Ներքին գովազդ
Ներքին գովազդ (ինտերիերային գովազդ, անգլ.՝ Indoor Advertising), գովազդի տեսակ, որը տեղադրվում է հասարակական նշանակություն ունեցող որևէ վայրի ներսում (ի տարբերություն արտաքին գովազդի)։ Սովորաբար այն տեղադրվում է առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում։
Արտաքին և ներքին գովազդները միավորվում են Out Of Home (OOH) գովազդի մեջ, որն էլ իր հերթին ներառված է ATL գովազդի կազմում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին գովազդի տեղադրման համար համընդհանուր ընդունված վայր չկա[1]։ ԱՄՆ-ում հաճախ են կիրառում «venue-based advertising»[2], «in-store marketing communications» և «point-of-purchase advertising»[3], «Digital Signage», «Captive Media» հասկացությունները։ Մետրոպոլիտենը հաճախ դիտարկվում է որպես արտաքին գովազդի վայր։ Որոշ դեպքերում առևտրի կենտրոնները դիտարկվում են որպես գովազդի առանձին տեսակ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին գովազդի արդյունաբերության կառուցվածքը ներառում է կազմակերպման հետևյալ հիմնական ձևերը[4].
- գործակալություն-օպերատորներ - գովազդային կրողների և դրանց ցանցերի կամ ներքին գովազդ տեղադրելու պայմանագրերի ձեռնարկատեր-սեփականատերեր,
- գովազդ արտադրողներ - ձեռնարկություններ, որոնք մասնագիտացած են ներքին գովազդի պատրաստման և տեղադրման աշխատանքներում,
- մարքեթինգային գործակալություններ - ձեռնարկություններ, որոնք ապահովում են այս բաղադրիչի մարքեթինգային ակտիվությունը։
Տեղադրման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին գովազդի տեղադրման վայրերի դասակարգման ձևերից մեկը ներառում է.
- սեփական ներքին գովազդ (այն վայրերում, որոնք կապված չեն առևտրի և սպառման հետ),
- գովազդ առևտրի վայրերում (անգլ.՝ in-store` խանութներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ),
- transport indoor (կայարաններ, օդանավակայաններ)։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին գովազդի հետ համեմատած` ներքին գովազդի հիմնական առավելությունն այն է, որ վերջինս հնարավորություն է տալիս առավել հստակորեն ներգործել նպատակային լսարանի վրա։ Օրինակ` մարզասրահում տեղադրված գովազդը ապահովում է «25-45 տարեկան կանանց» լսարանի ուշադրության գրավումը, այն դեպքում, երբ փողոցում տեղադրված գովազդային վահանակը լսարանի այդպիսի հատվածավորում չի կարող ապահովել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бове Аренс. Современная реклама. — М.: Довгань, 2001. — ISBN 5-88731-001-4
- ↑ բաղադրիչ, որն ներառում է գովազդային բոլոր հնարավորությունները` տեղադրված ինչպես բաց տարածքում (լցակայաններ, մարզադաշտեր և այլն), այնպես էլ փակ տարածությունում (խանութներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, ուսումնական հաստատություններ և այլն)
- ↑ վայրեր, որոնք կապված են առևտուր կազմակերպելու և առևտրի իրականացման վայրերի հետ
- ↑ Реклама: принципы и практика, стр 20
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джон Р. Росситер, Ларри Перси. Реклама и продвижение товаров = Advertizing communications & promotion management. — 2-е изд. — СПб.: Питер, 2002. — 656 с. — ISBN 5-272-00241-5.
- Ромат Е. В. Реклама. — 5-е изд. — СПб.: Питер, 2002. — 544 с. — (Учебники для вузов). — ISBN 5-94723-211-1.
- Джон Филип Джоунс. Рекламный бизнес: деятельность рекламных агентств, создание рекламы, медиа-планирование, интегрированные коммуникации = The Advertising Business: Operations, Creativity, Media Planning, Integrated Communications. — М.: Вильямс, 2005. — 784 с. — ISBN 0-7619-1239-8.