկսում է Յուրային հետևել, և տեսնում է, որ նա ունի մի կախարդական տինիկ, որը հիվանդություն ու մահ է պատճառում։
Իվանը վերադառնում է այն վայրը, որտեղ մի անգամ զբոսնում էր Մարիչկայի հետ, և աղջիկը նրան է հայտնվում մավկայի՝ անտառային ոգու տեսքով։ Հանկարծ նա անհետանում է, և Իվանը վառում է կրակը։ Մինչ Իվանը հիանում էր կրակով, անտառների աստված Չուգայստերը մոտենում է նրան։ Այն հարցնում է, թե որտեղ է մավկան, բայց հիշելով այն լեգենդը, որտեղ Չուգայստերը որսում է մավկային, Իվանը չի բացահայտում, որ տեսել է Մարիչկային։ Չուգայստերը Իվանին հրավիրում է պարի Իվանի մանկության երգի ներքո։ Պարից ուժասպառ լինելով՝ Իվանը քուն է մտնում։ Այնուամենայնիվ, մավկայի ձայնը նրան կանչում էր խոր անտառ, նա գնում է իր սիրելի էակին գտնելու։ Մինչդեռ նա քայլում էր խիտ մացառուտներում, ընկնում է անդունդի մեջ և շատ խիստ վնասվում է։ Հաջորդ օրը տեղի հովիվները նրան գտնում են ողջ, բայց սարսափելի վիրավոր վիճակում, և նա շուտով չի դիմադրում վնասվածքներին։
Իվանին հուղարկավորում են տեղական ավանդույթների համաձայն՝ երգով ու պարով։ Թաղման ժամանակ խրախճանքն արագորեն շատանում է, և պարի ու երգի հնչյունների ներքո Իվանի մարմինը սկսում է թափահարվել, կարծես շեփորի ձայնի շնորհիվ կրկին վերակենդանանում է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականին Միխայիլ Կոցյուբինսկին այցելում է Կարպատների Կրիվորիվնյա գյուղ։ Նրա կարճ այցելությունը այդ տարածքում բավարար նյութ չէր տալիս վեպն ամբողջությամբ գրելու համար, բայց տեսարժան բնությունն ու բնակիչների կենսակերպը նրան ոգեշնչեցին, որպեսզի գրի Գուցուլների մասին։ Հետագայում նա նորից այցելեց այդ տարածքը, և որոշ ժամանակ մնաց այնտեղ ուսումնասիրելու բնակիչների սովորույթները, կյանքը, և տեղաբնիկների ժողովրդական բանահյուսությունը։ Ըստ Կոցյուբինսկու, Գուցուլները 20-րդ դարում մնացին որպես հեթանոսներ, և լեռնականների մասին նրա տպավորությունները հիմք դարձան իր վեպի ստեղծման համար։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Պալիչուկ-պատմության գլխավոր հերոս, ընտանիքի 19-րդ երեխան, չնայած նրա քույրերից ու եղբայրներից շատերը մահացել էին։ Նա սոցիալական վտարանդի է և հաճախ փախչում է անտառներ։ Նա լավ ճանաչում է բույսերը և սատանայական ոգիների մասին շատ պատմություններ գիտի։
- Մարիչկա Գուտենյուկ-Իվանի սիրելին է, նրա ախոյան ընտանիքի դուստրը։ Ունի բանաստեղծական տաղանդ և ստեղծագործում ու երգում է երգեր։ Երբ Իվանը հեռանում է, նա սպանվում է ջրհեղեղի ժամանակ, ապա ինքն իրեն բացահայտում է որպես մավկա, ով Իվանին տանում է դեպի մահ;
- Պալագնա-Հարուստ ընտանիքի մի աղջիկ է, որի հետ է ամուսնանում Իվանը ու չի հասկանում նրա երգերը։ Նա ինչ-որ հարաբերությունների մեջ է կախարդ հարևանի հետ, ում անունը Յուրա է, և ընդունում է իր կախարդական ունակությունները։
- Յուրա-Հրաշագործի հմտությունների շնորհիվ գոյությունը պահող մարդ։ Նա կարողանում է վերահսկել եղանակը, պահել ընտանի կենդանիներ և վնաս պատճառել մարդկանց։ Նա ուղիներ է փնտրում Իվանին հիվանդություն ու մահ պատճառելու համար։
Մոռացված նախնիների ստվերները
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Սերգեյ Փարաջանովը նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ըստ համանուն վեպի։ Գլխավոր դերերում էին Իվան Միկոլայչուկը (Իվան), Լարիսա Կադոչնիկովան
(Մարիչկա), Տատյանա Բեստաևան (Պալագնա) և Սպարտակ Բագաշվիլին (Յուրա)[1]։
2014 թվականին Վիննիցան հյուրընկալեց գրական ու արտիստական մի նախագիծ, որը կոչվում էր «Մեկ աշխատության շրջագայություն», որն ուղղված էր Միխայիլ Կոցյուբինսկու ծննդյան 150-րորդ ամյակին։ Այդ իրադարձությունը պարունակում էր գրողների միության ցուցահանդեսը, որտեղ «Մոռացված նախնիների ստվերները» գրքի հիման վրա ցուցադրվում էր թատերական ներկայացում և տեսանկարահանում։ Թատերական ներկայացումը ընդմիջվում էր փորձագետների կողմից վեպի ու պատմվածքի մասին քննարկումներով[2]։
1960 թվականին Վիտալի Կուրեյկոն բեմադրեց բալետ։ Այն առաջին անգամ ցուցադրվոց Լվովի թատրոնում և նրա լիբրետոն ստեղծեցին Նատալիա Սկորուլսկան ու Ֆլորիան Կոցյուբինսկին։ Բալետը կրկին բեմադրվեց Կիևի Ազգային Օպերային թատրոնում, և 1990 թվականին երկրորդ ներկայացման հիման վրա ցուցադրվեց ֆիլմ-բալետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Shadows of forgotten ancestors: Hutsul history and successful film adaptation». frankivsk-trend.in.ua (ուկրաիներեն). 2021 թ․ ապրիլի 26. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «"Tour of one work" was presented to Vinnytsia residents by a street theater - 20 minutes». vn.20minut.ua (ուկրաիներեն). 2020 թ․ մարտի 5.
- ↑ «Kireiko Vitaliy Dmytrovych». Encyclopedia of Modern Campaign. 2016. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.