Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Սնյադեցկի լեհ. ՝ Jan Śniadecki Ծնվել է օգոստոսի 29 , 1756 (1756-08-29 ) [ 1] [ 2] [ 3] […] Ժնին , Gmina Żnin , Żnin County , Kuyavian-Pomeranian Voivodeship , Լեհաստան [ 4] Մահացել է նոյեմբերի 9 , 1830 (1830-11-09 ) [ 2] [ 5] (74 տարեկան) կամ նոյեմբերի 21 , 1830 (1830-11-21 ) [ 6] (74 տարեկան) Jašiūnai , Լիտվա Գերեզման Jašiūnai Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և Ռեչ Պոսպոլիտա Մասնագիտություն մաթեմատիկոս , աստղագետ , ֆիզիկոս , փիլիսոփա , պրոֆեսոր , աշխարհագրագետ և համալսարանի դասախոս Հաստատություն(ներ) Կրակովի համալսարան Գործունեության ոլորտ աստղագիտություն , մանկավարժություն , լեզվաբանություն , փիլիսոփայություն , մաթեմատիկա և աշխարհագրություն Պաշտոն(ներ) Լիտվայի ժամանակավոր կառավարություն Անդամակցություն Գիտության ընկերների վարշավյան ընկերություն , Կրակովի գիտական ընկերություն [ 4] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա Ալմա մատեր Կրակովի համալսարան , Գյոթինգենի համալսարան , Լեյդենի համալսարան , Ուտրեխտի համալսարան , Bartłomiej Nowodworski High School ? , Liceum Ogólnokształcące im. Michała Kosmowskiego w Trzemesznie ? և Լուբրանսկի ակադեմիա Տիրապետում է լեզուներին լեհերեն [ 1] և ֆրանսերեն Եղել է գիտական ղեկավար Piotr Sławiński ? Ստորագրություն Jan Śniadecki Վիքիպահեստում
Յան Սնյադեցկի (լեհ. ՝ Jan Śniadecki , լիտ. ՝ Jonas Sniadeckis , օգոստոսի 29 , 1756 (1756-08-29 ) [ 1] [ 2] [ 3] […] , Ժնին , Gmina Żnin , Żnin County , Kuyavian-Pomeranian Voivodeship , Լեհաստան [ 4] - նոյեմբերի 9 , 1830 (1830-11-09 ) [ 2] [ 5] կամ նոյեմբերի 21 , 1830 (1830-11-21 ) [ 6] , Jašiūnai , Լիտվա ), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781 -1803 թվականներին ՝ Կրակովի ակադեմիայի, 1806 -1825 թվականներին ՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807 -1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811 )։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի , Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814 ), «Փիլիսոփայության մասին» (1819 ), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822 ) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության , սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։
↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Philosophy Ontology project
↑ 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
↑ 4,0 4,1 4,2 4,3 http://tnk.krakow.pl/czlonkowie/sniadecki-jan/
↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
↑ 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Sniadecki, Johann (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich : enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien : 1856. — Vol. 35. — S. 211.
Ավստրիա Ֆրանսիա Գերմանիա Մեծ Բրիտանիա Իտալիա Նիդեռլանդներ Լեհաստան Ռուսաստան Իսպանիա ԱՄՆ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 482 )։