Jump to content

Յակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի յակ Տիբեթի լեռներում
Ընտանեկան յակ

Յակ, սարացուլ, տիբեթյան ցուլ, ցուլերի ենթաընտանիքի որոճող կաթնասուն։ Վայրի յակը (պահպանվել է միայն Տիբեթում) խոշոր կենդանի է, մնդավի բարձրությունը՝ մոտ 2 մետր, կենդանի զանգվածը՝ մինչև 1 տոննա։ Մարմնակազմվածքը ամուր է, վերջավորությունները և պարանոցը՝ կարճ, եղջյուրները՝ զարգացած, մնդավի մասում նկատելի սապատով, պարանոցի ստորին, վերջավորությունների վերին հատվածները և որովայնը պատված են մինչև 50 սանտիմետր կոպիտ մազածածկով։ Սնվում է խոտանման բույսերով։

Ընտանի յակը բուծում են Տիբեթի, Չինաստանի և Մոնղոլիայի բարձրլեռնային շրջաններում և այլուր։ Արու յակի կենդանի զանգվածը՝ 350-450, իսկ էգերինը 270-300 կիլոգրամ է, ապրանքային կաթնատվությունը՝ 300-350 կիլոգրամ, կաթի յուղայնությունը՝ 6-7%, սպանդային ելքը՝ 45-46%, բրդատվությունը՝ մինչև 3 կիլոգրամ։ Յակը հուսալի փոխադրամիջոց է, կարող է փոխադրել մինչև 140 կիլոգրամ բեռ։ Օգտագործվում է նաև որպես մսատու կենդանի։ Տավարի և յակի հիբրիդները ըստ աճի և մթերատվության օժտված են ցայտուն արտահայտված հետերոզիսով։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակ» հոդվածին։


Ընթերցե՛ք «յակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 105