Նեոնացիզմ
Նեոնացիզմ (հին հունարեն՝ νέος, նոր, նացիզմ), քաղաքական կամ հասարակական շարժման գաղափարախոսության ընդհանրական անվանում, որը առաջ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, դավանում է նացիոնալ-սոցիալիստական կամ դրան մոտ հայացքներ և որի հետևորդները իրենց համարում են Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (NSDAP) հետևորդներ[1][2][3][4][5][6][7][8]։
Նեոնացիզմը որոշ տարրեր փոխ է առել նացիոնալ-սոցիալիզմից, այդ թվում՝ շովինիզմ, ֆաշիզմ, ռասիզմ, քսենոֆոբիա, հոմոֆոբիա և հակասեմիտիզմ։ Հոլոքոստի մերժումը համարվում է նրա առանձահատկությունը, այնպես, ինչպես նացիստական խորհրդանշանի օգտագործումը և Ադոլֆ Հիտլերի վանկարկումը։ Այն կապված է մի շարք երկրներում ՆՍ-սքինհեդների շարժման վերելքի հետ։
Եվրոպական և լատինոամերիկյան որոշ երկրներում ընդունված են օրենքներ, որոնք արգելում են նացիստական, ռասիստական, հակասեմիտական և հականույնասեռական կարիծիքների արտահայտումը հասարակայնորեն։ Նացիստական նշանի օգտագործման օրենսդրորեն արգելումը Եվրոպական երկրներում պայմանավորված է նեոնացիզմի դեմ պայքարով։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն բանին, որ այժմյան նեոնացիստների գլխավոր խնդիրը կայանում է «գունավոր» ռասաների թվի աճի մեջ, գլխավոր հակառակորդները այնուամենայնիվ մնում են հրեաները։ Հրեաները համարվում են աշխարհի մուլտիռասայական կազմի «ճարտարապետները», որտեղ կորչում են բոլոր ազգություններն ու ավանդույթները ՝աշխարհի վերջնական «գրավումից» առաջ[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1970-ական թվականներին նեոֆաշիստական և նեոնացիստական խմբավորումները զբաղվում էին անցիալի իմիտացիայով՝ օգտագործելով համազգեստներ, սվաստիկայով դրոշներ և երթեր։ Այդ ժամանակաշրջանում անգո-ամերիկյան նեոնացիզմի հանրաճանաչ դեմքերից էին Ջորջ Լինկոլն Ռոքուելը՝ Ամերիկյան նացիստական կուսակցության հիմնադիրը, և Քոլին Ջորդանը[9]։
Սկսած 70-ական թվականներից ծայրահեղականները զբաղվում են արիական ռասիզմի և էլիտիզմի վերաիմաստավորմամբ՝ օգտագործելով էզոթերիզմի և արևելյան փիլիսոփայության գաղափարները։ Ավստրիայում և Գերմանիայում նախկին էսէսական Վիլհելմ Լանդինգը անդրադառնում է արիոսոֆական դիցաբանությանը Տուլեում` արիացիների բևեռային առասպելական տոհմականը տանը։ Նա կազմում է Սև արևի կոնցեպցիան, որը ներկայանում է սվաստիկայի և էներգիայի միստիկ աղբյուրի փոխարեն, և ունակ է վերածնել «արիական ռասան»։ Լանդինգը նաև օգտագործում է էզոթերիական գաղափարներ, որոնք տարածված էին նախանացիստական ԷՍԷՍ-ականների շարժման (օրինակ՝ Ատլանտիդա, Գաղտնի ռասայական ուսմունք Տիբեթում և այլն) մեջ։ Իտալիայում արիստոկրատական էլիտիզմն ու էզոթերիկական նորդիզմը զարգացնում է Հուլիոս Էվոլան, որի գաղափարներով ոգեշնչվել է հետպատերազմյան նեոնացիստների մի ամբողջ սերունդ։ 80-ականների ավարտին այդ գրեթե անհայտ փիլիսոփան արևմտյան երկրներում դառնում է դեմոկրատիայի և լիբերալիզմի ընդդիմադիրների պաշտամունքի առարկան։ Ժամանակակից նեոնացիզմի վրա նշանակալի ազդեցություն են թողել նաև Սավիտրի Դեվիի և Միգել Սերրանոյի՝ էզոթերիկական հիտլերիզմի հիմնադրի, թեորիաները[9]։
Նեոնացիմզի տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրներում, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գոյություն են ունեցել նացիոնալ-սոցիալիստական և ֆաշիստական շարժումներ (օրինակ՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը, Ուստաշները Խորվաթիայում, Խաչվող նետերի կուսակցություը Հունգարիայում և այլն), ժամանակակից նեոնացիստական կազմակերպությունները իրենց համարում են նրանց իրավահաջորդները։
Լոզունգներ և սիմզոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ նեոնացիստներ օգտագործում են սիմվոլներ Կելտական, Մալաթիական խաչի կամ սվաստիկայի տեսքով։
Զիգ հայլ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զիգ հայլ» (գերմ.՝ Sieg Heil!, «Կեցցե՛ հաղթանակը» կամ «Փառք հաղթանակին»), կարգախոս, որը օգտագործվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության միտինգների և հավաքների ժամանակ։ Այն ուղեկցվում էր ողջույնի ժեստով՝ աջ ձեռքի բարձրացումով և ափի պարզումով։ Ադոլֆ Հիտլերը և կուսակցության մնացյալ առաջնորդները այս արտահայտությունն առավել հաճախ օգտագործում էին իրենց ելույթների վերջում, երեք անգամ. «Զիգ...Հայլ! Զիգ...Հայլ! Զիգ...Հայլ!», որի մասին տեղեկացնում են «Կամքի տրիումֆը» և մնացած փաստագրական աղբյուրները։
Այժմ այս ողջույնը ակտիվորեն օգտագործվում է նեոնացիստների կողմից, ինչի պատճառով Գերմանիայում այն արգելող օրենք կա, և փաստացի, գտնվում է համընդհանուր արգելքի տակ մի շարք երկրներում։
Բացի այդ նեոնացիստներից կարելի է հաճախ լսել (կամ կարդալ) «Heil Hitler!» ողջույնը (թվային տարբերակը՝ 88), կամ 14/88-ը։
Ռահովա
[խմբագրել | խմբագրել կոդը]RaHoWa , racial holy war-ի (հայերեն՝ Սրբազան ռասայական պատերազմ) հապավումը, որը, ծայրահեղականների կարծիգով, պետք է ծագի մոլորակի ռասաների միջև։
14/88
[խմբագրել | խմբագրել կոդը]14 թիվը խորհրդանշում է նեոնացիստ գաղափարախոս Դեյվիդ Լեյնի տասնչորս բառը. «We must secure the existence of our people and a future for White children» (հայերեն՝ Մենք պետք է պաշտպանենք մեր ազգի գոյությունը և սպիտակ երեխաների ապագան։)։ Կարիք կա, որ այն նաև թվային հապավում է. արիական էթիկայի 14 կանոնները։
88 թիվը համարվում է «Heil Hitler!» ողջույնի կոդավորված տարբերակը, քանի որ «H» տառը լատինական այբուբենում ութերորդն է, և միաժամանակ նաև Դեյվիդ Լեյնի 88 պատվիրանները։
Հայելային Վոլֆսանգել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայելային տարբերակով Վոլֆսանգելը օգտագործվում է զինանշանագիտությունում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիոնալ-սոցիալիստների կողմից օգտագործումը կարելի է բացատրել «N» և «I» տառերի և «ազգի գաղափար» լոզունգի համադրությամբ։ Ամեն դեպքում, այդ տեսակետը հաստատված չէ'։
Կելտական խաչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված սիմվոլ, որն օգտագործվում է բիոլոգիական ռասիստների կողմից[10]։
Նեոնացիստների վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնացիստական բազմաթիվ կազմակերպությունները, կենտրոնանալով 1935 թվակականին ընդունված Երրորդ Ռայխի կանոնադրության 175-րդ կետի վրա, հանդես են գալիս ընդդեմ նույնասեռականների[11]։ Միևնույն ժամանակ բրիտանացի լրագրող և բացահայտ նույնասեռական Յոհան Հարին իր հոդվածներից մեկում նշում է[12], որ չնայած նրան, որ նացիստները համակենտրոնացման ճամբարներում ոչնչացրել են հազարավոր նույնասեռականների, որոշ թաքնված նույնասեռականներ եղել են եվրոպական նեոնացիստական կազմակերպությունների առաջնորդներ։ Հարին վստահեցնում էր, որ այն վերաբերում է Ավստրական Ազատության Կուսակցության ղեկավար Յորք Հայդերին, հետպատերազմյան ֆրանսիացի նացիստների առաջնորդ Էդուրդ Պֆայֆերին, Գերմանիայում նեոնացիստական շարժման 1970-ականների առաջնորդ Միխայել Կյունենին։ Հարին բացատրում է՝ որոշ նույնասեռականների ցանկանում են նեոնացիստական կազմակերպություններում հանդես գալով փոխակերպել նույնասեռականությունը հիպերմասկուլիզմով, հավատալով նույնասեռականների առավել դիրքին՝ սովորական մարդկանց նկատմամբ։ Ինչպես ցույց է տալիս Միխայել Կյունենի օրինակը՝ նույնասեռականների հայտնվելը նեպնացիստական շարքերում, հաճախ նախկին աշխատակիցների կողմից օստրակիզմի է հանգեցնում[13]։
Պայքար նեոնացիզմի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուրնբերգյան դատավարության վճռով, որը հիմնված է բազմաթիվ ժամանակակից պետությունների օրենսդրության վրա, նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսության և սիմվոլիզմի տարածումը համարվեցին անօրինական1
Ռուսաստանում նացիստական իրերի և սիմվոլզմի հասարակության մեջ օգտագործելը և պրոպագանդելը համարվում են ծայրահեղական դրսևորումներ, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատերազմ է հայտարել Ռուսաստանի սահմաններում տարածվում նեոնացիզմների դեմ։ 2015 թվականին նրանք հայտարարեցին. «Նեոնացիզմը վտանգավոր քայլ է ժողովրդավարության, մարդու և օրենքի դեմ»։ Այդ հաշվետվությունը կազմված է երեք գլխից։ Երկու գլուխները ունեն հարցումային բնույթ. «Նեոնացիստական տենդենցները աշխարհում և իրավիճակը շրջանում ստիպում է հակամարտություն սկսել նացիզմի և նեոնացիզմի դեմ» և «Նացիզմի, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, նացիզմի հերոսացման, նեոնացիզմի, ագրեսիվ նեոնացիզմի, խտրականությունների, քսենոֆոբիայի, ռասիզմի և այլ տեսակի անհանդուրժողականությունների դեմ պայքարի խնդրի միջազգային գործիքների և մեխանիզմի ուսումնասիրություն»[14]։ Երրորդ գլուխը՝ «Իրավիճակը աշխարհի մի շարք երկրներում» խոսում է նեոնացիզմի տարածման մասին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Հատկանշական է, որ բոլոր 33 երկրները, որոնք ներառված են երրորդ գլխում, նախկինում սանկցիա են կիրառել Ռուսաստանի դեմ։
Նեոնացիզմը աշխարհի տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում գործում է քաղաքական միավորումների շարքեր, որոնք բարձրաձայնում են իրենց նեոնացիստական հայացքների մասին[15]։ Այդպիսիներից է Ամերիկյան նացիստական կուսակցությունը և նացիոնալ-սոցիալիստական շարժումը։
Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղականների կուսակցությա ն թևը Ավստրիայում մշտապես ճանաչում է վայելու բնակչության մեջ։ Նրանց հաջողության պատճառը կայանում է ոչ թե տնտեսական ճգնաժամի կամ սոցիալական կոնֆլիկտների, այլ քաղաքական գործոնների մեջ. նրանցից առավել հզորը համարվում է դենացիֆիկացիայի անհաջող ընթացքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[16][17]։ Ավստրիայի ամենամեծ ծայրահեղական հետպատերազմյան կուսակցությունը եղել է Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնվել է 1967 թվականին։ 1988 թվականին որոշում ընդունվեց արգելել կուսակցության գործունեությունը, քանի որ այն խախտել էր նացիզմի պրոպաքանդայով չզբաղվելու օրենքը[18],։ Սակայն առաջացավ կուսակցության նմանատիպ իրավահաջորդ՝ Ավստրիական ազատության կուսակցությունը, որը մեծ համբավ ուներ նեոնացիզտների շրջանում։
1980 թվականին Ավստրիայի երկու խոշորագույն կուսակցությունները հայտնվեցին սկանդալների կենտրոնում, որն էլ հանգեցրեց երկրում տնտեսության անկմանը։ Նեոնացիստները որոշեցին փրկել իրավիճակը։ Ազատության կուսակցության առաջնորդը դարձավ Յորգ Հայդերը, որը շարունակեց չեղարկել որոշ կետեր հականացիստական օրենքից։ 1994 թվականին խորհրդարանական ընտրություններին Ազատության Կուսակցությունը զարմանալիորեն հավաքեց 22% ձայն, իսկ մունիցիպալ ընտրություններում հաղթեց Կարինտիում (33 %) և Վիեննայում (22 %)[19]։
Պատմաբան և քաղաքագետ Ուոլտեր Լակերը հավատացնում է, որ Ավստրիական Ազատության կուսակցությունը, չնայած ԷՍԷՍ-ի վետերանների հետ հանդիպման կազմակերպմանը, չի համարվում նեոնացիստական կամ նեոֆաշիստական կուսակցություն ավանդական պատերացմուներով, քանի որ նրա ծրագրում և գաղափարախոսությունում չկան հակակոմունիստական կամ ժողովրդավարությունը մերժող տարրեր։ Ըստ նրա՝ գաղափարախոսությունը մոտ է նացիոնալիզմին, քսենոֆոբիական պոպուլիզմին և ավտորիտարիզմին, որոնք տիրապետող էին Վիեննայում քաղաքապետ Կառլ Լյուգերի կառավարման ընթացքում[20]։ Բացի դրանից, պատմաբանների մեծ մասը՝ Ալի Մազրուի գլխավորությամբ, կուսակցությունը համարում է բացահայտ նեոնացիստական[21]։
2005 թվականին Յորգ Հայդերը լքեց Ազատության Կուսակցությունը և հիմնադրեց Դաշինք Ավստրիայի ապագայի համար, որն էլ պետք է դառնար Ավստրիայի նացիոնալիստներին առաջնորդող ուժը։ Սակայն 2008 թվականի հոկետեմբերին Հայդերը ընկավ ավտովթարի մեջ, որն էլ մեծ կորուստ էր ծայրահեղականների համար[22]։ Հայդերի գործը շարունակեց Բարբարա Ռոզենկրանցը, որը մասնակցել էր նախագահական ընտրություններին։ Ռոզենկրանցցը հայտնի է ի շնորհիվ իր՝ նացիստներին աջակցող բազմաթիվ հայտարարությունների, իսկ նրա ամուսին Հորստը անդամակցում է արգելված նեոնացիստական կազմակերպությունների և գրում գրքեր նացիզմի մասին[23]։ Հենց ինքը Բարբարան ոչ մի վիրավորական կամ անբարոյական բան չի տեսնում իր ամուսնու գործունեության մեջ[24]։
«Ավստրիայի առաջին էկստրեմիզմը 1945 թվականից հետո» (գերմ.՝ Rechtsextremismus in Österreich seit 1945) փաստաթուղթը, որը լույս էր տեսել 1979 թվականին, թվարկում էր մոտավորապես 50 ծայրահեղական հասարակական և քաղաքական կազմակերպություն Ավստրիայում։ Նրանց ճանաչմանը խոչընդոտեց դպրոցական և համալսարանական կրթական ծրագրերի լիբերալիզացիան, որը քորարկում էր ավստրիական ինքնության և Ավստրիայի դեմոկրատական ավանդույթների պրոպագանդան։ Եթե 1960 թվականին Ազատամիտ ուսանողների միությանը (Ազատության կուսակցության երիտասարդական թևը) հավաքել էր ընդամենը 3% ձայն, ապա 1987 թվականին այն անկում ապրեց և հասավ 2%-ի։ 1995 թվականին Ավստրիայի ուսանողների ասոցացիայի ընտրություններին այն կրկին մասնակցեց, սակայն չհավաքեց 4%-ից ավել ձայն[25]։
Նացիստներին վերաբերող առավել հայտնի հակախորհրդարանական և հակաժողովրդավարական կազմակերպություն էր ԱՀՀԸ-ն (գերմ.՝ Volkstreue Außerparlamentarische Opposition - Ազգային հավատարմության հակախորհրդարանական ընդդիմություն), որը հիմնադրվել է 1986 թվականին և որի առաջնորդը համարվում էր Գոթֆրիդ Կյուսսելը՝ Ամերիկյան նեոնացիստական կազմակերպություններից մեկի անդամը։ Այն կուսակցություն կամ խոշոր ասոցիացիա չէր, նրա անդամները անվանվել էին «նացիոնալիստական խմբերի և գործիչների ռազմական դաշինք»։ Կուսակցության նպատակը, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության վերականգնումն ու իշխանության գրավումն էր[26]։
1993 թվականին Կյուսելը ձերբակալվեց և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ նացիզմ քարոզելու մեղադրանքով[27]։ Իր ղեկավարի ձերբակալումից հետո կազմակերպությունը փաստացի դադարեցրեց իր գոյությունը, սակայն 1994 թվականին Կյուսելին արդարացրեցին և ազատ արձակեցին[28]։ Այդ ամենից հետո Կյուսելը կրկին վերադարձավ իր հին աշխատանքին, ստեղծեց ծայրահեղական կայք՝ ի առաջկցություն նեոնացիստների, որի պատճառով էլ կրկին արժանացավ իննամյա ազատազրկման[29]։
Բելգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիտական նեոնացիստական «Արյուն, հող, պատիվ և հավատարմություն» (հոլ.՝ Bloed, Bodem, Eer en Trouw) ստեղծվել է 2004 թվականին Blood and Honour միջազգային խմբի ստեղծումից հետո։ Կազմավորումը էլ առավել հայտնի դարձավ, երբ նրա 17 անդամները (այդ թվում նաև ռազմական գործիչներ) ձերբակալվեցին 2003 թվականի դեկտեմբերին նացիզմ, ռասիզմ, անտիմեմիտիզմ և ցենզուրա պրոպագանդելու մեղադրանքով։ Արդարադատության նախարարի հաղորդմամբ՝ բոլոր կասկածյալները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Բելգիայում երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու համար[30][31]։ Լրագրող Մանուել Ամրամովիչը «Resistances» ցանցից հավաստիացնում էր, որ ծայրահեղականները փորձում էին բանակի միջոցով մուտք գործել պետական համակարգ 1970-ականներին և 1980-ականներին «Ուեստլանդ Նյու Փոստ» անգլ.՝ Westland New Post և «Երիտասարդական ռազմաճակատ» ֆր.՝ Front de la Jeunesse) կազմակերպությունների միջոցով[32]։ 1984 թվականին երկու կազմակերպություններն էլ կազմալուծվեցին հիմնադիր Փոլ Լաինուսի տրագիկ մահից և բազմաթիվ նեոնացիստների ձերբակալումից հետո։
2003 թվականին նեոնացիստական խմբավորումների դեմ պայքարի դուրս եկածների թիվը հասավ 150-ի։ Հետաքննություն անցկացվեց Լեոպոլդսբուրգի հինգ զինանոցներում, նաև Բրյուսելում (Թագավորական ռազմական դպրոց), Քլեյն-Բրոգելեում, Պեերում և Ֆլանդրիի 18 վայրերում։ Գործակալները հայտնաբերեցին մեծ թվով պահեստային զինամթերք, ռազմական համազգեստ, պայթուցիչներ և որոշ ինքնաշեն պայթուցիկ նյութներ, որոնցից յուրաքանչյուրի ուժը բավարար էր մեկ մեքենա կործանելու համար։ Գլխավոր Կասկածյալ Վ.Տ.-ն (Իրական անունը հայտնի չէ) պատասխանատու է եղել զինամթերք տեղափոխելու համար և ուներ լայն կապեր նեոնացիստական տարբեր երկրների հետ, բացի դրանից ակտիվորեն կապ էր հաստատում հոլանդական Նացիոնալ դաշինքի հետ[33][34][35][36][37][38]։
Բուլղարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայում 2000-ական թվականներին սկանդալային ճանաչում ձեռք բերեցին Էմիլ Անտոնովի գրքերը, որտեղ հիմնավորվում է «նացիոնալ-սոցիալիստական հեղափոխության» ուղղամտությունը, քննարկվում թեորիաներ և պրոպագանդվում բացահայտ ռասիզմ և յուդոֆոբիա։ Հեղինակը անդամակցում է քիչ թվաքանակ ունեցող Նացիոնալ-ռադիկալ կուսակցությանը, որը որոշ քաղաքագետներ դիտակրում են որպես նեոնացիստական։
Բոսնիա և Հերցեգովինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիայում գործում է սպիտակ նացիոնալիստների և ռասիալիստների «Ազգային հպարտության բոսնիական շարժում»(բոս․՝ Bosanski Pokret Nacionalnog Ponosa) խմբավորումը՝ հիմնադրված 2009 թվականին։ Նրանք իրենց հերոսներն են համարում ԷՍԷՍ-ի 13-րդ «Խանջար» դիվիզիայի անդամներին, որոնք մուսուլման կամավորներ էին[39], իսկ թշնամիներ՝ հրեաներին, գնչուներին, սերբական չոտնիկներին, խորվաթական սեպարատիստներին, բոլոր մնացած կոմունիստներին, նույնասեռականներին և սևամորթներին[40][41]։ Շարժման գաղափարախոսության հիմքում ընկած է բոսնիական նացիոնալիզմի, սպիտակ նացիոնալիզմի և նացիոնալ-սոցիալիզմի հիմունքները։ Կազմակերպության առաջնորդը «Ցաուբերվեյգ» մականմամբ մեկն է։ Այն հատկապես ակտիվ գործունեություն է ծավալում Տուզլայի շրջանում։
Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետպատերազմյան շրջանում բրիտանական նեոնացիզմի կարկառում դեմք էր Ջոն Տինդալլը։ Նա 60-ականներին կազմավորել է Բրիտանակն նացիոնալ կուսակցությունը, հհետագայի՝ Բրիտանական նացիոնալ ճակատը, իսկ ավելի ուշ լքեց կազմակերպությունը, հիմնադրելով ԲՆԿ-ն, որը ներկայումս Մեծ Բրիտանիայում առաջատար տեղ է զբաղեցնում ծայրահեղական կուսակցությունների մեջ։ Սկսած 1992 թվականից գործում է Combat 18 կազմակերպությունը՝ ստեղծված նեոնացիստական Blood and Honour (ունի ֆիլիալներ բազմաթիվ երկրներում) ցանցի կողմից[42]։
Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայում նեոնացիզմը չի աջակցում Երրորդ Ռայխի գերմանացի գործիչներին այնքան, որքան հակասեմիտիզմը։ Ամենախոշոր հակասեմիտական կուսակցությունը Հունգարիայում Յոբբիկն, որի անդամները մասնակցում են բազմաթիվ դեմոնստրացիաների և բողոքի ակցիաների։ Նացիոնալիստական կուսակցությունների մեջ երկրորդ տեղում Արդարության և կյանքի հունգարական կուսակցությունն է, որը հատկապես հայտնի է իր ամենամյա երթով Բուդապեշտում, ԱՄՆ-ի դրոշներն այրելով։ Այն մասնակցում է Հունգարական 1848 և 1956 թվականների հեղափոխության տոնման արարողությանը, ավելին, վերջին ցույցերի ժամանակ նրա անդամները ավելի հաճախ էին կրկնում հակաիսրայելական լոզունգներ՝ հորդորելով դադարեցնել պաղեստինցի խաղախ բնակիչների բնաջնջումը[43]։
2012 թվականի հոկտեմբերի 25-ին Յոբբիկ կուսակցության անդամները անկարգություններ էին սկսել Հունգարիայի գլխավոր սինագոգի դիմաց, այրել Իսրայելի դրոշը։ Մեկ ամիս անց խորհրդարանական նիստի ժամանակ «Յոբբիկ»-ի անդամ Մարտոն Դյոնդյոշը առաջարկեց կառավարության և խորհրդարանի բոլոր անդամներին ստուգել՝ հրեական արմատներ գտնելու պատրվակով։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնացիզմը այժմ էլ ակտուալ է Գերմանիայում։ Քրեական օրենսգրքի 86ա կետով արգելված է հակասահմանադրական կազմակերպությունների պրոպագանդան (սվաստիկայի առկայությունը կարող է հանգեցնել մեկ տարվա ազատազրկամն), որոնցում մեծ թիվ են կազմում նեոնացիստները, սակայն այժմ էլ նրանց հաջողվում է փախչել քրեական պատասխանատվութունից։
Հետպատերազմյան տարիներին Գերմանիայում կար նեոնացիզմի երկու ճյուղ. 1950-ականները լի ին ռեվանզիմով, քանի որ աջերը Գերմանիայի՝ օկուպացված տարածաշրջանների բաժանվելը համարում էին ստորացում և վիրավորանք։ Բեռլինի պատի կառուցումից հետի Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում իսպառ անհետացավ նեոնացիզմը, իսկ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում շարունակում էին գործել մի քանի ոչ մեծ նշանակություն ունեցող խմբավորումներ։ Սակայն 1990-ականներին՝ Գերմանիայի միավորումից հետո, բռնության ալիքը կրկին ողողեց երկիրը, և նեոնացիստների շարքերը համալրեցին, ինչքան էլ զարմանալի է, Արևելյան Գերմանիայից ներգաղթածները։ Նեոնացիստները նողկանք էին տածում սլավոնացի ներգաղթյալների նկատմամբ (հատկապես լեհերի և ռուսների), նաև թուրքերի և արֆրիկացի միգրանտների։ Ատելության գագաթնակետը դարձավ Զոլինգենում տան այրումը, որին զոհ գնացին հինգ թուրք բնակիչներ։
2010 թվականի տվյալներով[44]՝ Գերմանիայում հաշշվում է գրեթե 25 հազար աջ ծայրահեղական[45], որոնցից 5600-ը կապ ունեն նեոնացիզմի հետ[46]։ Ամենախոշոր կազմավորումը, նեոնացիզմին փաստացի աջակցող, համարվում է Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի գործունեությունը բունդեսթագը և բունդեսրատը ամեն կերպ փորձում են կասեցնել վերջին 10 տարիներին[47]։
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենախոշոր ծայրահեղական կուսակցությունը Հունաստանում համարվում է «Ոսկե արևածագը», որը մեծ ճանաչում է վայելում. մի կողմից այն բացահայտ նացիստական գաղափարների կրողն է, իսկ մյուս կողմից նրանք ժխտում են այն, քանի որ չեն ուզում փչացնել հարաբերությունները սերբացի և ռուս ազգայնականների հետ։ 1990-ականներին «Ոսկե արևածագի» անդամները յուգասլավական պատերազմների ժամանակ աջակցություն ցույց տվեցին սերբերին։ Կուսակցության որոշ անդամներ կռվել են Բոսնիական պատերազմում՝ կամավոր գվարդիայի շարքերը համալրելով, և նրանց է վերագրվում Սրեբրենիցայի ջարդերը[48][49]։ «Ոսկե արևածագը» հունական խորհրդարանում ներկայացնում է 22 պատգավաոր (6,97 % ձայների միջոցով վերջին ընտրություններում ստացված մանդատների շնորհիվ։ Ճանաչմամբ երկրորդ նեոնացիստական կազմավորումը համարվում է շտրասսերիստական «Սև Լիլիա»-ն հուն․՝ Μαύρος Κρίνος։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս նեոնացիստները չեն ընդունում Հիտլերի «Օսթ» ծրագիրը, որով նախատեսվում էր բնաջնջել, գերմանիզացնել կամ տեղահանել Եվրոպայի սլավոնական բնակչության մեծամասնությանը[50]։
Նեոնացիզմը Ռուսաստանում բնութագրվում է Ադոլֆ Հիտլերի և ողջ պարտիական վերնախավի փառաբանմամբ, նաև Անդրեյ Վլասովի ռեաբիլիտացիայով և սպիտակ նացիոնալիզմով։ Ռուս նեոնացիստները աջակցում են ռասիզմը, հակասեմիտիզմը, հակագնչուիզմը, հոմոֆոբիան, իսլամաֆոբին և քսենոֆոբիան, ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեն Կովկասի և Միջին Ասիայի ներգաղթյալների նկատմամբ։ Իրենց բողոքի ցույցերի և հարձակումների ժամանակ նրանք հաճախ են օգտագործում սառը կամ կրակ բացող զենք[51]։
Դեռևս 1990-ականներին՝ ԽՍՀՄ փլուզումից ոչ ուշ, Ռուսաստանում սկսեցին ձևավորվել նեոնացիստական խմբավորումներ։ Դեմոկրատիայի և հրապարակայնության ալիքի հետ հայտնվեցին որոշ ծայրահեղական շարժումներ, որոնք իշխանության ներկայացուցիչների մեղադրում էին իրենց ազգի դեմ ցեղասպանություն սկսելու մեջ։ Հակակոմունիստական պրոպագանդան, հատկապես առաջին հետսովետական տարիներին, ընկալվում էր իբրև լեգիտիմություն այն բանի, որի դեմ պայքարում էին նաև կոմունիստների, այդ թվում նաև ռասիզմի[52]։ Նեոնացիստական շարժման աճը կապված էր նաև տնտեսական և սոցիալական դժվարությունների հետ. ապրանքի բացակայություն, ցածր վարձատրում, ապրելու վատ պայմաններ։ «Վայրի կապիտալիզմի» պայմաններում հայտնություն ձեռք բերեցին սոցիալ-դարվինիզմի գաղափարները[52]։
Առաջին խոշոր կազմակերպությունը դարձավ Ռուսական ազգայնական միությունը՝ Ալեքսանդր Բարկաշովի գլխավորությամբ։ Այն հիմնադրվել է 1990 թվականին։ Շարժման նպատակը նացիոնալ հեղափոխություն սկսելն ու նոր նացիոնալական պետություն հիմնադրելն է։ Առավել քիչ է հայտնի Վիկտոր Յակուշեվի Նացիոնալ-սոցիալիստական դաշինքը, որի անդամները ձգտում են ստեղծել նացիոնալ պետություն առաձգական տնտեսությամբ, Երրորդ Ռայխի սոցիալական կառուցվածքով, «արիական» արժեքների պրոպագանդայով, և կազմակերպել համաշխարհային բախում սիոնիստների դեմ։ Մյուս առավել հայտնի կազմավորումներից են Սլավոնական դաշինքը, նացիոնալ-սոցիալիստական հասարակությունը, Mad crowd-ը, Շուլց-88-ը և Ֆորմատ-18-ը.։
2005 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում կա ավելի քան 50 000 սքինհեդ-նեոնացիստ[42]։
2007 թվականի օգոստոսի 15-ին ձերբակալեցին ուսանողի, որը համացանցում տեսահոլովակ էր տեղադրել՝ «Տաջիկի և դաղեստանցու մահապատիժը»։ Երրորդ ռայխի դրոշի ֆոնին սքինհեդները կոտորած են կազմակերպում երկու մուսուլման անլեգալ ներգաղթյալների դեմ[53]։ Կոտորածի պատասխանատվությունը իր վրա վերցրեց Ռուսաստանի Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը[54]։
2014 թվականի հունվարին ՌԴ-ի Հետաքնչական կոմիտետը հայտարարեց 2008 թվականից որոնման մեջ գտնվող «Ֆոլկսշտուրմ»-ի 25-ամյա անդամներից մեկի հայտնաբերման մասին։ Խմբավորումը գործունեություն է ծավալել Եկատերինբուրգում 2006—2008 թվականներին։ Անվանվել է Երրորդ ռայխի աշխարհազորայինների խմբի պատվին, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտի վերջին ամիսներին հարձակումներին հակահարված տալու համար։ Ապացուցված է, որ խմբավորման անդամները իրականացրել են երեք սպանություն և ութ մահափորձ՝ ոչ սլավոնական արտաքին ունեցոպղ մարդկանց դեմ, ծեծել են 20 ներգաղթյալի։ Իրենց գործողությունները նրանք դոկումենտացրել են՝ նկարահանելով հոլովակներ և տեղադրել համացանցում։ Ավելի վաղ՝ 2011 թվականին, դատապարտվել են այդ խմբի ինը անդամներ, իսկ 2013 թվականին երկու ամենաքննարկված սքինհեդներից մեկը դարձավ Ալեքսանդր Սոլովյովը։ Նա խմբավորման առաջնորդներից մեկն էր[55].։
2014 թվականի հունիսին դատապարտվեց նեոնացիստական NS/WP «Նեվոգրադ» խմբավորումը՝ մեղադրվելով սպանությունների, ահաբեկչական ակտի, ռասայական և նացիոնալ պատկանելության դեմ ատելության սերմանման, զենքի և ռազմամթերքի անօրինական շրջանառության մեջ[56]։
Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոոմարյովը հավատացնում է, որ Ուկրաինիայի հարավարևելյան շրջանում ապստամբների կողմից պայքարում են նաև Ռուսաստանից ժամանակ նեոնացիստներ և ֆաշիստներ, ներառյալ Ռուսական Նացիոնալական միության[57] անդամները։ ՌՆՄ-ի մասնակցության մասին գրում է նաև ֆրանսիացի քաղաքագետ Մառլեն Լարյուըլը[58]։ Սոցիոլոգ Նիկոլայն Միտրոխինը նշում է, որ ջոկատներից մեկը՝ «Ռուսիչը» բաղկացած է Պետերբուրգից ժամանած նեոնացիստներից, որոնք կռվում են սվաստիկայի դրոշի ներքո՝ ոճավորված Սև արևի տեսքով[59]։
2015 թվականի մարտի 22-ին Պետերբուրգում անցկացվեց «Ռուսական միջազգային կոնսերվատիվ համաժողով», որին մասնակցում էին նաև եվրոպական ծայրահեղական և նացիստական կուսակցություններից և միություններից, որոնք ժամանել էին Բելգիայից, Բուլղարիայից, մեծ բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Շվեդիայից։ Նրանցից բացի ժամանել էին նաև անհատ ծայրահեղականներ։ Փաստացի, համաժողովը կազմակերպվել էր սանկտպետերբուրգյան «Հայրենիք» ծայրահեղական կուսակցության կողմից, չնայած պաշտոնապես որպես կազմակերպիչ ներկայացավ «Ռուսական նացիոնալ մշակութային կենտրոն՝ Ազգային տուն»-ը[60]։
Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանը անընդմեջ պայքարի որոշում էր ընդունում նացիզմի հերոսացման դեմ, որը կրում էր մտահոգ բովանդակություն նացիստական շարժման, նացիզմի դեմ պայքարածների հուշարձանները վանդալիզմից փրկելու և այլնի վերաբերյալ[61][62]։
Սերբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրներից մեկը, որտեղ նեոնացիզմը մեծ ճանաչում չունի, Սերբիան է։ Սերբերի ցեղասպանության փաստը գերմանացի զինվորների և հրամանատարների կողմից, համազգային ճանաչում ունի։ Միակ նեոնացիստական կազմակերպությունը Սերբիայում համարվում է «Նացիոնալ կարգ»-ը, բայց նրան խստորեն քննադատում և քննարկում են ինչպես կոմունիստներն ու դեմոկրատները, այնպես էլ նացիոնալիստները, ավելին, վերջիններիս կողմից ատելությունըի դեպի «Նացիոնալ կարգը» հատուկ արտահայտված է։ Ամենաքիչը 18 մարդ այդ կազմավորումից ենթարկվել է քրեական պատասանատվության[63]։ Այժմ այդ կազմավորման գործունեությունն արգելված է Սերբիայում։
Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայում, քաղաքագետ Անդրեաս Ումլանդի կարծիքով, 2014-ի սկզբին գործում էին նեոնացիստական մինի-խմբեր, որոնք գտնվում էին Աջ հատվածի ղեկավարության տակ։ Հենց այդ խմբերն էին մասնակցում Եվրամայդանին, որն ավարտվեց իշխանափոխությամբ։ Բացի այդ, այդ խմբերը քիչ էին հայտնի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ արտասահմանում, իսկ հենց նեոնացիզմը ուկրաինական ծայրահեղական շարժման մեջ կրում էր պերֆերային բնորոշում։ Դրանով էր բացատրվում քսենոֆոբային բռնության հարաբերականորեն ցածր մակարդակը[64]։
«Ուկրաինայի պատրիոտ»-ի առաջնորդ Անդրեյ Բիլեցկին համարվում է նաև «Ազով» ջոկատի հիմնադիրն ու հրամանատարը։ Այն մասնակցում էր 2014 թվականի զինված ընդհարմանը Ուկրաինայի արևելքում։ Ջոկատը օգտագործում էր Նեոնացիստական սիմվոլիզմ[65][66], իսկ նրա շատ այլ անդամներ հայտարարում էին իրենց նացիոնալ-սոցիալիստական հայացքների մասին[67][68]։ Անդրեյ Բիլեցկին և «Ուկրաինայի պատրիոտ»-ը որդեգրել են սոցիալ-նացիոնալիզմի գաղափարախոսությունները, որոնք պետք է հիմնվեն ռասայական, սոցիալական, հզորության սկզբունքներ վրա, բացի այդ սոցիալիզմը պետք է կենտրոնացված լինի ոչ ամբողջ ազգի, այլ մարդկային խմբերի և նրանց՝ «Մեծ Ուկրաինա» գործում ներդրած ավանդի վրա[69]։
Նացիոնալ-սոցիալիզմի հետնորդ կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ոչ մեծ նեոնացիստական խմբավորումներ ԱՄՆ-ում։ Այդպիսի տենդենցի ամենավաղ օրինակը կարելի է համարել 1924 թվականի հիմնադրված Տևտոնիայի Ազատ Հասարակություն կազմավորումը։
- Նացիոնալ-սոցիալիստական շարժում ԱՄՆ-ում
- Նացիոնալ դաշինք (ԱՄՆ)
- Ամերիկյան Նացիստական կուսակցություն
- Հարավի սպիտակամորթ նացիստների պորտալ
- Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն արտասահմանում (ԱՄՆ)
- Մեծ Բրիտանիայի Նացիոնալիստներ
- Immigration Control Platform- Իռլանդիա
- Իրանի նացիոնալ ճակատ
- Շվեդիայի նացիոնալիստներ
- Ֆրանսիայի նացիոնալիստներ
- Blood & Honour England
- Blood & Honour Սլովակիա
- Racial Volunteer Force
- Ֆրանսիացի նացիոնալ-սոցիալիստների կոնֆեդերացիա Արխիվացված 2017-02-01 Wayback Machine
- Կանադայի արիացի ռասիստներ
- Դանիայի նացիոնալ-սոցիալիստական շարժում
- Սպիտակ հեղափոխություն-ԱՄՆ Արխիվացված 2017-01-08 Wayback Machine
- Ճերմակ Կամելիի ասպետներ — ԱՄՆԱրխիվացված 2011-02-08 Wayback Machine
- Աշխարհի բոլոր նացիստների միավորում (World Unity of National Socialists)
Նացիստական էսթետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնացիզմի ձևերից մեկը նացիստական էսթետիկայի տարածումն է։ Օրինակ, Ինդոնեզիայում գոյություն ունի Soldatenkaffee ռեստորան, որտեղ կահավորման մեջ օգտագործվել են 1940-ականների գերմանական պաստառներ սվաստիկայով, Ադոլֆ Հիտլերի դիմանկարների, իսկ մատուցողների հագուստը ԷՍԷՍ-ի համազգեստի տարբերակներից է[70]. Похожее кафе было в итальянском баре[71]։ Նմանատիպ սրճարան եղել է Իտալիայում։ Որոշ չափով տարածում են գտել նաև ԷՍԷՍ-ի համազգեստներով նկարները[72][73][74][75]։ Նացիստական էսթետիկայի տարրերից են նաև Հիտլերի դիմանկարով վերնաշապիկները[76]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lee McGowan (2002). The Radical Right in Germany: 1870 to the Present. Pearson Education. էջեր 9, 178. ISBN 0582291933. OCLC 49785551.
- ↑ Brigitte Bailer-Galanda; Wolfgang Neugebauer. «Right-Wing Extremism in Austria: History, Organisations, Ideology». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. «Right-wing extremism can be equated neither with National Socialism nor with neo-Fascism or neo-Nazism. Neo-Nazism, a legal term, is understood as the attempt to propagate, in direct defiance of the law (Verbotsgesetz), Nazi ideology or measures such as the denial, playing-down, approval or justification of Nazi mass murder, especially the Holocaust.»
- ↑ Martin Frost. «Neo Nazism». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. «The term neo-Nazism refers to any social or political movement seeking to revive National Socialism or a form of Fascism, and which postdates the Second World War. Often, especially internationally, those who are part of such movements do not use the term to describe themselves.»
- ↑ Lee, Martin A. 1997. The Beast Reawakens. Boston: Little, Brown and Co, pp. 85-118, 214—234, 277—281, 287—330, 333—378. On Volk concept, " and a discussion of ethnonationalist integralism, see pp. 215—218
- ↑ Peter Vogelsang & Brian B. M. Larsen (2002). «Neo-Nazism». The Danish Center for Holocaust and Genocide Studies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. «Neo-Nazism is the name for a modern offshoot of Nazism. It is a radically right-wing ideology, whose main characteristics are extreme nationalism and violent xenophobia. Neo-Nazism is, as the word suggests, a modern version of Nazism. In general, it is an incoherent right-extremist ideology, which is characterised by 'borrowing' many of the elements that constituted traditional Nazism.»
- ↑ Ondřej Cakl & Klára Kalibová (2002). «Neo-Nazism». Faculty of Humanities at Charles University in Prague, Department of Civil Society Studies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. «Neo-Nazism: An ideology which draws upon the legacy of the Nazi Third Reich, the main pillars of which are an admiration for Adolf Hitler, aggressive nationalism ("nothing but the nation"), and hatred of Jews, foreigners, ethnic minorities, homosexuals and everyone who is different in some way.»
- ↑ Dawidowicz, Lucy (1986). The War Against The Jews, 1933–1945. New York: Bantam Books. էջեր Կաղապար:Page number. ISBN 055334532X. OCLC 26064567.
- ↑ Benz, Wolfgang (1991). Dimension des Volksmords: Die Zahl der Jüdischen Opfer des Nationalsozialismus (German). München: Deutscher Taschenbuch Verlag. էջեր Կաղապար:Page number. ISBN 3423046902. OCLC 39086159.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 9,2 Nicholas Goodrick-Clarke. Black Sun: Aryan Cults, Esoteric Nazism and the Politics of Identity
- ↑ Репортажи пользователей сайта Korrespondent.net — Некоторые откровенно фашистские и крипто-расистские символы правых радикалов | Korrespondent.net
- ↑ «CzechKid : Neo-Nazism». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Johann Hari. The strange, unexplored overlap between homosexuality and fascism Արխիվացված 2007-04-20 Wayback Machine (չաշխատող հղում)
- ↑ Bernd-Ulrich Hergemöller: Mann für Mann — Ein biographisches Lexikon, Suhrkamp Taschenbuch, Hamburg 2001, ISBN 3-518-39766-4
- ↑ Доклад МИД России «Неонацизм — опасный вызов правам человека, демократии и верховенству права» - Разное - Министерство иностранных дел Российской Федерации
- ↑ Laqueur, Walter, Fascism: Past, Present, Future, p. 5
- ↑ Laqueur, Walter, Fascism: Past, Present, Future, p. 117
- ↑ «East Europe worker influx a boon for Far Right Արխիվացված 2015-09-24 Wayback Machine». Reuters. April 19, 2011.
- ↑ Brigitte Bailer-Galanda (1997). «'Revisionism' in Germany and Austria: The Evolution of a Doctrine». In Hermann Kurthen, Werner Bergmann, & Rainer Erb (ed.). Antisemitism and Xenophobia in Germany After Unification. Oxford University Press. էջ 188. ISBN 0-19-510485-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ Laqueur, Walter, Fascism: Past, Present, Future, pp. 80, 116, 117
- ↑ Laqueur, Walter, Fascism: Past, Present, Future, p. 117—118
- ↑ «World Lectures | BBC World Service». Bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Austria's Haider dies in accident». BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Austria spooked by Nazi past in election». BBC News. 2010 թ․ ապրիլի 23. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Reich mother on the march in Hitler's homeland». The Independent. London. 2010 թ․ ապրիլի 24. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Brigitte Bailer-Galanda/Wolfgang Neugebauer. (1996). 'Incorrigibly Right — Right-Wing Extremists, «Revisionists» and Anti-Semites in Austrian Politics Today'. Vienna-New York.
- ↑ «Dokumentationsarchiv des österreichischen Widerstandes — Volkstreue außerparlamentarische Opposition (VAPO)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ Dokumentationsarchiv des österreichischen Widerstandes — VHandbuch des österreichischen Rechtsextremismus, Wien 1994 Արխիվացված 2007-02-07 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «OGH — Geschäftszahl 13Os4/94». Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ Австрия: 9 лет тюрьмы за неонацистский сайт(չաշխատող հղում)
- ↑ De nouvelles découvertes, La Libre Belgique, 8 September 2006 (Ֆրանսերեն)
- ↑ Mandats d’arrêts confirmés pour les néo-nazis Արխիվացված 2007-03-12 Wayback Machine, Le Soir, 13 September 2006 (ֆր.)
- ↑ Les néonazis voulaient déstabiliser le pays Արխիվացված 2006-10-14 Wayback Machine, Le Soir, Jeudi 7 septembre 2006 (ֆր.)
- ↑ Un groupe terroriste néonazi démantelé Արխիվացված 2022-08-30 Wayback Machine, Le Nouvel Observateur, 8 septembre 2006 (Ֆրանսերեն)
- ↑ La Belgique démantèle un groupe néonazi préparant des attentats Արխիվացված 2012-06-04 archive.today, Le Monde, 7 septembre 2006 (ֆր.)
- ↑ Des militaires néonazis voulaient commettre des attentats Արխիվացված 2007-03-10 Wayback Machine, RTL Belgique, 8 septembre 2006 (ֆր.)
- ↑ Des militaires néonazis voulaient déstabiliser la Belgique par des attentats(չաշխատող հղում), AFP, September 8, 2006 (Ֆրանսերեն)
- ↑ La Belgique découvre, stupéfaite, un complot néonazi au sein de son armée(չաշխատող հղում), AFP, September 8, 2006. (ֆր.)
- ↑ Un réseau terroriste de militaires néonazis démantelé en Belgique Արխիվացված 2008-01-11 Wayback Machine, Le Monde, September 8, 2006 (ֆր.)
- ↑ Lepre, George (1997). Himmler's Bosnian Division: The Waffen-SS Handschar Division 1943-1945. Schiffer Publishing. ISBN 0-7643-0134-9.
- ↑ «Bosanski nacionalisti». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Osnovan Bosanski pokret nacionalnog ponosa Կաղապար:Ref-sh
- ↑ 42,0 42,1 Neo-Nazism | Jewish Virtual Library
- ↑ Stephen Roth Institute: Antisemitism And Racism Արխիվացված 2008-02-08 Wayback Machine. Tau.ac.il. Retrieved on 2012-06-01.
- ↑ Verfassungsschutzbericht 2010, Vorabfassung(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ), Bundesministerium des Innern
- ↑ name=SPON2011>Fischer, Sebastian (2011 թ․ հուլիսի 1). «Verfassungsschutz warnt vor getarnten Neonazis». Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Verfassungsschutzbericht 2010, Vorabfassung(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ), Bundesministerium des Innern, p. 54
- ↑ Бундесрат решил вновь подать иск о запрете НДПГ
- ↑ Michas, Takis;«Unholy Alliance», Texas A&M University Press: Eastern European Studies (College Station, Tex.) p. 22 [1]
- ↑ 16/07/2005 article Արխիվացված 2013-02-17 archive.today in Eleftherotypia. (Greek)
- ↑ William W. Hagen (2012). «German History in Modern Times: Four Lives of the Nation». Cambridge University Press. p. 313. ISBN 0-521-19190-4
- ↑ From Russia With Hate // Current TV[en]
Hunted // Channel 4 - ↑ 52,0 52,1 Шнирельман В. А. Порог толерантности. Арийская идеология и идентичность скинхедов. Новое литературное обозрение, 2014
- ↑ «Russian held over 'deaths' video». BBC News. 2007 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Laqueur, Walter, Fascism: Past, Present, Future, p. 189
- ↑ Задержан член свердловской банды «Фольксштурм» // «Лента.Ру», 14 января 2014
- ↑ В Санкт-Петербурге вынесли приговор боевикам неонацистской группировки NS/WP «Невоград» — Газета. Ru | Общество
- ↑ «Депутат Госдумы: Настоящих русских фашистов и неонацистов можно увидеть на Востоке Украины». Главком. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Кто-нибудь руководит воюющими на Украине русскими националистами? — The Washington Post (перевод ИноСМИ.ru)
- ↑ Митрохин Н. А. (06.01.2015). «Казнекрады». Грани.Ру. Արխիվացված է օրիգինալից 01-10-2015-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ The Far-Right «International Russian Conservative Forum» to Take Place in Russia // «The Interpreter», 10 March 2015 (անգլ.)
Националисты стягиваются ближе к Кремлю // «Газета.Ру», 19 марта 2015
Станислав Белковский про нацистский съезд в Петербурге // Канал пользователя spbloger, 22 марта 2015 - ↑ В Санкт-Петербурге прошел «Международный русский консервативный форум» / Март / 2015 / Проявления расизма и радикального национализма / Новости / Расизм и ксенофобия / СОВА
- ↑ США и Украина отказались осуждать героизацию нацизма — Российская газета
- ↑ «Nacionalni stroj» pred sudom, BBC Serbian.com, January 9, 2006
- ↑ «Андреас Умланд, Антон Шеховцов: Украинские правые радикалы, евроинтеграция и неофашистская угроза — ПОЛИТ.РУ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ BBC: Ukraine underplays role of far right in conflict(անգլ.) // BBC News, Kiev, 13.12.2014
- ↑ The Guardian: Ukraine has ignored the far right for too long — it must wake up to the danger Volodymyr Ishchenko(անգլ.) // The Guardian, 13.11.2014
- ↑ «Ukraine crisis: the neo-Nazi brigade fighting pro-Russian separatists — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Азов». Мариуполь. Зачистка | Вести. Репортер | Вести
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Индонезийские власти потребовали закрыть «нацистское» кафе
- ↑ В итальянском Бари открыли нацистский бар
- ↑ Российского мажора застукали в форме СС
- ↑ Элиста: очередной штраф за фото в нацистской форме
- ↑ На свадьбу теперь модно приходить в форме СС. ФОТО
- ↑ Нацистский шик от Hugo Boss
- ↑ «В таиландскую моду вошел нацистский шик». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նացիոնալ-սոցիալիստական շարժում ԱՄՆ-ում
- (World union of national-socialists)
- Նացիոնալ-սոցիալիստական ցանց New Saxon Արխիվացված 2008-09-08 Wayback Machine
- «Վերահսկողության ներքո» Արխիվացված 2013-04-17 archive.today.
- Նեոնացիզմը ՌԴ-ում և աշխարհում Արխիվացված 2015-05-23 Wayback Machine
- Նացիոնալ-սոցիալիստական ինիցիվատիվ Արխիվացված 2018-11-17 Wayback Machine
- NS Skinheads. FAQ — Հարցեր և պատասխաններ