Jump to content

Նորագոյացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորագոյացություն
Չարորակ նորագոյացություն կոլէկտոմիայով ստացված նմուշում, մասնավորապես կոլոռեկտալ քաղցկեղի ինվազիվ տարբերակը (վերին կենտրոնական հատվածում տեղակայված տձև, կարմրավուն, փոսանման ուռուցք)
ՊատճառՃառագայթում, միջավայրի գործոններ, որոշ վարակներ
Հիվանդության ախտանշաններԳնդի, կոշտուկի զգացողություն
Բժշկական մասնագիտությունՔաղցկեղաբանություն
ՀՄԴ-9140 և 239.99
ՀՄԴ-10II դաս
ՀոմանիշներՆեոպլազմ
ԲարդություններՔաղցկեղ
 Neoplasms Վիքիպահեստում

Նորագոյացություն կամ նեոպլազմ[1][2] (հուն․՝ νέος- (նեոս) «նոր» և πλάσμα (պլազմա) «գոյացություն»), հյուսվածքի անկանոն գերաճ։ Նորագոյացության ձևավորման գործընթացը կոչվում է` նեոպլազիա։ Նորագոյացության աճը անկանոն է և չի համապատասխանում շրջապատող նորմալ հյուսվածքի աճին, նույնիսկ եթե այլևս չկա աճը հարուցող գործոնը[3][4][5]։ Նորագոյացության անկանոն աճը հաճախ հանգեցնում է խոշոր զանգվածի ձևավորման, որը կոչվում է ուռուցք[6]։

ՀՄԴ-10-ում նորագոյացությունները դասակարգվում են չորս հիմնական խմբերում․ բարօրակ նորագոյացություններ, in situ (տեղում) նորագոյացություններ, չարորակ նորագոյացություններ և անհայտ մեխանիզմներով նորագոյացություններ[7]։ Չարորակ նորագոյացությունները հայտնի են նաև որպես քաղցկեղներ և օնկոլոգիայի ուսումնասիրության թիրախն են։

Բջիջները, նախքան նեոպլազիայի զարգացումը, սովորաբար անցնում են անկանոն աճի զարգացման սկզբնական փուլերով՝ մետապլազիայով կամ դիսպլազիայով[8]։ Այնուամենայնիվ, մետապլազիան և դիսպլազիան ոչ միշտ են հանգեցնում և նեոպլազիայի կարող են դրսևորվել այլ հիանդությունների ժամանակ նույնպես[3]։

Page Կաղապար:-plasia/styles.css has no content.

Նորագոյացությունը լինում է բարորակ, պոտենցիալ չարորակ, կամ չարորակ (քաղցկեղ)[9]։

  • Բարորակ ուռուցքներ են արգանդի ֆիբրոմաները, օստեոֆիտները և մելանոցիտային նևուսները (խալերը)։ Սրանք տեղային են և սահմափակ, չեն առաջացնում քաղցկեղներ[8]։
  • Պոտենիցալ չարորակ նորագոյացություն է տեղում (in situ) կարցինոման։ Այն տեղային է, չի ներխուժում և չի քայքայում շրջակա հյուսվածքները, բայց ժամանակի ընթացքում կարող է վերածվել քաղցկեղի։
  • Չարորակ նորագոյացությունները հայտնի են որպես քաղցկեղներ։ Դրանք ներխուժում և քայքայում են շրջակա հյուսվածքները, կարող են առաջացնել մետաստազներ, և չբուժվելու կամ բուժման անարդյունավետության դեպքում կարող են հանգեցնել մահացու ելքի։
  • Երկրորդային նորագոյացությունը ամեն տեսակի քաղցկեղի մետաստազն է կամ այլ ուռուցք, որի հաճախականությունը մեծանում է քեմոթերապիայից կամ ռադիոթերապիայից հետո։
  • Հազվադեպ լինում են մետաստատիկ նորագոյացություններ առանց առաջնային քաղցկեղի հայտնաբերման, որոնք կոչվում են անհայտ ծագման քաղցկեղներ։

Կլոնականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագոյացությունները սովորաբար հետերոգեն են և պարունակում են տարբեր տեսակի բջիջներ, բայց դրանց ծագումը և շարունակական աճը պայմանավորված է նեոպլաստիկ բջիջների մեկ պոպուլյացիայով։ Այս բջիջները համարվում են մոնոկլոնալ, այսինքն ծագել են նույն բջջից[10], և դրանք բոլոր բջիջները կրում են նույն գենետիկ կամ էպիգենետիկ անոմալիան (կլոնականության ապացույց)։ Լիմֆոիդ նորագոյացությունների դեպքում, օրինակ՝ լիմֆոմաների և լեյկեմիաների, կլոնականությունը հաստատվում է նրանց իմունոգլոբուլինի գենի (B-բջջային լիմֆոմայի դեպքում) կամ T-բջջային ընկալչի գենի (T բջջային լիմֆոմա) մեկ ռեկոմբինացիայի ամպլիֆիկացիայոով։ Կլոնականության հաստատումը այժմ անհրաժեշտ է ավշային բջիջների պրոլիֆերացիան նորագոյացություն համարելու համար[11]։

Այնուամենայնիվ, կլոնականության հաստատումը երբեմն անհնար է, որի պատճառով նեոպլազիա հասկացության սահմանման մեջ կլոնականությունը չի ներառվում։

Նորագոյացություն vs ուռուցք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուռուցք» նշանակում է մարմնի որևէ տեղամասի չափսերի մեծացում, ուռածություն և ծագում է լատիներեն tumor (այտուց, ուռուցք) բառից, որը բորբոքման հիմնական նշաններից է։ Այն, ի սկզբանե, վերաբերել է ամեն տեսակի այտուցների կամ ուռածությունների, ակնախ նրանից դրանք նեոպլաստիկ են, թե ոչ։ Նեյրկայումս «ուռուցք» բառը նշանակում է մեծացած չափերով նորագոյացություն[12][13]։ Շատ նորագոյացություններ, ինչպիսք են լեյկեմիաները և տեղում (in situ) կարցինոմաների մեծ մասը, չեն ձևավորում ուռուցքներ։ Չպետք է նաև շփոթել ուռուցքը քաղցեղի հետ, քանի որ քաղցկեղը կարող է միայն չարորակ լինել, իսկ ուռուցքը իր մեջ ներառում է և՛ բարորակ, և՛ պոտենցիալ չարորակ, և՛ չարորակ նորագոյացություններ։

Հաճախ ուռուցք տերմինի հետ զուգահեռաբար կիրառվում են զանգված և հանգուցիկ տերմիննները։ Մինչ դեռ ուռուցքը կիրառվում է շատ համընդհանրորեն՝ առանց նորագոյացության չափը մատնանշելու[3]՝ զանգված տերմինը կիրառվում է առնվազն 20 մմ տրամագիչ ունեցող նորագոյացության դեպքում, իսկ հանգուցիկ տերմինը 20 մմ-ից փոքր տրամագիծ ունեցող նորագոյացությունների դեպքում[3]։

Քրտնագեղձի բարորակ նորագոյացություն (հիդրադենոմա) թշի վրա, որը լցված է հեղուկով։
Արգանդի ֆիբրոման նկարագրող դիագրամ։

Մարդկանց մոտ ուռուցքները ծագում են գենետիկ և էպիգենետիկ այնպիսի փոփոխությունների արդյունքում, որոնք հանգեցնում են բջջի անկանոն և էքսպանսիվ բազմացման[14]։ Նորագոյացություն կարող է ձևավորվել բջջում գենետիկ մուտացիաների պատճառով զարգացող հյուսվածքի անկանոն պրոլիֆերացիայի արդյունքում։ Ոչ բոլոր նորագոյացություններն են հանգեցնում ուռուցքի ձևավորմանը (օրինակ՝ լեյկեմիա և in situ կարցինոմա), սակայն նեոպլազմային աճի և ռեգեներատիվ գործընթացների միջև հայտնաբերվել են մի շարք նմանություններ, ներառյալ ապատարբերակումը և բջիջների արագ պրոլիֆերացիան[15]։

Ուռուցքների ուսումնասիրություններում հաճախ կիրառվել են մաթեմատիկան և մեխանիկական շարունակականությունը։ Անոթային ուռուցքները, օրինակ՝ հեմանգիոմաները և լիմֆանգիոմաները (արյունատար և ավշային ուղիների ուռուցքներ), դիտարկվում են որպես կպչուն բջիջներից ձևավորված պինդ կմախքի և բջիջների միջև տարածությունները լցնող օրգանական հեղուկի խառնուրդ, որտեղ բջիջները կարող են աճել[16]։ Նման մոդելով հնարավոր է գործ ունենալ մեխանիկական լարվածության և ձգման հետ, ինչպես նաև պարզաբանել դրանց ազդեցությունը ուռուցքի աճի, շրջակա հյուսվածքի և անոթավորման վրա։ Այս փորձերը ցույց են տվել, որ բջիջների ակտիվ բազմացումը սահմանափակված է ուռուցքի արտաքին եզրերով, ինչպես նաև ուռուցքի հիմքում ընկած նորմալ հյուսվածքի կոշտացումը արգելակում է ուռուցքի աճը[17]։

Երբեմն որոշ բարորակ վիճակներ, որ կապ չունեն հյուսվածքի անկանոն աճի հետ (օրինակ՝ ճարպային բուշտ), նույնպես կարող են դրսևորվել ուռուցքների տեսքով, բայց չունեն չարորականալու պոտենցիալ։ Այլ օրինակներ են կրծքագեղձի բուշտը, որը սովորաբար զարգանում է հղիության ժամանակ, կամ պատիճավորված գեղձային այլ ուռուցքներ (վահանագեղձի, մակերիկամի միջուկի, ենթաստամոքսային գեղձի)։

Պատիճավորված հեմատոմաները, մեռուկացած հյուսվածքները (միջատի կծածից, օտար մարմնից, կամ այլ վնասաբեր մեխանիզմով զարգացած), կելոիդները (սպիական հյուսվածքի գերաճ) և գրանուլոմաները նույնպես կարող են դրսևորվել ուռուցքներով։

Երբ արտահոսքի խցանման կամ նեղացումների պատճառով նորմալ կառույցները (միզուղիները, արյունատար անոթները, ներլյարդային կամ արտալյարդային լեղուղիները, թոքային ներառուկները կամ ստամոքսաղիքային դուպլիկացիաները) նույնպես կարող են դրսևորվել ուռուցքների տեսքով։ Օրինակներ են զարկերակ-երակային ֆիստուլաները կամ անևրիզմները (թրոմբոզով կամ առանց), լեղուղիների ֆիսուլաները կամ անևրիզմները, սկլերոզացնող խոլանգիտը, ցիստիցերկոզը կամ էխինոկոզը, բարակաղիքային դուպլիկացիաները, ցիստիկ ֆիբրոզի ժամանակ դիտվող ներառուկները։ Պետք է ուշադիր լինել նախքան որոշ ուռուցքների կենսազննում (բիոպսիա) իրականացնելը, քանի որ նրանց պարունակության արտահոսքը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Այսպիսի դեպքերում մինչև կենսազննումը կամ դրա ընթացքում գործածվում են ուլտրաձայնային հետազոտությունը, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունները, անգիոգրամները, միջուկային բժշկության պատկերումները ծանր բարդություններից խուսափելու նպատակով։

Չարորակ նորագոյացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՆԹ-ի վնասում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԴՆԹ-ի վնասման և ԴՆԹ-ի ռեպարացիայի գեներում էպիգենետիկ փոփոխությունների դերը չարորակ նորագոյացությունների զարգացման մեջ։

Չարորակ նորագոյացությունների՝ քաղցկեղի հիմնական պատճառը հանդիսանում է ԴՆԹ-ի վնասումը[18]։ Քաղցկեղի զարգացման ընթացքում ԴՆԹ-ի վնասման մեխանիզմները և պատճառները ներկայացված են այս բաժնի պատկերում (կարմիրով նշված են էպիգենետիկ փոփոխությունները և ԴՆԹ-ի թերի վերանորոգումը)։ ԴՆԹ-ի վնասումը հաճախ հանդիպող երևույթ է, և այն մշտապես տեղի է ունենում բջիջներում։ Մարդու մեկ բջջում մետաբոլիզմի և ջրում մարդու մարմնի ջերմաստիճանի պայմաններում ԴՆԹ-ի հատկությունների պատճառով օրական ավելի քան 60,000 վնասներ են առաջանում։ ԴՆԹ-ի հավելյալ վնասներ կարող են առաջանալ էկզոգեն (արտածին) գործոններից։ Ծխախոտի ծուխը հանգեցնում է ԴՆԹ-ի էկզոոգեն վնասման, որն էլ հաճախ բերում է թոքի քաղցկեղի[19]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները հանգեցնում են մելանոմայի բերող ԴՆԹ-ի վնասների[20]։ Helicobacter pylori-ով հարուցված վարակը հանգեցնում է մեծ քանակով թթվածնի ռեակտիվ ձևերի գոյացման, որը վնասում է ԴՆԹ-ն և բերում ստամոքսի քաղցկեղի[21]։ Ճարպերով հարուստ սննդակարգ վարող մարդկանց մոտ մեծանում է լեղաթթուների արտադրությունը, որը վնասակար ազդեցություն ունի հաստ աղիքի վրա, և կարող է հանգեցնել հաստ աղու քաղցկեղի[22]։ Կացուրանոն և գործընկերները ցույց տվեցին, որ հաստ աղիքի բորբոքված էպիթելում գտնվող մակրոֆագերը և նեյտրոֆիլները դառնում են թթվածնի ռեակտիվ ձևերի աղբուր և բերում ԴՆԹ-ի վնասման։ Սա հաստ աղում հանգեցնում է տումորիգենեզի[23]։

Սեռական մուտացիաներով (մուտացիաներ առաջնային սեռական բջիջներում, գամետներում, որոնք փոխանցվում են սերունդներին) անհատները, որոնց մոտ թերի են գործում ԴՆԹ-ի ռեարացիայի 34 գեներից թեկուզ մեկը, գտնվում են քաղցկեղի զարգացման ռիսկային խբմում։ Օրինակ՝ p53-ի սեռական մուտացիան հանգեցնում է կյանքի ընթացքում քաղցկեղի զարգացման 100% հավանականության[24]։

Չարորակ նորագոյացությունների մոտ 70%-ը չեն ժառանգվում և կոչվում են «սպորադիկ քաղցկեղներ»[25]։ Սրանց շատ փոքր մասն ունի ԴՆԹ-ի ռեպարացիայի գեներում մուտացիաներ, իսկ մնացած մասի քաղցկեղներում ռեպարացիայի թերությունները պայմանավորված են էպիգենետիկ փոփոխություններով, որ նվազեցնում կամ արգելակում են ԴՆԹ-ի ռեպարացիայի գեների էքսպրեսիան։ Օրինակ՝ 113 հաջորդական կոլոռեկտալ քաղցկեղներից միայն չորսն էին պայմանավորված ԴՆԹ-ի ռեպարացիայի գեն MGMT-ում միսենս մուտացիայով, իսկ մնացածը պայմանավորված էին MGMT-ի էքսպրեսիայի նվազմամբ MGMT պրոմոտերի մեթիլացման (էպիգենետիկ փոփոխություն) արդյունքում[26]։ Հինգ դեպքերի ուսումնասիրությունները ցույց տվեցին որ կոլոռեկտալ քաղցկեղների 40-90%-ում MGMT գենի էքսպրեսիան նվազած էր նրա պրոմոտերի մեթիլացման պատճառով[27][28][29][30][31]։

Նմանապես, միսմեչ-ռեպարացիոն համակարգի PMS2 գենի էքսպրեսիայի թերություն ունեցող կոլոռեկտալ քաղցկեղով 119 հիվանդներից 6-ն ունեին մուտացիա PMS2 գենում, իսկ 103-ում PMS2-ին ակտիվացնող MLH1 գենի էքսպեսիան նվազած էր նրա պրոմոտերի մեթիլացման պատճառով[32]։ Մնացած 10 դեպքերում PMS2-ը չէր էքսպրեսվում միկրո-ՌՆԹ-ների, miR-155-ի էպիգենետիկ գերէքսպրեսիայի պատճառով, քանի որ դրանք իրականացնում են PMS2-ի down-ռեգուլյացիա[33]։

Էպիգենետիկ դեֆեկտներ են հայտնաբերվել նաև ԴՆԹ-ի ռեպարացիայի BRCA1, WRN, FANCB, FANCF, MGMT, MLH1, MSH2, MSH4, ERCC1, XPF, NEIL1 և ATM գեներում (13-100%), որոնք առաջանում են տարբեր քաղցկեղներում, օրինակ՝ կրծքագեղձի, ձվարանի, կոլոռեկտալ, գլխի և պարանոցի քաղցկեղներում։ Ֆասիստայի և գործընկերների կողմից ուսումնասիրված հաստ աղու 49 քաղցկեղների մեծամասնության մոտ միաժամանակ տեղի էին ունեցել մի քանի խախտումներ ERCC1, XPF կամ PMS2 գեներում[34]։

ԴՆԹ-ի ռեպարացիայի նվազումը հանգեցնում է մուտացիաների և էպիմուտացիաների կուտակման։ Մուտացիաների քանակը հատկապես շատ է ԴՆԹ-ի միսմեչ-ռեպարացիայի[35][36] և հոմոլոգ ռեկօմբինացիայի ռեպարացիայի թերացման դեպքերում[37]։

ԴՆԹ-ի երկու շղթաների և այլ վնասների ժամանակ թերի նորոգված տեղամասերը կարող են բերել գեների էպիգենետիկ լռեցման[38][39]։

Նախաքաղցկեղային վիճակները, երբ հյուսվածքը ունի նորմալ տեսք, բայց բազմաթիվ քաղցկեղային փոփոխություններ, շատ հաճախ նախորդում են մեկ կլոնից զարգացող չարորակ նորագոյացությունների զարգացմանը։ Նախաքաղցկեղային վիճակների ժամանակ բջիջներն ունեն բազմաթիվ մուտացիաներ և էպիգենետիկ փոփոխություններ։

Ձևավորված քաղցկեղին բնորոշ է գենոմի անկայունությունը, որը պայմանավորված է ԴՆԹ-ի ռեպարացիայի ցածր մակարդակով և ԴՆԹ-ի վնասման մակարդակի բարձրացումով։ Այս անկայունության պատճառով քաղցկեղը շարունակում է զարգանալ և ձևավորել ենթակլոններ։ Օրինակ՝ 9 տարածաշրջաններից հավաքված երիկամի քաղցկեղի նմուշների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանցում առկա էին 40 համատարած մուտացիաներ, որը ցուցադրում է ուռուցքի հետերոգենությունը (այսինքն առկա է բոլոր տարածաշրջաններում), 59 մուտացիաներ, որ առկա էին որոշ նմուշներում, և 29 մուտացիաներ, որ առկա էին տարածաշրջաններից միայն մեկում[40]։

Նախաքաղցկեղային վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայնական հատումով հաստ աղիք, որտեղ երևում են քաղցկեղը և չորս պոլիպները, ինչպես նաև սխեմատիկ դիագրամ, որը ցույց է տալիս հավանական նախաքաղցկեղային տեղամասըև նրանում տեղակայված ենթակլոնների ավելի փոքր տեղամասերը։

Նախաքաղցկեղային վիճակները նկարագրում են այն հյուսվածքները, որոնք ունեն քաղցկեղի զարգացման մեծ հավանակությամբ և չարորակացման բարձր ռիսկ։ Առաջին անգամ հասկացությունը կիրառվել է 1953 թվականին էպիթելի մի տեղամասի քաղցկեղի զարգացման հակվածությունը բնութագրելու համար[41]։

Նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերումը շատ կարևոր է քաղցկեղի զարգացումը կառավարելու մեջ[42][43]։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է Հ․ Ռուբինը[44], «քաղցկեղի մասին հետազոտությունների ճնշող մեծամասնությունը իրակացվել է լավ ձևավորված ուռուցքների վրա in vivo պայմաններում և հստակ նեոպլաստիկ տեղամասերի վրա in vitro պայմաններում»։ Սակայն կոլոռեկտալ ուռուցքներում սոմատիկ մուտացիաների 80%-ը գոյանում են մինչև վերջնական կլոնային էքսպանսիան[45]։ Վոգելշտայնը և գործընկերները[46] մատնանշել են, որ մուտացիաների կեսից ավելին առաջանում են նախանեոպլաստիկ փուլում, դեռևս նորմալ բջիջների աճի ժամանակ։ Սա կարող է վերաբերել նաև էպիգենետիկ փոփոխություններին։

Նախաքաղցկեղային հետազոտման ընլայնված տարբերակը կոչվում է «էթիոլոգիկ նախաքաղցկեղային ազդեցություն»։ Այն ներառում է ոչ միայն նախանեոպլաստիկ բջիջներում մոլեկուլային և ախտաբանական փոփոխությունները, այլև միջավայրի արտածին գործոնների և տեղային միկրոմիջավայրի մոլեկուլային փոփոխությունների ազդեցության մեխանիզմները նեոպլաստիկ էվոլյուցիայի ընթացքում՝ ուռուցքի ծագումից մինչև հիվանդի մահ[47]։

Հաստ աղիքում նախաքաղցկեղային վիճակը զարգանում է հօգուտ մուտանտ բջջի՝ բնական ընտրության արդյունքում։ Մանսավորապես, այդ փոփոխությունները ծագում են աղիքային կրիպտայի հիմքում գտնվող ցողունային բջիջներից։ Մուտանտ կամ էպիգենետիկորեն փոփոխված ցողունային բջիջը փոխարինում է մոտակա այլ ցողունային բջիջներին բնական ընտրության արդյունքուոմ։ Այսպես գոյանում է ոչ նորմալ հյուսվածքի տեղամաս։ Սույն բաժնում ներկայացված պատկերում երևում է հատած հաստ աղիք և նրա ներքին մակերեսին գտնվող քաղցկեղն ու չորս պոլիպները։ Իսկ ստորին նկարում պատկերված է մուտանտ կամ էպիգենետիկորեն փոփոխված ցողունային բջիջների ձևավորման ուղին։ Խոշոր դեղին տեղամասը նախաքաղցկեղային գոտին է, որտեղ հավելյալ մուտացիաների գոյացումը հանգեցնում է նոր կլոնների ձևավորմանը, որոնք զարգանում են և սկզբնական նախաքաղցկեղային գոտու ներսում ձևավորում են երկրորդային տեղամաս կամ ենթակլոն։ Ենթակլոնները պատկետրած են չորս փոքր տեղամասերի տեսքով։ Այս գործընթացը բազմիցս կրկնվում է արդեն չորս փոքր տեղամասերի ներսում և ձևավորվում են է՛լ ավելի փոքր տեղամասեր։ Պրոցեսը տեղի է ունենում այնքան, մինչև տեղամասերի կլոնային էքսպանսիան հանգեցնում է փոքր պոլիպներ կամ քաղցկեղ ձևավորող ցողունային բջիջների ձևավորմանը։

Այսպես, նախանեոպլաստիկ կլոնը տարածվում է բնական ընտրությամբ, ապա դրա ներսում ձևավորվում են ենթակլոններ, իսկ վերջիններիս ներսում ենթաենթակլոններ։ Սա նշանակում է, որ հաստ աղու քաղցկեղները հաջորդում են մեծաքանակ խաթարումների, որոնք արտացոլում են հետագա նախաչարորակ վիճակների զարգացումը։ Խաթարումներով ամենամեծ տեղամասը ցույց է տալիս չարորակ նորագոյացության ձևավորման ամենավաղ փուլը։

Քաղցկեղում ԴՆԹ-ի ռեպարացիայի պակասուրդը ուսումնասիրող փորձարարական հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ նույն խաթարումները հանդիպում են նաև շրջակա հյուսվածքում։ Ստորև ներկայացված է աղյուսակ, որում տրված են էպիգենետիկ փոփոխությունների հանդիպման հաճախականությունները քաղցկեղում և նրան շրջապատող հյուսվածքում։

ԴՆԹ-ի ռեպարացիայի գեներում էպիգենետիկ փոփոխությունների հաճախականությունները սպորադիկ քաղցկեղներում և շրջակա հյուսվածքներում
Քաղցկեղ Գեն Հաճախականությունը քաղցկեղում Հաճախականությունը շրջակա հյուսվածքում Ծանոթագրություն
Կոլոռեկտալ MGMT 46% 34% [27]
Կոլոռեկտալ MGMT 47% 11% [29]
Կոլոռեկտալ MGMT 70% 60% [48]
Կոլոռեկտալ MSH2 13% 5% [29]
Կոլոռեկտալ ERCC1 100% 40% [34]
Կոլոռեկտալ PMS2 88% 50% [34]
Կոլոռեկտալ XPF 55% 40% [34]
Գլխի և պարանոցի MGMT 54% 38% [49]
Գլխի և պարանոցի MLH1 33% 25% [50]
Գլխի և պարանոցի MLH1 31% 20% [51]
Ստամոքսի MGMT 88% 78% [52]
Ստամոքսի MLH1 73% 20% [53]
Կերակրափողի MLH1 77%-100% 23%-79% [54]

Պատկերում երևացող փոքր պոլիպներից որոշները հարաբերականորեն բարորակ են։ Կոլոնոսկոպիայի ժամանակ հայտնաբերված և հետագա 3 տարիների ընթացքում պարբերաբար կոլոնոսկոպիաներով հսկողության ենթարկված 10մմ-ից փոքր պոլիպների 25%-ն անփոփոխ էր, 35%-ը փոքրացել էր և 40%-ը մեծացել էր[55]։

Գենոմի անկայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ քաղցկեղները դրսևորում են գենոմայն անկայունություն և մուտատոր ֆենոտիպ[56]։ Գենոմի միայն 1.5%-ն է կոդավորում սպիտակուց (էքզոմ)[57]։ Հասարակ հաստ աղու կամ կրծքագեղձի քաղցկեղները ԴՆԹ-ի այս հատվածում ունեն 60-70 մուտացիաներ, որոնցից 3-4-ը «վարորդ» մուտացիաներ են, իսկ մնացածը «ուղևոր» մուտացիաներ են[46]։ Սակայն ամբողջ գենոնում (ներառյալ սպիտակուց չկոդավորող տեղամասերը) հայտնաբերվում են մոտավորապես 20,000 մուտացիաներ[58]։ Իսկ միջին վիճակագրական մելանոմայի հյուսվածքային նմուշում (էքզոմային մուտացիաների ավելի բարձր հաճախականություն[46]) մուտացիաների ընդհանուր քանակը հասնում է 80,000-ի[59]։ Ի տարբերություն վերը նշված քաղցկեղների, մարդու մի սերնդից մյուսին փոխանցվում է 70 մուտացիա[60][61]։

Մուտացիաների այսպիսի մեծ քանակը ցույց է տալիս, որ նախաքաղցկեղային վիճակներում քաղցկեղածին մուտացիան առաջանում է ԴՆԹ-ի ռեպարացիայի գեներում։ Ֆասիստան և գործընկերները[34] ցույց տվեցին, որ հաստ աղու քաղցկեղը շրջապատող նախաքաղցկեղային տեղամասում առկա էին ԴՆԹ-ի ռեպարացիայի գեների 2-3 էպիգենետիկ դեֆեկտներ (ERCC1, XPF կամ PMS2)։ Այս մուտացիաները բերում են այլ մուտացիաների առաջացման հաճախականության մեծացման[35][36][37]։ ԴՆԹ-ի նորոգման պակասուրդը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասների կուտակման, և այս վնասների տրանսլեզիոն սինթեզը գոյացնում է մուտացիաներ։ Ի հավելում սրան, ԴՆԹ-ի սխալ նորոգումը հանգեցնում է էպիմուտացիաների գոյացման։ Այս նոր մուտացիաները և էպիմուտացիաները պրոլիֆերատիվ առավելություն են տալիս բջջին։ Չնայացած ԴՆԹ-ի ռեպարացիայի գեներում մուտացիաները/էպիմուտացիաները ուղղակիորեն չեն տալիս պրոլիֆերատիվ առավելություն, բայց դրանք կարող են ուղեկցել բջջին որպես ուղևոր մուտացիաներ և նպաստել պրոլիֆերատիվ առավելություն տվող մուտացիաների գոյացմանը։

Ստուգամաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագոյացություն (նեոպլազմ) տերմինը հոմանիշ է ուռուցք տերմինին։ Նեոպլազիան նորագոյացության/ուռուցքի ձևավորման գործընթացն է։ Նեոպլազմ տերմինը ծագում է հունարեն νέος- (նեոս) բառից, որը նշանակում է «նոր», և πλάσμα (պլազմա) բառից, որը նշանակում է «գոյացություն»։

Ուռուցք բառը համապատասխանում է լատինեներ tumor բառին, որը նշանակում է այտուց/ուռածություն։

Tumor բառը նախկինում նշանակել է մարմնի մասի այտուց։ Հռոմեական հանրագիտարանագետ Ցելսուսը (մ․թ․ա 30 - մ․թ․38) սուր բորբոքումը նկարագրել է չորս հիմնական նշաններով՝ tumor (այտուց), dolor (ցավ), calor (ջերմություն) և rubor (կարմրություն)։

Արդի բժշկության մեջ ոչ նեոպլաստիկ ուռուցքները նկարագրելու համար կիրառվում են տումեֆակցիա, տումեսենս[62] և այտուց տերմինները։ Սրանք հաճախ գոյանում են տրավմայի, վարակի և այլ գործոնների արյունքում զարգացող բորբոքման ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «neoplasm». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին.
  2. cite Dictionary.com neoplasm
  3. 3,0 3,1 3,2 3,3 Birbrair A, Zhang T, Wang ZM, Messi ML, Olson JD, Mintz A, Delbono O (2014 թ․ հուլիս). «Type-2 pericytes participate in normal and tumoral angiogenesis». Am. J. Physiol., Cell Physiol. 307 (1): C25–38. doi:10.1152/ajpcell.00084.2014. PMC 4080181. PMID 24788248.
  4. Cooper GM (1992). Elements of human cancer. Boston: Jones and Bartlett Publishers. էջ 16. ISBN 978-0-86720-191-8.
  5. Taylor, Elizabeth J. (2000). Dorland's Illustrated medical dictionary (29th ed.). Philadelphia: Saunders. էջ 1184. ISBN 978-0721662541.
  6. Stedman's medical dictionary (28th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. 2006. էջ Neoplasm. ISBN 978-0781733908.
  7. «II Neoplasms». International Statistical Classification of Diseases and Related Health Problems 10th Revision (ICD-10) Version for 2010. World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  8. 8,0 8,1 Abrams, Gerald. «Neoplasia I». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
  9. «Cancer - Activity 1 - Glossary, page 4 of 5». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.
  10. «Medical Definition of Clone». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  11. Lee ES, Locker J, Nalesnik M, Reyes J, Jaffe R, Alashari M, Nour B, Tzakis A, Dickman PS (1995 թ․ հունվար). «The association of Epstein-Barr virus with smooth-muscle tumors occurring after organ transplantation». N. Engl. J. Med. 332 (1): 19–25. doi:10.1056/NEJM199501053320104. PMID 7990861.
  12. «Pancreas Cancer: Glossary of Terms». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.
  13. «Tumor». Dorland's Illustrated Medical Dictionary (31st ed.). Saunders (publisher). 2007. ISBN 978-1-84972-348-0.
  14. Tammela, Tuomas; Sage, Julien (2020). «Investigating Tumor Heterogeneity in Mouse Models». Annual Review of Cancer Biology. 4 (1): 99–119. doi:10.1146/annurev-cancerbio-030419-033413. PMC 8218894. PMID 34164589.
  15. Asashima M, Oinuma T, Meyer-Rochow VB (1987). «Tumors in amphibia». Zoological Science. 4: 411–425.
  16. Ambrosi D, Mollica F (2002). «On the mechanics of a growing tumor». International Journal of Engineering Science. 40 (12): 1297–316. doi:10.1016/S0020-7225(02)00014-9.
  17. Volokh KY (2006 թ․ սեպտեմբեր). «Stresses in growing soft tissues». Acta Biomater. 2 (5): 493–504. doi:10.1016/j.actbio.2006.04.002. PMID 16793355.
  18. Kastan MB (2008). «DNA damage responses: mechanisms and roles in human disease: 2007 G.H.A. Clowes Memorial Award Lecture». Mol. Cancer Res. 6 (4): 517–24. doi:10.1158/1541-7786.MCR-08-0020. PMID 18403632.
  19. Cunningham FH, Fiebelkorn S, Johnson M, Meredith C (2011 թ․ նոյեմբեր). «A novel application of the Margin of Exposure approach: segregation of tobacco smoke toxicants». Food Chem. Toxicol. 49 (11): 2921–33. doi:10.1016/j.fct.2011.07.019. PMID 21802474.
  20. Kanavy HE, Gerstenblith MR (2011 թ․ դեկտեմբեր). «Ultraviolet radiation and melanoma». Semin Cutan Med Surg. 30 (4): 222–8. doi:10.1016/j.sder.2011.08.003. PMID 22123420.
  21. Handa O, Naito Y, Yoshikawa T (2011). «Redox biology and gastric carcinogenesis: the role of Helicobacter pylori». Redox Rep. 16 (1): 1–7. doi:10.1179/174329211X12968219310756. PMC 6837368. PMID 21605492.
  22. Bernstein C, Holubec H, Bhattacharyya AK, Nguyen H, Payne CM, Zaitlin B, Bernstein H (2011 թ․ օգոստոս). «Carcinogenicity of deoxycholate, a secondary bile acid». Arch. Toxicol. 85 (8): 863–71. doi:10.1007/s00204-011-0648-7. PMC 3149672. PMID 21267546.
  23. Katsurano M, Niwa T, Yasui Y, Shigematsu Y, Yamashita S, Takeshima H, Lee MS, Kim YJ, Tanaka T, Ushijima T (2012 թ․ հունվար). «Early-stage formation of an epigenetic field defect in a mouse colitis model, and non-essential roles of T- and B-cells in DNA methylation induction». Oncogene. 31 (3): 342–51. doi:10.1038/onc.2011.241. PMID 21685942.
  24. Malkin D (2011 թ․ ապրիլ). «Li-fraumeni syndrome». Genes Cancer. 2 (4): 475–84. doi:10.1177/1947601911413466. PMC 3135649. PMID 21779515.
  25. Lichtenstein P, Holm NV, Verkasalo PK, Iliadou A, Kaprio J, Koskenvuo M, Pukkala E, Skytthe A, Hemminki K (2000 թ․ հուլիս). «Environmental and heritable factors in the causation of cancer--analyses of cohorts of twins from Sweden, Denmark, and Finland». N. Engl. J. Med. 343 (2): 78–85. doi:10.1056/NEJM200007133430201. PMID 10891514.
  26. Halford S, Rowan A, Sawyer E, Talbot I, Tomlinson I (2005 թ․ հունիս). «O(6)-methylguanine methyltransferase in colorectal cancers: detection of mutations, loss of expression, and weak association with G:C>A:T transitions». Gut. 54 (6): 797–802. doi:10.1136/gut.2004.059535. PMC 1774551. PMID 15888787.
  27. 27,0 27,1 Shen L, Kondo Y, Rosner GL, Xiao L, Hernandez NS, Vilaythong J, Houlihan PS, Krouse RS, Prasad AR, Einspahr JG, Buckmeier J, Alberts DS, Hamilton SR, Issa JP (2005 թ․ սեպտեմբեր). «MGMT promoter methylation and field defect in sporadic colorectal cancer». J. Natl. Cancer Inst. 97 (18): 1330–8. doi:10.1093/jnci/dji275. PMID 16174854.
  28. Psofaki V, Kalogera C, Tzambouras N, Stephanou D, Tsianos E, Seferiadis K, Kolios G (2010 թ․ հուլիս). «Promoter methylation status of hMLH1, MGMT, and CDKN2A/p16 in colorectal adenomas». World J. Gastroenterol. 16 (28): 3553–60. doi:10.3748/wjg.v16.i28.3553. PMC 2909555. PMID 20653064.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  29. 29,0 29,1 29,2 Lee KH, Lee JS, Nam JH, Choi C, Lee MC, Park CS, Juhng SW, Lee JH (2011 թ․ հոկտեմբեր). «Promoter methylation status of hMLH1, hMSH2, and MGMT genes in colorectal cancer associated with adenoma-carcinoma sequence». Langenbecks Arch Surg. 396 (7): 1017–26. doi:10.1007/s00423-011-0812-9. PMID 21706233. S2CID 8069716.
  30. Amatu A, Sartore-Bianchi A, Moutinho C, Belotti A, Bencardino K, Chirico G, Cassingena A, Rusconi F, Esposito A, Nichelatti M, Esteller M, Siena S (2013 թ․ ապրիլ). «Promoter CpG island hypermethylation of the DNA repair enzyme MGMT predicts clinical response to dacarbazine in a phase II study for metastatic colorectal cancer». Clin. Cancer Res. 19 (8): 2265–72. doi:10.1158/1078-0432.CCR-12-3518. PMID 23422094.
  31. Mokarram P, Zamani M, Kavousipour S, Naghibalhossaini F, Irajie C, Moradi Sarabi M, և այլք: (2013 թ․ մայիս). «Different patterns of DNA methylation of the two distinct O6-methylguanine-DNA methyltransferase (O6-MGMT) promoter regions in colorectal cancer». Mol. Biol. Rep. 40 (5): 3851–7. doi:10.1007/s11033-012-2465-3. PMID 23271133. S2CID 18733871.
  32. Truninger K, Menigatti M, Luz J, Russell A, Haider R, Gebbers JO, և այլք: (2005 թ․ մայիս). «Immunohistochemical analysis reveals high frequency of PMS2 defects in colorectal cancer». Gastroenterology. 128 (5): 1160–71. doi:10.1053/j.gastro.2005.01.056. PMID 15887099.
  33. Valeri N, Gasparini P, Fabbri M, Braconi C, Veronese A, Lovat F, և այլք: (2010 թ․ ապրիլ). «Modulation of mismatch repair and genomic stability by miR-155». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 107 (15): 6982–7. Bibcode:2010PNAS..107.6982V. doi:10.1073/pnas.1002472107. PMC 2872463. PMID 20351277.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 Facista A, Nguyen H, Lewis C, Prasad AR, Ramsey L, Zaitlin B, և այլք: (2012). «Deficient expression of DNA repair enzymes in early progression to sporadic colon cancer». Genome Integr. 3 (1): 3. doi:10.1186/2041-9414-3-3. PMC 3351028. PMID 22494821.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  35. 35,0 35,1 Narayanan L, Fritzell JA, Baker SM, Liskay RM, Glazer PM (1997 թ․ ապրիլ). «Elevated levels of mutation in multiple tissues of mice deficient in the DNA mismatch repair gene Pms2». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 94 (7): 3122–7. Bibcode:1997PNAS...94.3122N. doi:10.1073/pnas.94.7.3122. PMC 20332. PMID 9096356.
  36. 36,0 36,1 Hegan DC, Narayanan L, Jirik FR, Edelmann W, Liskay RM, Glazer PM (2006 թ․ դեկտեմբեր). «Differing patterns of genetic instability in mice deficient in the mismatch repair genes Pms2, Mlh1, Msh2, Msh3 and Msh6». Carcinogenesis. 27 (12): 2402–8. doi:10.1093/carcin/bgl079. PMC 2612936. PMID 16728433.
  37. 37,0 37,1 Tutt AN, van Oostrom CT, Ross GM, van Steeg H, Ashworth A (2002 թ․ մարտ). «Disruption of Brca2 increases the spontaneous mutation rate in vivo: synergism with ionizing radiation». EMBO Rep. 3 (3): 255–60. doi:10.1093/embo-reports/kvf037. PMC 1084010. PMID 11850397.
  38. O'Hagan HM, Mohammad HP, Baylin SB (2008). Lee JT (ed.). «Double strand breaks can initiate gene silencing and SIRT1-dependent onset of DNA methylation in an exogenous promoter CpG island». PLOS Genet. 4 (8): e1000155. doi:10.1371/journal.pgen.1000155. PMC 2491723. PMID 18704159.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. Cuozzo C, Porcellini A, Angrisano T, Morano A, Lee B, Di Pardo A, Messina S, Iuliano R, Fusco A, Santillo MR, Muller MT, Chiariotti L, Gottesman ME, Avvedimento EV (2007 թ․ հուլիս). «DNA damage, homology-directed repair, and DNA methylation». PLOS Genet. 3 (7): e110. doi:10.1371/journal.pgen.0030110. PMC 1913100. PMID 17616978.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  40. Gerlinger M, Rowan AJ, Horswell S, Larkin J, Endesfelder D, Gronroos E, և այլք: (2012 թ․ մարտ). «Intratumor heterogeneity and branched evolution revealed by multiregion sequencing». N. Engl. J. Med. 366 (10): 883–92. doi:10.1056/NEJMoa1113205. PMC 4878653. PMID 22397650.
  41. Slaughter DP, Southwick HW, Smejkal W (1953 թ․ սեպտեմբեր). «Field cancerization in oral stratified squamous epithelium; clinical implications of multicentric origin». Cancer. 6 (5): 963–8. doi:10.1002/1097-0142(195309)6:5<963::AID-CNCR2820060515>3.0.CO;2-Q. PMID 13094644. S2CID 6736946.
  42. Bernstein C, Bernstein H, Payne CM, Dvorak K, Garewal H (2008 թ․ փետրվար). «Field defects in progression to gastrointestinal tract cancers». Cancer Lett. 260 (1–2): 1–10. doi:10.1016/j.canlet.2007.11.027. PMC 2744582. PMID 18164807.
  43. Nguyen H, Loustaunau C, Facista A, Ramsey L, Hassounah N, Taylor H, Krouse R, Payne CM, Tsikitis VL, Goldschmid S, Banerjee B, Perini RF, Bernstein C (2010). «Deficient Pms2, ERCC1, Ku86, CcOI in field defects during progression to colon cancer». J Vis Exp (41): 1931. doi:10.3791/1931. PMC 3149991. PMID 20689513.
  44. Rubin H (2011 թ․ մարտ). «Fields and field cancerization: the preneoplastic origins of cancer: asymptomatic hyperplastic fields are precursors of neoplasia, and their progression to tumors can be tracked by saturation density in culture». BioEssays. 33 (3): 224–31. doi:10.1002/bies.201000067. PMID 21254148. S2CID 44981539.
  45. Tsao JL, Yatabe Y, Salovaara R, Järvinen HJ, Mecklin JP, Aaltonen LA, Tavaré S, Shibata D (2000 թ․ փետրվար). «Genetic reconstruction of individual colorectal tumor histories». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 97 (3): 1236–41. Bibcode:2000PNAS...97.1236T. doi:10.1073/pnas.97.3.1236. PMC 15581. PMID 10655514.
  46. 46,0 46,1 46,2 Vogelstein B, Papadopoulos N, Velculescu VE, Zhou S, Diaz LA, Kinzler KW (2013 թ․ մարտ). «Cancer genome landscapes». Science. 339 (6127): 1546–58. Bibcode:2013Sci...339.1546V. doi:10.1126/science.1235122. PMC 3749880. PMID 23539594.
  47. Lochhead P, Chan AT, Nishihara R, Fuchs CS, Beck AH, Giovannucci E, Ogino S (2014). «Etiologic field effect: reappraisal of the field effect concept in cancer predisposition and progression». Mod Pathol. 28 (1): 14–29. doi:10.1038/modpathol.2014.81. PMC 4265316. PMID 24925058.
  48. Svrcek M, Buhard O, Colas C, Coulet F, Dumont S, Massaoudi I, և այլք: (2010 թ․ նոյեմբեր). «Methylation tolerance due to an O6-methylguanine DNA methyltransferase (MGMT) field defect in the colonic mucosa: an initiating step in the development of mismatch repair-deficient colorectal cancers». Gut. 59 (11): 1516–26. doi:10.1136/gut.2009.194787. PMID 20947886. S2CID 206950452.
  49. Paluszczak J, Misiak P, Wierzbicka M, Woźniak A, Baer-Dubowska W (2011 թ․ փետրվար). «Frequent hypermethylation of DAPK, RARbeta, MGMT, RASSF1A and FHIT in laryngeal squamous cell carcinomas and adjacent normal mucosa». Oral Oncol. 47 (2): 104–7. doi:10.1016/j.oraloncology.2010.11.006. PMID 21147548.
  50. Zuo C, Zhang H, Spencer HJ, Vural E, Suen JY, Schichman SA, Smoller BR, Kokoska MS, Fan CY (2009 թ․ հոկտեմբեր). «Increased microsatellite instability and epigenetic inactivation of the hMLH1 gene in head and neck squamous cell carcinoma». Otolaryngol Head Neck Surg. 141 (4): 484–90. doi:10.1016/j.otohns.2009.07.007. PMID 19786217. S2CID 8357370.
  51. Tawfik HM, El-Maqsoud NM, Hak BH, El-Sherbiny YM (2011). «Head and neck squamous cell carcinoma: mismatch repair immunohistochemistry and promoter hypermethylation of hMLH1 gene». Am J Otolaryngol. 32 (6): 528–36. doi:10.1016/j.amjoto.2010.11.005. PMID 21353335.
  52. Zou XP, Zhang B, Zhang XQ, Chen M, Cao J, Liu WJ (2009 թ․ նոյեմբեր). «Promoter hypermethylation of multiple genes in early gastric adenocarcinoma and precancerous lesions». Hum. Pathol. 40 (11): 1534–42. doi:10.1016/j.humpath.2009.01.029. PMID 19695681.
  53. Wani M, Afroze D, Makhdoomi M, Hamid I, Wani B, Bhat G, Wani R, Wani K (2012). «Promoter methylation status of DNA repair gene (hMLH1) in gastric carcinoma patients of the Kashmir valley». Asian Pac. J. Cancer Prev. 13 (8): 4177–81. doi:10.7314/APJCP.2012.13.8.4177. PMID 23098428.
  54. Agarwal A, Polineni R, Hussein Z, Vigoda I, Bhagat TD, Bhattacharyya S, Maitra A, Verma A (2012). «Role of epigenetic alterations in the pathogenesis of Barrett's esophagus and esophageal adenocarcinoma». Int J Clin Exp Pathol. 5 (5): 382–96. PMC 3396065. PMID 22808291.
  55. Hofstad B, Vatn MH, Andersen SN, Huitfeldt HS, Rognum T, Larsen S, Osnes M (1996 թ․ սեպտեմբեր). «Growth of colorectal polyps: redetection and evaluation of unresected polyps for a period of three years». Gut. 39 (3): 449–56. doi:10.1136/gut.39.3.449. PMC 1383355. PMID 8949653.
  56. Schmitt MW, Prindle MJ, Loeb LA (2012 թ․ սեպտեմբեր). «Implications of genetic heterogeneity in cancer». Ann. N. Y. Acad. Sci. 1267 (1): 110–6. Bibcode:2012NYASA1267..110S. doi:10.1111/j.1749-6632.2012.06590.x. PMC 3674777. PMID 22954224.
  57. Lander ES, Linton LM, Birren B, Nusbaum C, Zody MC, Baldwin J, Devon K, Dewar K, Doyle M, FitzHugh W, և այլք: (2001 թ․ փետրվար). «Initial sequencing and analysis of the human genome» (PDF). Nature. 409 (6822): 860–921. Bibcode:2001Natur.409..860L. doi:10.1038/35057062. PMID 11237011. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  58. Yost SE, Smith EN, Schwab RB, Bao L, Jung H, Wang X, Voest E, Pierce JP, Messer K, Parker BA, Harismendy O, Frazer KA (2012 թ․ օգոստոս). «Identification of high-confidence somatic mutations in whole genome sequence of formalin-fixed breast cancer specimens». Nucleic Acids Res. 40 (14): e107. doi:10.1093/nar/gks299. PMC 3413110. PMID 22492626.
  59. Berger MF, Hodis E, Heffernan TP, Deribe YL, Lawrence MS, Protopopov A, և այլք: (2012 թ․ մայիս). «Melanoma genome sequencing reveals frequent PREX2 mutations». Nature. 485 (7399): 502–6. Bibcode:2012Natur.485..502B. doi:10.1038/nature11071. PMC 3367798. PMID 22622578.
  60. Roach JC, Glusman G, Smit AF, Huff CD, Hubley R, Shannon PT, և այլք: (2010 թ․ ապրիլ). «Analysis of genetic inheritance in a family quartet by whole-genome sequencing». Science. 328 (5978): 636–9. Bibcode:2010Sci...328..636R. doi:10.1126/science.1186802. PMC 3037280. PMID 20220176.
  61. Campbell CD, Chong JX, Malig M, Ko A, Dumont BL, Han L, և այլք: (2012 թ․ նոյեմբեր). «Estimating the human mutation rate using autozygosity in a founder population». Nat. Genet. 44 (11): 1277–81. doi:10.1038/ng.2418. PMC 3483378. PMID 23001126.
  62. Cite OED tumescence

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորագոյացություն» հոդվածին։