Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարություն
Փաշինյանի կառավարություն, Հայաստանի 16-րդ կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին՝ Հայաստանում թավշյա հեղափոխությանից հետո։ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում ստանալով բավարար քանակությամբ ձայներ՝ Նիկոլ Փաշինյանը երկրի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նշանակվում է Հայաստանի վարչապետ[1]՝ իր ձեռքը վերցնելով կառավարման ապարատը։ 2019 թվականի հունվարի 14-ին՝ Հայաստանի 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը նախագահի կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետ[2], ինչի արդյունքում դե յուրե ավարտվեց այս կառավարության լիազորությունների ժամկետը։
Փաշինյանի կառավարությունը մինչ 2018 թվականի հոկտեմբերի 3-ը կազմված էր խորհրդարանական երեք քաղաքական ուժերի կոալիցիայից, որոնք են «Ելք» դաշինքը (ներառում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները), «Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը վեց նախարարի աշխատանքից ազատման միջնորդություն ներկայացրեց նախագահին այն բանից հետո, երբ իրենց կուսակցությունները («Ծառուկյան» դաշինքը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը) աջակցեցին վիճահարույց օրենքի ընդունմանը[3]։ Ավելի ուշ Դաշնակցությունը մեղադրեց վարչապետին, որ նա «քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձ է կատարում»[4]։
Հայաստանի կառավարությունը բաղկացած է տասնյոթ նախարարությունից և տասնվեց ենթակա մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է պետական ապարատի համապատասխան ոլորտ(ներ)ի կառավարական որոշումների մշակման և իրականացման համար[5][6]։
Կառավարության ձևավորման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչն էլ իրենից ենթադրում էր քաղաքական նոր ինստիտուտների և հայեցակարգերի առաջ քաշում։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանի վարչապետը դառնում էր երկրի գլուխը, իսկ նախագահի նախկին լայն լիազորությունները մեծապես սահմանափակվում էին։ 2018 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում նախկին նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը ընտրվում է վարչապետ՝ խախտելով վարչապետական աթոռին չհավակնելու նախկինում մամուլին տված իր խոստումը։
Այս իրողության արձանագրումից հետո նախկինում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված համաժողովրդական շարժումը ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Դա հանգեցնում է նրան, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նախորդ օրը՝ ապրիլի 23-ին, գործող կառավարության ղեկավարը հայտարարում է իր հրաժարականի մասին։ Այնուամենայնիվ շարժումը չի դադարում, քանի որ ցուցարարներն իրենց առջև խնդիր էին դրել ամեն կերպ բացառել Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումն ու հասնել «Հանրապետական» կուսակցության կապիտուլյացիային։ Շուտով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է այն մասին, որ իրենց կուսակցությունը վարչապետի պաշտոնում չի առաջադրի որևէ թեկնածու։ Այս հանգամանքից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ Ազգային ժողովում դրվում է քվեարկության։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է Հայաստանի վարչապետ․ այս ընտրությանը հաջորդում են իշխանական մարմինների և կառավարության նոր կազմի ձևավորումը։ Ընտրվելուց հետո ՀՀ վարչապետն իր շնորհակալական ելույթում ասել է․
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը - Նիկոլ Փաշինյան
|
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարչական աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն, ազգանուն | Կուսակցություն | Քաղաքական ուժ | Պաշտոնավարման սկիզբ / ավարտ |
---|---|---|---|---|
ՀՀ վարչապետ | Նիկոլ Փաշինյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 8, 2018 |
ՀՀ առաջին փոխվարչապետ | Արարատ Միրզոյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 11, 2018 - հունվարի 14, 2019[7] |
ՀՀ փոխվարչապետ | Տիգրան Ավինյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 11, 2018 |
ՀՀ փոխվարչապետ | Մհեր Գրիգորյան | Անկուսակցական | «Ծառուկյան» դաշինք | մայիսի 12, 2018 |
Աշխատակազմի ղեկավար | Էդուարդ Աղաջանյան | «Քաղաքացիական պայմանագիր» | «Ելք» դաշինք | մայիսի 10, 2018 |
Նախարարական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթակա մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են կառավարությանը և նախարարություններին ենթակա տասնվեց հատուկ մարմինները
Հատուկ մարմին | Ղեկավար | Կուսակցություն | Նշանակում | Ղեկավար մարմին |
---|---|---|---|---|
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե | Տաթևիկ Ռևազյան | Անկուսակցական | հուլիսի 10, 2018 | ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Ազգային անվտանգության ծառայություն | Արթուր Վանեցյան | Անկուսակցական | մայիսի 10, 2018 | Կառավարություն |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն | Աշոտ Մարտիրոսյան | Անկուսակցական | սեպտեմբերի 11, 2008 | Կառավարություն |
Ոստիկանական ուժեր | Վալերի Օսիպյան | Անկուսակցական | մայիսի 10, 2018 | Կառավարություն |
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | Սարհատ Պետրոսյան | Անկուսակցական | 2018 | Կառավարություն |
Պետական եկամուտների կոմիտե | Դավիթ Անանյան | Անկուսակցական | մայիսի 17, 2018 | ՀՀ Վարչապետ |
Քաղաքաշինության պետական կոմիտե | Ավետիք Էլոյան | Անկուսակցական | հոկտեմբերի 11, 2016-2019 | Կառավարություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է. Արմեն Սարգսյան - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Նախագահը ստորագրել է նախարարների ազատման հրամանագրերը». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «ՀՅԴ․ «Գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ...». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կառուցվածք - Հայաստանի Կառավարություն». gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Արարատ Միրզոյանն ընտրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին վեց նախարարները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Новоназначенный министр культуры о сюрпризе с кадрами в правительстве и логике назначений». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Տոնոյան, Դավիթ (2018 թ․ մայիսի 11). «Դավիթ Տոնոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար». Հայաստանի Կառավարություն. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Government - Team Members - The Government of the Republic of Armenia». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Մանե Թանդիլյանը հայտարարում է իր հրաժարականի մասին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Տրանսպորտի, կապի և ՏՏ նոր նախարարը նախկինում ՀՔԾ քննիչ է եղել (ֆոտո)». news.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
|
|