Jump to content

Յուրի Դուդնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Դուդնիկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1968(1968-09-26)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Յուրի Վլադիմիրովիչ Դուդնիկ (ուկրաիներեն՝ Юрій Володимирович Дудник; սեպտեմբերի 26, 1968(1968-09-26)[1][2][3], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնեցկի ֆուտբոլի, Դոնեցկի «Շախտյորի» դպրոցի սան է։

Կարիերա ակումբներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաժամանակի մեծ մասն անցկացրել է Զապորոժիեի «Մետալուրգ»-ում, որի կազմում մասնակցել է 175 հանդիպման և դարձել 20 գոլի հեղինակ։

Ռուսական ԲԿՄԱ-ի կազմում 1992/93 Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից է և 1992/93 Չեմպիոնների լիգայի մասնակից (2 խաղ)։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի հավաքականի կազմում մասնակցել է 2 խաղի։

Իր նորամուտը նշել է 1992 թվականի օգոստոսի 26-ին Հունգարիայի հավաքականի հետ ընկերական խաղում (1:2)։ 60-րդ րոպեին նրան փոխարինել է Յուրի Նիկիֆորովը։

Իր երկրորդ (և վերջին) խաղն անցկացրել է 1992 թվականի հոկտեմբերի 28-ին Բելառուսի հավաքականի դեմ (1:1)։ 76-րդ րոպեին փոխարինել է Իգոր Ժաբչենկոնյին։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին Չերկասի «Դնեպր»-ում։ Մեկ տարի անց նա վերադարձել է հայրենի Լուգանսկ՝ տեղական «Զարյա» ակումբ։ 2009 թվականին նշանակվել է հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2012-2022 թվականներին մարզել է երիտասարդական թիմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]