Jump to content

Չեղարկման մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեղարկման մշակույթ

Չեղարկման մշակույթ, նաև բացառման մշակույթ[1] (անգլ.՝ cancel culture, անգլ.՝ call-out culture), օստրակիզմի ժամանակակից ձև, որի դեպքում անձը կամ որոշակի խումբը զրկվում են աջակցությունից և դատապարտվում են սոցիալական կամ մասնագիտական համայնքներում, ինչպես առցանց միջավայրում, այնպես էլ սոցիալական մեդիայում և իրական աշխարհում[2][3][4]։

Merriam-Webster-ը սահմանում է «չեղյալ» տերմինը որպես «մարդու աջակցության դադարեցում»[5], առցանց բառարան Dictionary.com սահմանում է տերմինը որպես աջակցության դադարեցում (չեղյալ) հասարակական գործիչների և ընկերությունների կողմից, երբ նրանք արել են կամ ասել են ինչ-որ բան, որը համարվում է սարսափելի կամ վիրավորական»[6]։ Անցյալում համոզմունքների կամ գործողությունների համար դատապարտման և հետապնդման արշավը երբեմն նաև կոչվում է «քենսելինգ»[4][7][8]։

«Չեղարկման մշակույթ» տերմինը կարող է նաև նշանակել որոշակի անձի[9] (սովորաբար հայտնի մարդիկ)[10][11] կամ բրենդի բոյկոտ[12]։

Այս հասկացությունը, որպես կանոն, ունի բացասական իմաստ և հաճախ օգտագործվում է խոսքի ազատության վերաբերյալ բանավեճերի ժամանակ[13][14]։

Հայեցակարգի քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրագրողներ կասկածի տակ են դնում «չեղարկման մշակույթի» քննադատության հիմնավորվածությունը[15][16]։ Vice-ի խմբագիր Քոնոր Հարելը նկատել է, որ իրականում չեղարկման մշակույթը հազվադեպ է անդրադառնում նրանց «զոհերի» բարեկեցության և կյանքի վրա[17]։

Պատմաբան Կ.Ջ. Քովենթրին չեղարկման հայեցակարգի հակառակորդներին մեղադրել է միակողմանիության մեջ՝ նկատելով, որ այդ մարդիկ նվազեցնում կամ անտեսում են չեղարկման դեպքերը, որոնք բխում են աջ թևից, և ինչը միշտ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Եվրոպայի պատմության ընթացքում, երբ անարդարության դեմ հանդես եկող մարդիկ հետապնդումների են ենթարկվել․ «Ես անձամբ կարող եմ հիշել մի քանի մարդկանց, որոնք հետապնդվում են իբր ժողովրդավարական երկրների կողմից «անհարմար» տեղեկատվություն հրապարակելու համար»[18]։ The Guardian-ի լրագրող Դավիթ Օլուսոգան մի կողմից խոստովանել է, որ չեղարկման մշակույթը բավական խնդրահարույց է, սնվում է քաղաքական անհանդուրժողականությամբ և սոցիալական ցանցերի թունավոր անանունությամբ, բայց մյուս կողմից նկատել է, որ այն գաղափարը, որ «քենսելինգը» բխում է միայն ձախերից, դարձել է դրա գլխավոր առասպելը[19]։

Կան հայտնի մարդկանց օրինակներ, որոնք ենթարկվել են «չեղարկման մշակույթին», այդ թվում գրող Ջոան Ռոուլինգը, որին մեղադրում են տրանսֆոբիայի մեջ, երգչուհի Լանա Դել Ռեյը, որը մեղադրվում է հակաֆեմինիզմի մեջ, և տեսաբլոգեր Ջենա Մարբլսը, որին քննադատում էին իր հին տեսահոլովակներում անպարկեշտ արտահայտություններ, գենդերային կարծրատիպեր և բլեքֆեյս օգտագործելու համար[20][21][22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кузьмин Д. В. Против какого исключения? // «Кольта», 17.07.2020.
  2. McDermott, John (2019 թ․ նոյեմբերի 2). «Those People We Tried to Cancel? They're All Hanging Out Together» (անգլերեն). The New York Times.
  3. Asmelash, Leah (2019 թ․ սեպտեմբերի 21). «Why 'cancel culture' doesn't always work» (անգլերեն). CNN.
  4. 4,0 4,1 «Что такое «культура отмены»» (ռուսերեն). РБК. 2020 թ․ հուլիսի 19.
  5. «What It Means to Get 'Canceled'» (անգլերեն). Merriam-webster.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին.
  6. «What Does Cancel Culture Mean?» (անգլերեն). Dictionary.com.
  7. «Культура отмены: как интернет следит за вашей репутацией». Афиша Daily. 20.11.2020. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «Все друг друга ненавидят: что такое cancel culture и чего от нее больше — вреда или пользы». DTF Magazine. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. Bromwich, Jonah Engel (2018 թ․ հունիսի 28). «Everyone Is Canceled» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  10. Munro, Ealasaid (2013 թ․ օգոստոսի 23). «Feminism: A Fourth Wave?». Political Insight. 4 (2): 22–25. doi:10.1111/2041-9066.12021. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  11. Sills, Sophie; Pickens, Chelsea; Beach, Karishma; Jones, Lloyd; Calder-Dawe, Octavia; Benton-Greig, Paulette; Gavey, Nicola (2016 թ․ մարտի 23). «Rape culture and social media: young critics and a feminist counterpublic». Feminist Media Studies. 16 (6): 935–951. doi:10.1080/14680777.2015.1137962.
  12. Thomas, Zoe (2020 թ․ հոկտեմբերի 8). «What is the cost of 'cancel culture'?» (անգլերեն). BBC News.
  13. Brown, Dalvin. «Twitter's cancel culture: A force for good or a digital witchhunt? The answer is complicated». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  14. «Where Did Cancel Culture Come From?». Dictionary.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  15. 2020 Jul. 15. “Letters to the Editor: It’s not ‘cancel culture.’ It’s finally holding privileged people accountable.” LA Times.
  16. 2020 Jul. 15. “No, cancel culture isn’t a threat to civilization.” ThePrint. India.
  17. «Logan Paul Is Proof That Problematic People Are Never Truly Cancelled». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  18. C. J. Coventry, "A New Birth of Freedom: South Australia, slavery and exceptionalism," Speech to History Council of South Australia (HCSA) (2020), https://hcommons.org/deposits/item/hc:33351/
  19. «The entitlement of Canadian politicians - Macleans.ca». www.macleans.ca. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  20. Dr Alison M Joubert, The University of Queensland and Dr Jack Coffin, University of Manchester (2020). «Celebrities can be cancelled. Fandoms are forever» (անգլերեն). Momentum.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. Sam Shead (2020 թ․ հուլիսի 8). «JK Rowling criticizes 'cancel culture' in open letter signed by 150 public figures» (անգլերեն). CNBC.
  22. Laura Snapes (2020 թ․ մայիսի 21). «Lana Del Rey hits back at critics who say she 'glamorises abuse'» (անգլերեն). The Guardian.
  23. Jamie Cohen (2020 թ․ հունիսի 27). «Why Jenna Marbles, One Of YouTube's First Stars, Decided To Cancel Herself» (անգլերեն). Forbes.