Յայլի
Յայլի | |
---|---|
Անվանվել է | Յայլի, Յալլի, Զոփի |
Ժանր | պարերգ |
Տակտի չափ | 2/4 |
Ծագել է | Հայաստան |
Յայլի (Յալլի, Զոփի), հայկական ժողովրդական խմբապար, շուրջպար։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարում են տղամարդիկ։ Տարածված է Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի շրջաններում, Զանգեզուրում և Արցախում։ Այս պարին բնորոշ են ոտքով շեշտակի հարվածները գետնին։ Յայլի պարն ունի երկու տարբերակ։
- Առաջին տարբերակը պարում են ձեռքերը բռնած, դեպի աջ շարժմամբ, արագ տեմպով։
- Երկրորդ տարբերակում ընտրում են պարագլուխ («մայր»), բոլոր պարողները վերցնում են մեկական ճիպոտ և իրար ետևից շարված, առանց ձեռքերը բռնելու պարում՝ կրկնելով պարագլխի այլևայլ շարժումները, եթե մեկը սխալվեց կամ ուշացավ, մնացած պարողները, շարժումը կատարելուց հետո, նրան «ծեծում են» ձեռքի ճիպոտներով։
Պարը կապված է հնագույն պաշտամունքային արարողությունների հետ։ Պարի և պարեղանակի տեմպը գործողության համաձայն արագանում կամ դանդաղում է։
Կատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս ազգագրագետ Պ․Զելինսկին 1882 թվականին Էրիվանի նահանգում հաստատված Պարսկաստանից հայրենադարձված հայերի հարսանեկան ծեսերի նկարագրության մեջ նշել է, որ յայլի պարը պարել են ձեռքերը վեր պարզած[1]։
Պարը պատկանում է գյովնդ կոչվող պարերի խմբին։ Հայ ազգագրագետ Երվանդ Լալայանը 1897 թվականին հիշատակել է յայլի պարը Վարանդայի (Շուշիի գավառ)շրջանի հայերի հարսանեկան տոնակատարությունների ժամանակ։ Նկարագրելով Ելիզավետպոլի(այժմ՝ Գյանջա) հայերի կենցաղն ու ավանդույթները 1900 թվականին, նշել է, որ նշանադրության արարողության ժամանակ (Վարդավառի տոնին ճաշից հետո) բնակիչները հավաքվել են բաց տարածքում, որտեղ դավուլի ու զուռնայի հնչյունների ներքո, ձեռք ձեռքի տված, պարել են զոմպի և այլ պարեր[2]։
Հայ ազգագրագետ Գ․ Երզնկյանցը, 1898 թվականին նկարագրելով հայկական հարսանիքը Լոռիում, հիշատակել է, որ տոնախմբության ժամանակ կատարել են մենապարեր՝ ռազմապար կոխ և զոմպի[3]
Բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յայլի պարերգի բառերի տարբերակներից հավաքել ու գրի է առել ազգագրագետ Մ․Իսահակյանը 1898 թվականին Շիրակի գավառում[4]։.
Յայլի պարերգի տարբերակները | |||
---|---|---|---|
Յայլի | Կողբա յայլի | Կարբիի յայլի | Հեյ, հեյ, ջան |
Իմանաս, ուր եմ հասել, |
Կողբա ելան սելերը, |
Հա՜յ առնում եմ, առնում եմ |
Սար կա սարի նման չի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Зелинский П. Этнографические очерки из быта армян-переселенцев из Персии, живущих в Нахичеванском уезде, Эриванской губернии // СМОМПК. — Тф., 1882. — Вып. 2-й. — С. 9.
- ↑ Եր․ Լալայան, Ազգագրական հանդես, Գանձակի գաւառ ,Թիֆլիս, 1900, հ․ 6, 242–269։
- ↑ https://arar.sci.am/dlibra/publication/116173, Գ․ Երզնկյանց, Ազգագրական հանդես,Լոռուայ հարսանիք ,Թիֆլիս, 1898,հ․3, էջ 332։
- ↑ Մ․ Իսահակյան, Շիրակի ժողովրդական երգեր, Ազգագրական հանդես, Թիֆլիս, 1898, հ․4, էջ 161-176
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 116)։ |