Նիկոլա Անտոնիո Ջաչինտո Պորպորա (իտալ.՝ Nicola Antonio Giacinto Porpora, օգոստոսի 17, 1686(1686-08-17)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4] - մարտի 3, 1768(1768-03-03)[1][2][5][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4]), իտալացի երգահան, ավելի քան 40 օպերայի և այլ երաժշտական ստեղծագործությունների (օրատորիաներ, գործիքային և կամերային ստեղծագործություններ և այլն) հեղինակ, վոկալի նշանավոր ուսուցիչ։1708 թվականին Նեապոլում բեմադրվել է նրա առաջին օպերան՝ «Ագրիպպինա»։ Մինչև 1724 թվականը եղել է Նեապոլի «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի երգեցողության դասատու։ 1726-1755 թվականներին ապրել է Վենետիկում, վիեննայում (այստեղ նրանից դասեր է առել Յո Հէսյդնը), Լոնդոնում (ղեկավարել է օպերային թատրոն), Դրեզդենում (եղել է պալատական կապելմայստեր)։ Վերադառնալով Նեապոլ (1760) դարձել է մայր տաճարի կապելմայստեր, նաև «Սանտ Օնոֆրիո» կոնսերվատորիայի տնօրեն։ Գրել է 50-ից ավելի օպերաներ, զարգացրել սերիա-օպերայի ժանրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 390)։