Jump to content

Յուտա Նակամոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուտա Նակամոտո
Բնօրինակ անունճապ.՝ 中本 悠太 և ճապ.՝ 中本悠太 (なかもと ゆうた)
Ի ծնե անունճապ.՝ Nakamoto Yuta
Նաև հայտնի է որպեսRed Angel[1]
Ծնվել էհոկտեմբերի 26, 1995(1995-10-26) (29 տարեկան) կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) (29 տարեկան)
Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Մասնագիտություներգիչ, պարող, հեռուստատեսային դեմք, ռադիոհաղորդավար, դերասան, մոդել և ռեփեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ԱնդամակցությունNCT, NCT 127 և NCT U?
 Yuta Nakamoto Վիքիպահեստում

Յուտա Նակամոտո (ճապ.՝ 中本悠太 Nakamoto Yūta, հոկտեմբերի 26, 1995(1995-10-26) կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում), Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ավելի հայտնի որպես Յուտա, ճապոնական երգիչ և պարող։ Հարավկորեական «NCT» բոյ բենդի անդամ է, ինչպես նաև «NCT», «NCT U» և «NCT 127» յունիթների անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտա Նակամոտոն ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 26-ին Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Կադոմե քաղաքում։ Նա ունի երկու քույր՝ մեծ և փոքր։ Ավարտել է Յասիմա Գակուենի անվան համալսարանի միջազգային ավագ դպրոցը։ 5-16 տարեկանում ֆուտբոլ է խաղացել, սակայն հրաժարվել է ֆուտբոլից՝ երգչի կարիերան շարունակելու համար[2]։

2011-2015: Նախադեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստ դառնալու նրա ուղին սկսվեց 2011 թվականին հեռուստացույցով «TVXQ» դիտելուց հետո, երբ նա գնաց գրախանութ և դիմեց մի քանի լսումների՝ չնայած երգելու կամ պարելու փորձ չուներ[3][4]։ 2012 թվականին նա մասնակցեց առաջին «SM» գլոբալ լսմանը և դարձավ այն 10000 մասնակիցներից մեկն, ովքեր հաջողությամբ անցան այն։ Նա 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ներկայացվել է որպես «SM Rookies»-ի նախընտրական դեբյուտային թիմի անդամ։

2015 թվականին նա հայտնվեց որպես Ճապոնիայի ներկայացուցիչ «Abnormal Summit»-ում, որը Հարավային Կորեայում ապրող մի խումբ ոչ կորեացի տղամարդկանց հետ քննարկում էր կորեական մշակույթը։

Նա նաև միակ թրեյնին էր, ով երկու անգամ անընդմեջ մրցեց «ISAC»-ում՝ 2015 և 2016 թվականներին, ինչպես նաև 2016 թվականին նվաճեց առաջին «NCT» մեդալը։ Նա խաղացել է ֆուտբոլային թիմում և նվաճել ոսկի՝ ապացուցելով իր ֆուտբոլիստի տաղանդը[5]։

2016 թվականի ապրիլին նա հայտնվեց հարավկորեական «The Celebrity» ամսագրի ամենամսյա համարում և նկարահանվեց «NCT Life» ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանում, որը կենտրոնացած էր «SM»-ի նորեկների և նրանց դեբյուտային ճանապարհորդության վրա[6]։

2016-2019: Դեբյուտ NCT և NCT 127-ում, սոլո գործունեություն և NCT 2018

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուտան Kpop Republic Concert-ի ժամանակ 2017 թվականին:

2016 թվականի հուլիսին նա հանդես եկավ որպես «NCT 127»-ի անդամ՝ իրենց առաջին՝ «NCT #127» մինի ալբոմով։ Նա դարձավ առաջին ճապոնական այդոլը, ով դեբյուտ ունեցավ «SM Entertainment»-ի ներքո[7][8]։

Օգոստոսին նա դարձավ հատուկ հաղորդավար «M Countdow»-ում Դայոնի հետ միասին։

2016 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարը նա մասնակցել է «Idol Party»-ին, որում կատակերգուներ Պարկ Մի Սուն և Լի Բոնգ-Վոն ընտանիք են դարձել՝ ընդունելով նրան և CLC-ից Սոնին որպես իրենց երեխաներ[9]։

2018 թվականի մայիսին նա կրկին հայտնվեց որպես «M Countdown»-ի հատուկ հաղորդավար Դայոնի և Ջեհյոնի հետ միասին[10]։ Հուլիսին Յուտան Թեիլի և Մարքի հետ նկարվել է է «Arena Homme» ամսագրի ֆոտոշարքի համար[11]։

2019 թվականի սեպտեմբերին Յուտան մասնակցեց «ISAC»-ի մի շարք հարվածաշարներում, որտեղ նրա խումբը կրկին նվաճեց ոսկե մեդալը և նա ստացավ վերջնական միավորը[12]։ Այդ ժամանակ նա նաև վարում էր 2019 թվականի աթլետիկայի հատուկ առաջնությունը Չուսեոկում՝ Իթ Հկի, Դահյոնի, Ջոնիի, Ջեհյոնի և Մարկի հետ միասին։ Դեկտեմբերին նա թողարկեց «TVXQ»-ի «White» երգի քավերը[13]։

2020-մինչև հիմա։ NCT 2020

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «NCT»-ի երկրորդ լայնածավալ նախագիծը, որը միավորում է իր բոլոր յունիթները՝ «NCT 2020»-ը։ Հոկտեմբերի 12-ին նա իր դեբյուտը կատարեց «NCT»-ի առաջին յունիթում։

Նոյեմբերի -ին հայտարարվեց, որ յուտան կվարի շաբաթական երկամսյա NCT 127 ユウタのYUTA at Home «InterFM897» ռադիոհաղորդումը՝ «NCT 127»-ը և նրանց երկրորդ ճապոնական «Loveholic» մինի ալբոմը Ճապոնիայում գովազդելու համար, որը «Oricon»-ում զբաղեցրել է 1-ին տեղը[14][15][16]։ Նրա շոուն այնքան մեծ ուշադրություն է գրավել, որ այն այժմ չունի ավարտի ժամկետ և հեռարձակվում է երկրի 15 կայաններով[14][15][16]։

2021 թվականի ապրիլին ճապոնական «PMC» և «Ginger» ամսագրերում հայտարարվել են նրա առաջին անհատական ֆոտոշարքերի նկարահանման մասին[17]։

Հունիսի 21-ին «Vogue Japan»-ի ՅուԹյուբյան ալիքում տեղադրվել է տեսանյութ Յուտայի ներկայությամբ[18]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվարճացնող շոու

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Հղումներ Աղբյուրներ
2015 աննորմալ սամմիթ JTBC Մասնակից Ճապոնիայի ներկայացուցիչ [19]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://qjweb.jp/column/75607/
  2. Young-jun, Jang (2015 թ․ հուլիսի 6). «'비정상회담' 유타 "가수 되려 한국행, 전직 축구 선수 출신"». MyDaily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  3. たこももぴー [@takomomopii] (April 17, 2021). «[zeroichi]④ #Yuta's story: he's from Kadoma, Osaka. Why did he aim for Korea? "In that troubled period of what do I do from now on, I came to see THSK on TV. It was the 1st time I became aware that such singing & dancing can move people that I wanted to try challenging it too." https://t.co/KQszmmvlJm» (Թվիթ) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-27-ին. Վերցված է 2021-06-21-ին – via Թվիթթեր.
  4. たこももぴー [@takomomopii] (April 17, 2021). «[zeroichi]⑤ "I often went to karaoke but I don't sing & dance at all so I thought of what I can do that time, I took auditions. Thought if I'd take 100, there'd be 1. So after school, I'd go to this bookstore & look for auditions in the mags. I pick up those that fit my style." https://t.co/QFcCnRL9nF» (Թվիթ) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-06-21-ին – via Թվիթթեր.
  5. NCT DREAM CENTER [@NCTDREAMCENTER] (August 12, 2019). «190812 NCT 127 @ 2019 ISAC Chuseok NCT 127 won 2 gold medals in 2 events that they participated at 2019 ISAC Chuseok Special 🥇🥇 👏 Congrats to: JOHNNY DOYOUNG MARK (Archery) JOHNNY YUTA JAEHYUN (Penalty Shoot-out) and MC HAECHAN! @NCTsmtown @NCTsmtown_127» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 2021-06-21-ին – via Թվիթթեր.
  6. Hong, Se-young (2016 թ․ ապրիլի 15). «'SM신인' NCT, 첫 리얼리티 '엔시티 라이프' 16일 첫방송». Sports Donga (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  7. Herald, The Korea (2016 թ․ հուլիսի 5). «New era of multinational K-pop groups dawns». Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  8. «NCT Debuts on World, Heatseekers Albums Charts With 'NCT #127'». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  9. «NCT's Yuta and CLC's Sorn to join a segment on upcoming new show 'Idol Party'!». allkpop (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  10. «NCT Jaehyun , Yuta & Doyoung for Mnet Mcountdown (180524)». kpopping.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  11. «NCT Taeil,Yuta&Mark for ARENA HOMME July 2018 issues». kpopping.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  12. «Results For Day 2 Of "2019 Idol Star Athletics Championships – Chuseok Special"». Soompi (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  13. Deen, Sarah (2019 թ․ դեկտեմբերի 25). «Yuta gets in on the NCT 127 Christmas covers with TVXQ's White». Metro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  14. 14,0 14,1 «Bandwagon | Music media championing and spotlighting music in Asia». Bandwagon | Music media championing and spotlighting music in Asia. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  15. 15,0 15,1 «NCT Website». nct-jp.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  16. 16,0 16,1 «NCT 127's "Loveholic" Grabs No. 1 On Oricon's Daily Album Chart». Soompi (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  17. NCT_OFFICIAL_JP [@NCT_OFFICIAL_JP] (April 23, 2021). «NCT 127 ユウタ雑誌掲載のお知らせ📢 ■ぴあMUSIC COMPLEX(PMC)Vol.20 4月28日(水)発売 ■GINGER7月号 5月24日(月)発売予定 それぞれインタビュー&撮りおろしを掲載! お楽しみに♪ #NCT127 #YUTA» (Թվիթ) (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-29-ին. Վերցված է 2021-06-21-ին – via Թվիթթեր.
  18. NCT 127のYUTAが、トム フォード ネロリ・ポルトフィーノの香りで旅をする | VOGUE JAPAN (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2021-06-21-ին, Վերցված է 2021-06-21-ին
  19. Choi Hee-na (2015 թ․ դեկտեմբերի 29). «SM루키즈 유타 '비정상회담' 하차…가수 데뷔 준비». Insight (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.