Որդորու
Գյուղ | ||
---|---|---|
Որդորու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Դու Փոքր, Թյու Փոքր, Հորդրու, Որդրու, Օրդունիր, Օրտու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Որդորու, գյուղ (ավան) պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Բասեն գավառում, իսկ ապա Դու Փոքր անունով գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Բասեն գավառի արևելյան մասում, Դու գյուղի մոտակայքում։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ սահմանն անցել է գյուղի մոտակայքով։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դու Փոքր, Թյու Փոքր, Թույա, Հորդրու, Որդրու, Որդու, Որդունոց, Տուի Ներքին, Տուի Սագիր, Տույ Փոքր, Օրդորու, Օրդրո, Օրդրու, Օրդունիր, Օրտու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդորուն հանդիսացել է Որդունի նախարական տան ոստանը։ Այստեղ էր նստում նաև Բասենի եպիսկոպոսը։ 4-րդ դարում, Խոսրով Կոտակի օրոք Որդորուն, Որդունի նախարարության մյուս կալվածքների հետ միասին, ամբողջությամբ անցնում է Բասենի եպիսկոպոսական թեմին[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին գյուղն արդեն ուներ մի քանի տուն թուրք բնակիչ և կոչվում էր Թյու Փոքր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|