Jump to content

Մուսա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա լեռ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորՀաթայի մարզ[1]
ԼեռնաշղթաԱմանոս
Բարձրությունը ծովի մակարդակից1355 մետր և 997 մետր
Մուսա լեռ (Թուրքիա)##
Մուսա լեռ (Թուրքիա)

Մուսա լեռ (թուրքերեն՝ Musa Dağı, արաբ․՝ موسى داغ‎‎, բառացիորեն «Մտքի լեռ»), Մովսեսի լեռ, Սուրբ լեռ, գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավի Հաթայի մարզում, Անթաքյա ծոցի և նրա մեջ թափվող Որոնտես գետի ստորին հոսանքի միջև։

Ամանոսի լեռնաշղթայի ծայր հարավային զանգվածն է։ Բարձրությունը 1355 մ է։ Կազմված է մեզոզոյան հասակի կրաքարերից և ավազաքարերից։ Գագաթային մասը եռանկյունաձև, զառիթափ եզրերով 3–3,5 կմ լայնությամբ սարավանդ է (Ռամլաջըք)։ Հվ–արլ․ և հվ–արմ․ լանջերը համարյա ուղղաձիգ գահավիժում են դեպի Սուեդիայի (Որոնտեսի) դաշտավայրը և դեպի ծովափ։ Հյուսիսում սարավանդի եզրն իջնում է համեմատաբար փոքր թեքությամբ լանջերով և տրոհվում մի շարք լեռնաբազուկների։ Կլիման մերձարևադարձային–միջերկրածովյան է, միջին ջերմաստիճանը ամռանը՝ 26–28 °C, տարեկան տեղումները՝ 900–950 մմ։ Լեռն անտառապատ է, բացառությամբ հարավային լանջերի ժայռոտ մերկացումների և քարակարկառների։ Կինամոնագույն կարբոնատային հողերի վրա աճում են մշտադալար ծառեր՝ սոճի, լիբանանյան մայրի, նոճի և մաքվիսի թփուտներ՝ դափնի, մրտենի, վայրի ձիթենի, գիհի, տերևաթափ ծառեր, կաղնու մի քանի տեսակներ։ Ստորին լանջերի մշակված տարածություններում աճեցվում են խաղողի և պտղատու այգիներ, ցիտրուսային կուլտուրաներ։

1915-ի ամռանը, թուրքական իշխանությունների կազմակերպած տեղահանությունից ու բնաջնջումից խուսափելու նպատակով, Մուսա լեռան գագաթին, որպես պաշտպանական հզոր ամրոց, ապաստանեցին շրջակա հայ գյուղերի մոտ 5000 բնակիչ, որոնք 40 օր (հուլիսի 30-ից մինչև սեպտտեմբերի 10-ը) հերոսական մարտեր մղեցին կառավարական կանոնավոր զորքերի դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84