Jump to content

Շումերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շումերներ
Մասն էԱնտիկ դարաշրջան
Լեզուշումերերեն
Ավարտմ. թ. ա. 1900

Շումերներ (սումերներ), հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ. թ. ա. 5-րդ հազարամյակում։ Մարդաբանորեն պատկանել են եվրոպեոիդ ռասայի արմենոիդ խմբին։ Շումերների լեզվաբանական պատկանելությունն անհայտ է։ Ենթադրվում է, որ շումերները նախապես տարածված են եղել նաև Հյուսիսային Միջագետքում և մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբին սեմական ծագում ունեցող աքքադացիների ճնշման տակ շարժվել են հարավ։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին շումերներն ստեղծել են պատկերագիրը, իսկ մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին՝ սեպագիրը, որը նախ որդեգրվել է աքքադացիների կողմից, ապա տարածվել Արևմտյան Ասիայի շատ երկրներում, այդ թվում` Արարատյան թագավորությունում (Ուրարտու), շումերներն ունեցել են իրենց ուրույն դիցաբանությունը, բանահյուսությունը, գրականությունը, մշակույթը։ Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին սկսվել է աքքադացիների հետ շումերների լեզվական ձուլման ընթացքը, որն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին, որից հետո շումերները վերացել են պատմության ասպարեզից։ Շումերների լեզուն՝ շումերերենը` որպես գրոց լեզու, մինչև մ. թ. ա. 2-րդ դարը շարունակել են գործածել աքքադացիները և այլ ժողովուրդներ։ Շումերների մշակույթը փոխանցվել է աքքադացիներին և հարևան մյուս ժողովուրդներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 598