Ուգո Կամպանյարո
Ուգո Կամպանյարո իսպ.՝ Hugo Armando Campagnaro | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կամպանյարոն «Նապոլի»-ի կազմում | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Հյուգո Արմանդո Կամպանյարո | ||||||||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 27, 1980[1][2][3][…] (44 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա | ||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 85 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Պեսկարա | ||||||||||||||||||||
Համար | 14 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունիսի 5, 2017: |
Ուգո Արմանդո Կամպանյարո (իսպ.՝ Hugo Armando Campagnaro, հունիսի 27, 1980[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Պեսկարա»-ի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպանյարո սկսել է իր կարիերան «Դեպորտիվո Մորոն»-ի կազմում։ Նա թիմի կազմում հանդես է եկել Արգենտինայի երկրորդ և երրորդ դիվիզիոնների շրջանակներում։
2002 թվականին տեղափոխվել է իտալական «Պյաչենցա», որի կազմում անցկացրել է 5 մրցաշրջան։
2007 թվականի ամռանը Հյուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Սամպդորիա» և սկսել է նախապատրաստվել Ինտերտոյի գավաթի խաղարկությանը[4]։ Ֆուտբոլիստի տրանսֆերը արժեցել է 1.5 միլիոն եվրո։
«Նապոլի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 9-ին 7 միլիոն եվրոյի դիմաց Կամպանյարոն տեղափոխվել է «Նապոլի»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[5]։
Կամպանյարոն իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 23-ին՝ Սերիա A-ի շրջանակներում կայացած «Պալերմո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով.[6]։ 2010 թվականի մարտին նա խփել է իր առաջին գոլը իտալական ակումբի կազմում՝ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած «Միլան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Կամպանյարոն իր գոլը խփել է Էզեկիել Լավեսիի կատարած գոլային փոխանցումից հետո[7]։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Հյուգոն մասնակցել է 30 հանդիպման, որից 28-ը Իտալիայի առաջնության շրջանակներում։
2010/11 մրցաշրջանի ընթացքում Ուգո Կամպանյարոն դարձել է իտալական թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նա օգնել է թիմին առաջնության շրջանակներում գրավել 3-րդ հորիզոնականը և նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր[8]։ Նա մասնակցել է 39 հանդիպման։ Եվրոպական մրցաշարերում իր նորամուտը Ուգոն նշել է «Էլֆսբորգ»-ի դեմ խաղում։ Նա խաղադաշտում անցկացրել է 17 րոպե, իսկ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալական ակումբի հաղթանակով[9]։
2011/12 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը նվաճել է իր առաջին մրցանակը՝ դառնալով Իտալիայի գավաթակիր։ Նա մաբողջությամբ մասնակցել է եզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Նապոլի»-ն 2-0 հաշվով հաղթել է Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ին[10]։ Իր կարիերայում առաջին անգամ նա ամբողջական հանդիպում է անցկացրել Եվրոպական մրցաշարերում 2011 թվականի սեպտեմբերի 14-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը։ «Նապոլի»-ն Չեմպիոնների լիգայի այդ մրցաշրջանում հասել է մինչև 1/8 եզրափակիչ։
2013 թվականի հուլիսի 1-ին Կամպանյարոյի պայմանագրի ժամկետը սպառվել է, և նա հեռացել է թիմից։
«Ինտեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 6-ին Ուգո Կամպանյարոն միացել է «Ինտերին» և թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։ Իր նորամուտը միլանյան ակումբի կազմում արգենտինացին նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ցիտադելա»-յի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[11]։ Նա դաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին։
Իտալիայի առաջնության շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 25-ին՝ «Ջենոա»-յի դեմ խաղում[12]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ինտեր»-ի հաղթանակով։
Եվրոպական մրցաշարերում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է Եվրոպայի լիգայի 2014/15 մրցաշրջանի ընթացքում կայացած «Դնիպրո»-ի դեմ խաղում[13]։
«Պեսկարա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ամռանը Ուգո Կամպանյարոն տեղափոխվել է «Պեսկարա»։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Ուգո Կամպանյարոն նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ արգենտինացիների հաղթանակով։
2014 թվականին Կամպանյարոն մասնակցել է աշխարհի առաջնությանը[14]։ Նա մասնակցել է միայն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 2-1 հաշվով[15]։ Նա հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Դեպորտիվո Մորոն | 1998–99 | 2 | 0 | – | – | – | – | – | – | – | – | 2 | 0 |
1999–00 | 28 | 0 | – | – | – | – | – | – | – | – | 28 | 0 | |
2000–01 | 31 | 1 | – | – | – | – | – | – | – | – | 31 | 1 | |
2001–02 | 42 | 5 | – | – | – | – | – | – | – | – | 42 | 5 | |
Արդյունք | 103 | 6 | 0 | 0 | – | – | 0 | 0 | 0 | 0 | 103 | 6 | |
Պյաչենցա | 2002-03 | 12 | 2 | 4 | 0 | – | – | – | – | – | – | 16 | 2 |
2003-04 | 22 | 2 | 1 | 0 | – | – | – | – | – | – | 23 | 2 | |
2004-05 | 34 | 3 | 3 | 1 | – | – | – | – | – | – | 37 | 4 | |
2005-06 | 31 | 2 | 3 | 0 | – | – | – | – | – | – | 34 | 2 | |
2006-07 | 31 | 2 | 3 | 0 | – | – | – | – | – | – | 34 | 2 | |
Արդյունք | 127 | 10 | 11 | 1 | – | – | – | – | – | – | 138 | 11 | |
Սամպդորիա | 2007-08 | 22 | 0 | 3 | 0 | – | – | 6 | 1 | – | – | 31 | 1 |
2008-09 | 16 | 1 | 3 | 0 | – | – | 4 | 0 | – | – | 23 | 1 | |
Արդյունք | 38 | 1 | 6 | 0 | – | – | 10 | 1 | – | – | 54 | 2 | |
Նապոլի | 2009-10 | 28 | 1 | 2 | 0 | – | – | – | – | – | – | 30 | 1 |
2010-11 | 31 | 0 | 1 | 0 | – | – | 7 | 0 | – | – | 39 | 0 | |
2011-12 | 31 | 2 | 4 | 0 | – | – | 8 | 0 | – | – | 43 | 2 | |
2012-13 | 28 | 1 | 1 | 0 | – | – | 1 | 0 | 1 | 0 | 31 | 1 | |
Արդյունք | 118 | 4 | 8 | 0 | – | – | 16 | 0 | 1 | 0 | 143 | 4 | |
Ինտեր | 2013-14 | 21 | 0 | 2 | 0 | – | – | – | – | – | – | 23 | 0 |
2014-15 | 10 | 0 | 0 | 0 | – | – | 6 | 0 | – | – | 16 | 0 | |
Արդյունք | 31 | 0 | 2 | 0 | – | – | 6 | 0 | 0 | 0 | 39 | 0 | |
Կարիերայի արդյունք | 421 | 21 | 29 | 1 | – | – | 32 | 1 | 1 | 0 | 484 | 23 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2012 | 7 | 0 |
2013 | 6 | 0 |
2014 | 4 | 0 |
Արդյունք | 17 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2008-09
- Իտալիայի գավաթակիր - 2011-12
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Campagnaro joins Sampdoria influx
- ↑ «Napoli, ufficializzati Campagnaro e Zuniga». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Palermo vs Napoli - 23 August 2009 - Soccerway». Soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Milan vs Napoli - 21 March 2010 - Soccerway». Soccerway.com. 2010 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «The 2010–2011 Serie A table». S.S.C.Napoli. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Elfsborg vs Napoli - 26 August 2010 - Soccerway». Soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Supercopa Italiana 2012 - Juventus-Napoli».
- ↑ «COPPA ITALIA, INTER 4-0 CITTADELLA». inter.it. Inter Milan. 2013 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Inter 2-0 Genoa: Nagatomo & Palacio net Nerazzurri opening-round win». goal.com. Goal.com. 2013 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Dnipro 0-1 Inter: D'Ambrosio Downs 10-Man Dnipryani». Forza Italian Football. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Demichelis in Argentina squad as trio miss out». FIFA. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Argentina 2-1 Bos-Herce». BBC. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Կամպանյարո» հոդվածին։ |
|