Յուրի Հովհաննիսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Յուրի Հովհաննիսյան Юрий Оганесян | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1933[1] (91 տարեկան) Դոնի Ռոստով, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Երևան և Դուբնա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | միջուկային ֆիզիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ[1] |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1956)[1] |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և ռուսերեն |
Գիտական ղեկավար | Գեորգի Ֆլյորով |
Ինչով է հայտնի | Միջուկների հատկություններ և սինթեզ, միջուկային ռեակցիաներ և անջատում, արագացուցիչների ֆիզիկա, կիրառական հետազոտություններ |
Ազդվել է | Գեորգի Ֆլյորով |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծանոթագրություններ Հայաստանի գիտություններ ազգային ակադեմիա | |
Yuri Oganessian Վիքիպահեստում |
Յուրի Ցոլակի Հովհաննիսյան (ռուս.՝ Юрий Цолакович Оганесян, ապրիլի 14, 1933[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ[4]։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
2017 թվականին գործողության մեջ է դրվել Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը (գինը՝ 70 դրամ, տպաքանակը` 40 000 հատ)[5]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[6]։ 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը[7]։
2023 թ․ ապրիլին Երևանում տեղի է ունեցել նրա 90-ամյակին նվիրված գիտաժողով։ Խոսում է նաև հայերեն[8]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ (1990 թ.), ակադեմիկոս (2003 թ.)
- Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ (2003 թ.)
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2006 թ.)
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։
Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար[9]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀամԼԿԵՄ մրցանակ, 1967
- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1975
- Ի. Վ. Կուրչատովի անվան ԽՍՀՄ ԳԱ մրցանակ, 1989
- Գ. Ն. Ֆլյումրովի անվան Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի մրցանակ, 1993
- Ալեքսանդր ֆոն Հումբոլդթի անվան մրցանակ, 1995
- Եվրոպական ֆիզիկայի ընկերության Լիզա Մեյթների անվան մրցանակ, 2000
- Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվելու է նրա անունով։ Առաջարկվել է «օգանեսոն» անունը Og նշանով[10][11]
- Պատվո շքանշան, 2016[12]
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2019[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-615.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В. Ломоносова — RAS.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ 5,0 5,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Նիկոլ Փաշինյանը Յուրի Օգանեսովին ՀՀ քաղաքացիություն է շնորհել». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Ամենածանր միջուկներ և ատոմներ» գիտաժողովը՝ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին
- ↑ Միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ
- ↑ «Названия новых химических элементов 113, 115, 117 и 118» (ռուսերեն). ОИЯИ. 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Մենդելեևի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը կանվանվի հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին». tert.am. 2016 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Հովհաննիսյանի կենսագրությունը Համահայկական լրագրողական ցանցի կայքում(չաշխատող հղում)
- «Юрию Оганесяну присудили премию ЮНЕСКО». Armenia Today (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Հովհաննիսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 572)։ |
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Ակադեմիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ