Նակա Միտիյո
Նակա Միտիյո ճապ.՝ 那珂通世 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1851 Մորիոկա, Ճապոնիա |
Մահացել է | մարտի 2, 1908 (57 տարեկան) Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան, Tokyo Women's Higher Normal School?, Tokyo Higher Normal School?, Chiba Normal School? և Առաջին բարձրագույն դպրոց |
Գործունեության ոլորտ | Ճապոնիայի պատմություն և արևելագիտություն |
Ալմա մատեր | Keio Gijuku? |
Գիտական աստիճան | Doctor of Letters? |
Հայտնի աշակերտներ | Kurakichi Shiratori? |
Պարգևներ | |
Naka Michiyo Վիքիպահեստում |
Նակա Միտիյո (ճապ.՝ 那珂通世, փետրվարի 6, 1851, Մորիոկա, Ճապոնիա - մարտի 2, 1908, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա), Մեյձի ժամանակաշրջանի ճապոնացի պատմաբան, ճապոնական բանահյուսության դոկտոր։ Համարվում է արևելագիտական պատմական հետազոտությունների հիմնադիրը Ճապոնիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մորիոկա տոհմում, տան երրորդ որդին էր։ Փոքր ժամանակ նրան Սոձիրո են անվանել։ Մեծ հաջողություններով ավարտել է երեխաների ֆեոդոլական դպրոցը, իսկ 14 տարեկանում Նակա Միտիտակայի խնդրանքով սովորել է մասնավոր դպրոցում և կարծես դարձել նրա խորթ որդին։ Դառնալով մասնավոր դպրոցի հիմնադրի մերձավորը՝ Նամբու Տոսիյուկին՝ խնամատար հայրը, փոխել է ազգանունը՝ դարձնելով Նակա, ինչի հետևանքով կոչվել է Նակա Միտիյո։ Բոսինի պատերազմում Տոկուգավա տոհմի պարտությունից հետո ընտանիքը տարածքներ է ստացել Ֆուկուի իշխանությունից։
Մեյձիի վերականգնումից հետո դարձել է Յուկիտի Ֆուկուձավիի աշակերտը, իսկ 1872 թվականին սկսել է սովորել Կեյոյի մասնավոր դպրոցում։ 1876 թվականին 20-ամյա երիտասարդը թողարկել է իր «Հին ճապոնական խորհրդանիշների վերլուծություն» աշխատությունը «Յո-Յո սյադան» ամսագրում։ Կեյոյի դասընթացներն ավարտելուց հետո Ֆուկուձավա Յուկիտիի խորհրդով աշխատել է մանկավարժական և միջնակարգ դպրոցներում, այնուհետև աշխատել է Տիբայի մանկավարժական դպրոցի և Տոկիոյի կանանց մանկավարժական դպրոցում որպես տնօրեն՝ այդ ձևով նպաստելով կանանց կրթությանը։ 1900 թվականից նա դարձել է հինգերորդ ավագ խմբի պաշտոնյա, Դայիթիի ավագ դպրոցի և Տոկիոյի բարձրագույն մանկավարժական դպրոցի պրոֆեսոր, ինչպես նաև 1896 թվականից զբաղեցրել է Տոկիոյի համալսարանի բանահյուսության ինստիտուտի դասախոսի պաշտոնը։ Միևնույն ժամանակ նա հրապարակել է Ճապոնիայի, Կորեայի և Չինաստանի պատմության վերաբերյալ բազմաթիվ էմպիրիկ հետազոտություններ։
1901 թվականին ստացել է բանահյուսության դոկտորի աստիճան։ Ներկայացուցչական գիտական աշխատանքը համարվում է «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները» (1888-1890 թվականներ, աշխատանքն այդպես էլ ավարտին չի հասել, բայց իր պարզության ու օբյեկտիվության համար այն կարդացել են Չինաստանում)։ 1897 թվականին լույս է տեսել «Հնության պարբերականացման մտքերը» աշխատությունը, որում ուսումնասիրվում է ճապոնական պատմության պարբերականացումը, ինչպես նաև «Հայացք դեպի Սինյուի հեղափոխության տարին»։ Ջանքեր են գործադրվել կայսր Ձիմմուի գահին բարձրանալու ամսաթվերը հաստատելու համար, որից հետո Ճապոնիան սկսել է կայսրություն համարվել։ Բացի այդ «Չինգիզ խանի մասին ճշմարտացի գրառումներ» անվանումով Նական առաջին անգամ ճապոներեն է թարգմանել «Մոնղոլների նվիրական հեքիաթը»։
1902 թվականին նշանակվել է հանրային լեզվի ուսուցման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև դասավանդել է աշխարհագրություն Ձյոդոսյու բուդդայական համալսարանում։ 1905-1906 թվականներին այցելել է Կորեա։ Հետազոտություններ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ լեզվաբանություն, գրականություն, պատմություն, աշխարհագրություն, իրավունք, տնտեսություն, արդյունաբերություն, հասարակություն, վիճակագրություն։ Բացի այդ, զբաղվել է մանչժուական և մոնղոլական լեզուների ուսումնասիրությամբ։ Դառնալով ճապոնական արևելագիտական հետազոտությունների հիմնադիր՝ մոնղոլական պատմության հետազոտությունների ոլորտում մեծ հեղինակություն վայելող, նա խորապես ազդել է ճապոնական տարեգրության համակարգի վրա։
1908 թվականին մահացել է սրտի կաթվածից[1]։ Այդ ժամանակ եղել է կրտսեր պալատական՝ չորրորդ աստիճանով։
Նակա Միտիեն մտերիմ էր Նանտո Կոնանի, դպրոցի ուսուցիչ Սիրատորի Կուրակիտի հետ, նրանք սերում էին Մորիոկի տոհմից։ Նրա հորեղբայր Ֆուձիմուր Միսայոն ուսանող ժամանակ ինքնասպանություն է գործել Նիկկոյի Կեգոն ջրվեժի մոտ (Տոտիգի պրեֆեկտուրա) և իրենից հետո հայտնի հրաժեշտի բանաստեղծություն է թողել։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1891 - կրտսեր պալատական վեցերորդ աստիճան[2]
- 1898 - ավագ պալատական վեցերորդ աստիճան[3]
- 1901 - Սուրբ գանձի հինգերորդ աստիճան[4]
- 1908 - կրտսեր պալատականի չորրորդ աստիճան, Սուրբ գանձի 4 չորրորդ աստիճան[5]
Կենսագրական նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոիտի Կուբոդերա - «Ինչպես է սկսվել արևելագիտությունը։ Նակա Միտիյոն և իր էպոսը» (2009 թվական, Խեյբոնսյա), քննադատական կենսագրություն։
- Նակա Միտիյոյի հիշատակին նվիրված «Նակա Միտիյոն՝ բանահյուսության դոկտորը» (1915 թվական, Դայնիպոն)։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցույ Շուի ստեղծագործությունների հետմահու ժողովածու»՝ Ցույ Շուի համահեղինակությամբ
- «Նակա Միտիյոյի հետմահու ստեղծագործությունների ժողովածու»
- «Ճանապարհային պարկ․ Մտքեր հայրենիքի ազատության մասին»
- «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները», հատոր 1
- «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները», հատոր 2
- «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները», հատոր 3, 1-3 գլուխներ
- «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները», հատոր 3, 4-9 գլուխներ
- «Չինաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները», հատոր 4
- «Յուն Շի․ թարգամանություն և մեկնաբանություն»
- «Արևմտյան Ասիայի նոր պատմական ատլաս»
- «Ճշմարտացի գրառումներ Չինգիզ Խանի մասին»
- «Նակա․ Արևելյան Ասիայի ընդհանուր նկարագիր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակա Միտիյո» հոդվածին։ |
|