Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 («Եվրո 2008»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 13-րդ խաղարկությունը, որն անց է կացվել Ավստրիայում և Շվեյցարիայում 2008 թվականի հունիսի 7-հունիսի 29։
Մասնակցել են հետևյալ 16 երկրների ազգային հավաքականները՝ Ավստրիա, Գերմանիա, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հոլանդիա, Հունաստան, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Ֆրանսիա։
Մրցակարգը՝ նախ խմբային (յուրաքանչյուր խմբում 4 հավաքական), այնուհետև ամեն խմբի լավագույն երկուսը շարունակում են պայքարը օլիմպիական մրցակարգով՝ որոշելու ուժեղագույնին։
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է դարձել Իսպանիայի հավաքականը։
Առաջնության տերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒԵՖԱ Եվրո 2008 առաջնությունների տերերի ընտրությունների ժամանակ գլխավոր հավակնորդներ էին համարվում 4 մրցակիցներ՝ Հունգարիան, Ավստրիան/Շվեյցարիան, Հունաստանը/Թուրքիան և Սկանդինավյան երկրների քառյակը (Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա)։ Քվեարկության արդյունքում հաղթեցին Ավստրիան և Շվեյցարիան, ում հաղթանակն էլ կանխատեսվում էր։
Հունգարիան արդեն 2-րդ անգամ պարտվեց քվեարկությունում։ 2004 թվականին նա զիջել էր Պորտուգալիային։ Շոտլանդիան/Իռլանդիան, Ռուսաստանը և Խորվաթիան/Բոսնիա և Հերցեգովինան դուրս էին մնացել մինչ եզրափակիչը կայացած քվեարկության ժամանակ։
Քաղաքներ և մարզադաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներն անցկացվել են մասնակցություն ունեցող երկու երկրների 8 մարզադաշտերում՝ 4 խաղ Ավստրիայում և 4 խաղ Շվեյցարիայում։ Մարզադաշտերից յուրաքանչյուրը նախատեսված էր առնվազն 30000 դիտորդի համար։ Ամենամեծ մարզադաշտն էր Վիեննայի «Էռնստ Հապելլ»-ը՝ 53295 տեղով[1]։ Այնտեղ անցկացվել է չեմպիոնատի եզրափակիչ փուլը։ Շվեյցարիայի հավաքականն իր բոլոր խաղերը անցկացրել է Բազելում՝ «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում։ Հենց այդտեղ են անցկացվել չեմպիոնատի բացման արարողությունն ու առաջին խաղը։ Ավստրիայի հավաքականը իր բոլոր խաղերն անցկացրել է «Էռնստ Հապելլ» մարզադաշտում։
2004 թվականին կազմակերպիչների համար առաջացան խնդիրներ՝ կապված խաղերը Ցյուրիխում անցկացնելու հետ։ Սկզբնապես նախատեսվում էր այդ նպատակով վերակառուցել "Հարդթուրմ" մարզադաշտը։ Սակայն տեղաբնիկների բողոքների պատճառով[2] վերակառուցողական աշխատանքները դադարեցվեցին և այլևս չէին կարող ավարտին հասցվել ժամանակին։ Դա առաջ բերեց ՈՒԵՖԱ-ի անհանգստությունը, քանի որ նախատեսված էր առաջնության տեր չորս երկրներից յուրաքանչյուրում օգտագործել չորսական խաղադաշտ։ Խնդիրը լուծվեց այն ժամանակ, երբ առաջարկվեց վերակառուցել այլ մարզադաշտ՝ «Լետցիգրունտ»-ը։ 2005 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն հաստատեց նախնական նախագիծը։ «Լետցիգրունտ» մարզադաշտում 2007 թվականի սեպտեմբերի 23-ին անցկացվեց ֆուտբոլային առաջին խաղը[3]։
Ավստրիա Ավստրիա | |||
---|---|---|---|
Վիեննա | Կլանգերֆուրգ | Զալցբուրգ | Ինսբրուկ |
Էրնստ Խապել Տարողությունը՝ 53 295 Ավստրիայի հավաքականի տնային տարածք |
Հիպո-Արենա Տարողությունը՝ 31 957 Ակումբ՝ Աուստրիա Կերնտեն |
Վալս-Զիցենհայմ Տարողությունը՝ 31 020 Ակումբ՝ Րեդ Բուլ |
Թիվոլի Նոյ Տարողությունը՝ 31 600 Ակումբ՝ Վակեր |
3 Խաղ Խումբ B 2 քառորդ եզրափակիչ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ |
3 Խաղ Խումբ B | 3 Խաղ Խումբ D | 3 Խաղ Խումբ D |
3 Խաղ Խումբ A (բացման խաղը ներառյալ) 2 քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ |
3 Խաղ Խումբ C | 3 Խաղ Խումբ A | 3 Խաղ Խումբ C |
Սանկտ Յակոբ Պարկ Տարողությունը՝ 42 000 Ակումբ՝ ՖԱ Բազել |
Ստադ դե Սյուիս Տարողությունը՝ 31 907 Ակումբ՝ Յանգ Բոյս |
Ստադ դե Ժնև Տարողությունը՝ 31 228 Ակումբ՝ ՖԱ Սերվետտ |
Լետցիգրունտ Տարողությունը՝ 30 000 Ակումբ՝ ՖԱ Ցյուրիխ |
Բազել | Բեռն | Ժնև | Ցյուրիխ |
Շվեյցարիա Շվեյցարիա |
Խորհրդանիշեր և ատրիբուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնության լոգոտիպը մշակվել է English & Pockett ընկերության նախագծողների կողմից։ Նրա վրա որպես խորհրդանիշ պատկերված է լեռնային լանդշաֆտ, որ հատուկ է առաջնությունն ընդունած երկու երկրներին։ Օգտագործվածեն նրանց դրոշների գույները[4]։
Պաշտոնական երաժշտությունը Ռոլլո Ամսթրոնգն ստացել էր Faithless-ից հատուկ ՈւԵՖԱ-ի համար[5]։ Եվրո-2008-ի պաշտոնական հիմնը դարձավ «Կարող եք լսել ինձ» (անգլ.՝ «Can You Hear Me») երգը, որը իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը կատարել է Վիեննայում՝ «Էռնստ Հափել» մարզադաշտում, հունիսի 29-ին՝ եզրափակիչ փուլից առաջ կայացած փակման հանդիսավոր արարողության ժամանակ[6]։
Թալիսմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սեպտեմբերի 27-ին Վիեննայի Թանգարանային թաղամաս թանգարանային համալիրում ներկայացվել են Եվրո-2008-ի թալիսմանները[7]։ Դրանք էին Թրիքս և Ֆրիքս երկվորյակները՝ ստեղծված Warner Bros. Consumer Products ընկերության կողմից։ Նրանք հագնված էին Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշների գույներին համապատասխան. Թրիքսը հագել էր 20 համարի սպիտակ մարզաշապիկ, իսկ Ֆրիքսը՝ 08 համարի կարմիր մարզաշապիկ։ Երկվորյակների անուններն ընտրվել էին քվեարկության միջոցով՝ Ավստրիայի և Շվեյցարիայի 67 406 ֆուտբոլային երկրպագուների կողմից (Թրիքսն ու Ֆրիքսն ստացել են ձայների 63,3 %-ը, Ֆլիթս և Բիթս՝ 33,7 %, Զագի և Զիգի՝ 3,0 %)[8]։ Որպես տարբերակներ ընտրվել էին կարճ, տարբեր լեզուներով պարզ և հեշտ արտասանվող անուններ։
Գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարն սկսելուց առաջ ներկայացվել է Անրի Դելոնեի գավաթի նոր տարբերակ՝ մշակված Ասփրեյ Լոնդոն (անգլ.՝ Asprey London) ընկերության կողմից[9]։ Այն հիմնականում նման է Արտյու Բերտրանի կողմից ստեղծված բնօրինակին, որն ստեղծել էր 1960 թվականին։ Գավաթից հանվել է մարմարե պատվանդանը, որ գտնվում էր հակառակ կողմում։ Արծաթե հիմքը մեծացվել էր առավել կայունության համար։ Հաղթող երկրների անունները, որոնք նախկինում գրվում էին պատվանդանին, այժմ գրվում են գավաթի հետնամասում։ Գավաթը պատրաստվել է մաքուր արծաթից, կշռում է 8 կիլոգրամ, նրա բարձրությունը հավասար է 60 սմ-ի։
Գնդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ մրցաշարի համար Ադիդաս ընկերությունն ստեղծել էր գնդակ, որը ստացել էր «Եվրոպաս» (անգլ.՝ Europass) անվանումը։ Սպորտային հանդերձանքը ներկայացվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Լյուցերնում՝ Եվրո 2008-ի վիճակահանության եզրափակիչ փուլի ժամանակ[10]։ Գնդակի տարբերիչ հատկանիշներից մեկը նրա կազմում բնական մատերիայի բացակայությունն էր։ Դրա շնորհիվ այն եղանակի հետ կապված փոփոխությունների չի ենթարկվում (անձրևի ժամանակ խոնավություն չի ներծծում և չի ծանրանում)։ Հաջորդ յուրահատկություններն են մեծ հարվածի ուժը, գնդակի պտույտի մեծ արագությունը, թռիչքի անկանխատեսելիությունը[11][12]։ Բացի այդ, 2008 թվականի ապրիլի 30-ին Վիեննայում ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ներկայացրեց խաղի յուրօրինակ մոդիֆիկացիա՝ «Europass Gloria», որը մշակված էր հատուկ առաջնության եզրափակիչ խաղի համար[13]։
Տեսլական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի անցկացումից 500 օր առաջ՝ 2007 թվականի հունվարի 24-ին, հրապարակվեց Եվրո 2008-ի կարգախոսը. «Ազատություն տվեք հույզերին» (անգլ.՝ Expect Emotions)[14]։
ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ այդ արտահայտությունը «նկարագրում է Եվրո 2008-ի էությունը, և այն, ինչ կարող է նա տալ։ Մասնավորապես՝ ցանկացած էմոցիա՝ ուրախություն, տխրություն, թեթևություն և նյարդային լարվածություն ընդհուպ մինչ եզրափակիչ սուլոցը»[15]։
Մրցանակային գումար
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈւԵՖԱ-ում հայտարարված մրցանակների ընդհանուր գումարը կազմում է € 184 000 000[16], որը պիտի բաժանվեր 16 թիմերի միջև հետևյալ կերպ՝
- € 7 500 000 եզրափակիչ փուլին մասնակցության համար։
- Թիմային կարգի ամեն խաղում հաղթող թիմը ստանում է 1 000 000 եվրո, ոչ-ոքիի դեպքում 2 թիմերն ստանում են € 500 000:
- 1/4 եզրափակիչ դուրս գալու համար թիմը ստանում է 2 000 000 եվրո։
- Կիսաեզրափակչում հայտնված թիմը ստանում է 3 000 000 եվրո։
- Արծաթե մեդալակիր թիմը ստանում է 4 500 000 եվրո։
- Հաղթող թիմը ստանում է 7 500 000 եվրո։
Մրցանակների բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակների առավելագույն հնարավոր գումարը կազմում է 23 000 000 եվրո։ Հենց այդքան մրցանակ է ստացել Իսպանիայի հավաքականը՝ հաղթելով եզրափակչի բոլոր կատեգորիաներում։
- Գերմանիայի հավաքականի մրցանակների ընդհանուր գումարը կազմել է 19 000 000 եվրո։
- Եզրափակչում հայտնված Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներից յուրաքանչյուրն ստացել է 14 500 000 եվրո։
- Նվազագույնն ուներ Հունաստանը՝ 7 500 000 եվրո։ Աշխարհի գործող չեմպիոնները պարտվել են իրենց բոլոր երեք խաղերում։
Նախընտրական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական փուլի վիճակահանությունն անցկացվել է Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում 2006 թվականի հունվարի 27-ին՝ տեղական ժամանակով 12:00։
Ընտրական փուլն սկսվել է 2006 թվականի օգոստոսին՝ 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից 1 ամիս անց։ Ավստրիան և Շվեյցարիան՝ որպես նախկին տերեր, իրավունք ստացան մասնակցել եզրափակչին։ Որակավորման ձևաչափերը նախկինի համեմատ փոփոխվել էին. յուրաքանչյուր խմբի հաղթող և 2-րդ տեղն զբաղեցրած թիմը միանգամից հայտնվում են եզրափակչում՝ որոշիչ խաղեր չկային։ Յոթ խմբերից վեցը կազմված էին յոթական, մեկը՝ ութ թիմից։
Նախընտրական խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ A | Խումբ B | Խումբ C | Խումբ D |
---|---|---|---|
Խումբ E | Խումբ F | Խումբ G | |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի առաջնությունները անց են կացվում 1960 թվականից։ Առաջին չեմպիոնն է ԽՍՀՄ հավաքականը։ Չեմպիոն են դարձել նաև Իսպանիայի (1 անգամ), Գերմանիայի (3 անգամ), Իտալիայի (1 անգամ), Ֆրանսիայի (2 անգամ), Հոլանդիայի (1 անգամ), Դանիայի (1 անգամ), Չեխոսլովակիայի (1 անգամ) և Հունաստանի (1 անգամ) հավաքականները։
Եզրափակիչ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ = Դիրքեր;
- Խ = Խաղեր;
- Հ = Հաղթանակներ;
- Ո = Ոչ-ոքիներ;
- Պ = Պարտություններ;
- ԽԳ = Խփած Գնդակներ;
- ԲԳ = Բաց Թողած Գնդակներ;
- ԳՏ = Գնդակների Տարբերություն;
- Մ = Միավորներ
Խումբ A
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Պորտուգալիա | 3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | +2 | 6 |
2 | Թուրքիա | 3 | 2 | 0 | 1 | 5 | 5 | 0 | 6 |
3 | Չեխիա | 3 | 1 | 0 | 2 | 4 | 6 | -2 | 3 |
4 | Շվեյցարիա | 3 | 1 | 0 | 2 | 3 | 3 | 0 | 3 |
Ամսաթիվ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 |
---|---|---|---|
Հունիսի 7 | Շվեյցարիա | 0 - 1 | Չեխիա |
Հունիսի 7 | Պորտուգալիա | 2 - 0 | Թուրքիա |
Հունիսի 11 | Չեխիա | 1 - 3 | Պորտուգալիա |
Հունիսի 11 | Շվեյցարիա | 1 - 2 | Թուրքիա |
Հունիսի 15 | Շվեյցարիա | 2 - 0 | Պորտուգալիա |
Հունիսի 15 | Թուրքիա | 3 - 2 | Չեխիա |
Խումբ B
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Խորվաթիա | 3 | 3 | 0 | 0 | 4 | 1 | +3 | 9 |
2 | Գերմանիա | 3 | 2 | 0 | 1 | 4 | 2 | +2 | 6 |
3 | Ավստրիա | 3 | 0 | 1 | 2 | 1 | 3 | -2 | 1 |
4 | Լեհաստան | 3 | 0 | 1 | 2 | 1 | 4 | -3 | 1 |
Ամսաթիվ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 |
---|---|---|---|
Հունիսի 8 | Ավստրիա | 0 - 1 | Խորվաթիա |
Հունիսի 8 | Գերմանիա | 2 - 0 | Լեհաստան |
Հունիսի 12 | Խորվաթիա | 2 - 1 | Գերմանիա |
Հունիսի 12 | Ավստրիա | 1 - 1 | Լեհաստան |
Հունիսի 16 | Լեհաստան | 0 - 1 | Խորվաթիա |
Հունիսի 16 | Ավստրիա | 0 - 1 | Գերմանիա |
Խումբ C
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Նիդեռլանդներ | 3 | 3 | 0 | 0 | 9 | 1 | +8 | 9 |
2 | Իտալիա | 3 | 1 | 1 | 1 | 3 | 4 | 11 | 4 |
3 | Ռումինիա | 3 | 0 | 2 | 1 | 1 | 3 | -2 | 2 |
4 | Ֆրանսիա | 3 | 0 | 1 | 2 | 1 | 6 | -5 | 1 |
Ամսաթիվ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 |
---|---|---|---|
Հունիսի 9 | Ռումինիա | 0 - 0 | Ֆրանսիա |
Հունիսի 9 | Նիդեռլանդներ | 3 - 0 | Իտալիա |
Հունիսի 13 | Իտալիա | 1 - 1 | Ռումինիա |
Հունիսի 13 | Նիդեռլանդներ | 4 - 1 | Ֆրանսիա |
Հունիսի 17 | Նիդեռլանդներ | 2 - 0 | Ռումինիա |
Հունիսի 17 | Ֆրանսիա | 0 - 2 | Իտալիա |
Խումբ D
[խմբագրել | խմբագրել կոդը]Դ | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իսպանիա | 3 | 3 | 0 | 0 | 8 | 3 | +5 | 9 |
2 | Ռուսաստան | 3 | 2 | 0 | 1 | 4 | 4 | 0 | 6 |
3 | Շվեդիա | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 3 |
4 | Հունաստան | 3 | 0 | 0 | 3 | 1 | 5 | -4 | 0 |
Ամսաթիվ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 |
---|---|---|---|
Հունիսի 10 | Իսպանիա | 4 - 1 | Ռուսաստան |
Հունիսի 10 | Հունաստան | 0 - 2 | Շվեդիա |
Հունիսի 14 | Շվեդիա | 1 - 2 | Իսպանիա |
Հունիսի 14 | Հունաստան | 0 - 1 | Ռուսաստան |
Հունիսի 18 | Հունաստան | 1 - 2 | Իսպանիա |
Հունիսի 18 | Ռուսաստան | 2 - 0 | Շվեդիա |
Փլեյ-օֆֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
Հունիսի 19 - Բազել | ||||||||||
Պորտուգալիա | 2 | |||||||||
Հունիսի 25 - Բազել | ||||||||||
Գերմանիա | 3 | |||||||||
Գերմանիա | 3 | |||||||||
Հունիսի 20 – Վիենա | ||||||||||
Թուրքիա | 2 | |||||||||
Խորվաթիա | 1(1) | |||||||||
Հունիսի 29 – Վիենա | ||||||||||
Թուրքիա (11 մ) | 1(3) | |||||||||
Գերմանիա | 0 | |||||||||
Հունիսի 21 - Բազել | ||||||||||
Իսպանիա | 1 | |||||||||
Նիդերլանդներ | 1 | |||||||||
Հունիսի 26 – Վիենա | ||||||||||
Ռուսաստան (լ.ժ.) | 3 | |||||||||
Ռուսաստան | 0 | |||||||||
Հունիսի 22 – Վիենա | ||||||||||
Իսպանիա | 3 | |||||||||
Իսպանիա (11 մ) | 0(4) | |||||||||
Իտալիա | 0(2) | |||||||||
1/4 եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Թիմ 1 | Արդյունք | Թիմ 2 | Լ. ժ. | 11 մ. |
---|---|---|---|---|---|
Հունիսի 19 | Պորտուգալիա | 2 - 3 | Գերմանիա | ||
Հունիսի 20 | Խորվաթիա | 0 - 0 | Թուրքիա | 1 - 1 | 1 - 3 |
Հունիսի 21 | Նիդերլանդներ | 1 - 1 | Ռուսաստան | 1 - 3 | |
Հունիսի 22 | Իսպանիա | 0 - 0 | Իտալիա | 0 - 0 | 4 - 2 |
1/2 եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 25, 2008 20:45 |
Գերմանիա | 3 - 2 | Թուրքիա | Հանդիսական՝ 39,374 |
---|---|---|---|---|
Հունիսի 26, 2008 20:45 |
Ռուսաստան | 0 - 3 | Իսպանիա | «Էրնստ Հապպել», Վիենա Հանդիսական՝ 51,428 |
---|---|---|---|---|
Չավի 50' Գուիզա 73' ՍԻլվա 82' |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 29, 2008 20:45 |
Գերմանիա | 0 - 1 | Իսպանիա | «Ըրնստ Հապպել» մարզադաշտ, Վիենա Հանդիսական՝ 51.428 Մրցավար՝ Ռոբերտո Ռոսետտի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Տոռես 33' |
2008 թ Եվրոպայի չեմպիոն |
---|
Իսպանիա 2րդ տիտղոս |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 4 գոլ
- 3 գոլ
- 2 գոլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UEFA EURO 2008». fussballtempel.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 08.06.2008-ին.
- ↑ «УЕФА боится Евро-2008». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Чемпионат Европы по футболу 2008. Стадион Летцигрунд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Логотип ЕВРО 2008 " Информационный вестник — Football Mundial». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «The official UEFA EURO 2008 music» (PDF). UEFA. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Trix and Flix make their debut. — UefaDirect. — 2006. — С. 14.(անգլ.)
- ↑ «UEFA EURO 2008™ in figures» (PDF). Euro2008.uefa.com. 29 мая 2008 г. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2 июля 2008-ին.(անգլ.)
- ↑ «Новый кубок на сайте УЕФА». Euro2008.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Официальный мяч ЕВРО». Euro2008.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
- ↑ «Марко Амелиа: «Мяч Euro-2008 доставит проблем вратарям»». Sport-express.ru. 27 мая 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
- ↑ «Чех подверг критике официальный мяч Euro». Sport-express.ru. 06 июня 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
- ↑ «Мяч представлен в Вене». Euro2008.uefa.com. 30 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
- ↑ «Девизом Euro-2008 избран слоган «Дай волю эмоциям»». Sport-express.ru. 24 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 21 июля 2008-ին.
- ↑ «Дай волю эмоциям». Euro2008.uefa.com. 19 августа 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 21 июля 2008-ին.
- ↑ «Размер призовых». www.rusfootball.info. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 17 июня 2008-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնություն կատեգորիայում։ |
|