Չինաստանը կրակների մեջ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Թեմա | Սինհայական հեղափոխություն[1] |
Ռեժիսոր | Nikolai Khodataev?[1], Յուրի Մերկուլով[1] և Zenon Komissarenko?[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սովկինո |
Տևողություն | 38 րոպե[2] |
Թվական | 1925[1] |
Չինաստանը կրակների մեջ (այլ անվանում՝ «Ձեռքերդ հեռու Չինաստանից»), առաջին սովետական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, մեծ վարձույթի է դուրս եկել 1925 թվականին։ «Սովկինո» և «ԳՏԿ» ստուդիաների համատեղ արտադրանքն է։ Ստեղծվել է «Ձեռքերդ հեռու Չինաստանից» միության պատվերով։ Սովետական մուլտիպլիկացիայի ապագա դասականների (Իվան Իվանով-Վանոյի, Բրումբերգ քույրերի՝ Զինաիդա Բրումբերգ, Վալենտինա Բրումբերգ, Օլգա Խոդատաևայի, Վլադիմիր Սուտևի) դեբյուտային աշխատանքների ամբողջական շարք է[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բողոքարկում է Չինաստանի գործերին արտասահմանյան միջամտությունների դեմ, աջակցում է չինական հեղափոխությանը։
Հավելյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]1924-1927 թվականները Չինաստանում եղել են ազգային-ազատագրական շարժման բուռն վերելքի տարիներ, որը նախորդել է Չինաստանի քաղաքացիական պատերազմին։ 1924 թվականի սեպտեմբերին Խորհրդային միությունում անցկացվում էր չինական ժողովրդի աջակցման խոշոր կամպանիա, որի նշանաբան էր «Ձեռքերդ հեռու Չինաստանից»։ 1924 թվականի սեպտեմբերի 5-ին ՊՄՀԿԽ-ի նախագահության և կենտրոնական արհմիության կոմիտետների ընդհանուր նիստում ստեղծվում է «Ձեռքերդ հեռու Չինաստանից» միությունը, որի պատվերով էլ նկարահանվել է մուլտֆիլմը[4][5].
Մի մոռացեք, որ այնտեղ՝ անկախ Ռուսաստանում, «Ձեռքերդ հեռու Չինաստանից» կոչ է հնչել... Մոսկվայից լսվող նշանաբանների համար հեռավորություն գոյություն չունի:— Սուն Յաթսեն, 1924 թվական[6]
Որոշ աղբյուրներում նշված է, որ մուլտֆիլմը կորսված է, բայց 2001 թվականին «Կինոգիտական նոթեր» ամսագիրը հերքել է այդ տեղեկությունը. ֆիլմը պահպանվել է պետֆիլմֆոնդում[7]։
2014 թվականին մուլտֆիլմը տեղադրվել է ՅուԹյուբում[8]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմացիայում առաջին անգամ ալբոմային մեթոդի կիրառում։
- Ֆիլմը կարելի է անվանել առաջին լիամետրաժ հայրենական մուլտֆիլմը, ամենաշարունակականը այն ժամանակ։
- Փորձի պակասի և կինոտեխնիկայի հիմունքները չիմանալու պատճառով ֆիլմում կան տեխնիկական թերություններ (կադրում են անընդհատ հայտնվում մուլտիպլիկատորների մատները)։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ սովետական նկարիչները հենց սկզբից մեծ հնարավորություններ են տեսել նկարված ֆիլմի արվեստում։ Արդեն առաջին իրանց աշխատանքներում նրանք ջանում էին երիտասարդ արվեստին հաղորդել գործունություն և նպատակաուղղվածություն։ Հակառակ գովազդային և հետաքրքրաշարժ մուլտիպլիկացիոն դատարկաբանություններին, որոնք ստեղծվում էին ռուսական կինոմատոգրաֆիայում մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատորները թողարկեցին իրենց առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Չինաստանը կրակների մեջ», որը քաղաքական պարսավագիր էր՝ ուղղված համաշխարհային իմպերիլաիզմի կողմից չինական ժողովրդի ստրկացման դեմ։
Նկարված է եղել նաև այն ժամանակների համար մեծ՝ «Չինաստանը կրակների մեջ» (1000 մետր ժապավեն, որը այն ժամանակների պրոեկցիայի արագության պայմաններում զբաղեցնում էր ավելի քան 50 րոպե էկրանային ժամանակ) մուլտֆիլմը՝ մուլտֆիլմերի մեջ տևողությամբ համաշխարհային ռեկորդակիրը։ Ֆիլմի աշխատանքների վրա, օգտագործելով չինական գրաֆիկայի մեթոդը, ռահվիրաների կողքին սկսեցին աշխատել երկրորդ սերնդի շրջանավարտները:— Լարիսա Մալյուկովա, «Русская — советская — российская», էջ 14[9]
1925 թվականին «Ձեռքերդ հեռու Չինաստանից» միության պատվերով Արևելյան ազգերի կոմունիստական համալսարանի չին ուսանողների և գիտնականների մասնակցությամբ, Կոմիսսարենկոյի կոլեկտիվը ստեղծել է «Չինաստանը կրակների մեջ» ֆիլմը։ Չինական գրաֆիկայի, կենցաղային նկարների, խորհրդային ազդագրի ավանդույթները կազմել են ֆիլմի գեղագիտական պալիտրան՝ նվիրված երկրի պատմությանը և 20-ական թվականների հեղափոխական իրադարձություններին:— Իրինա Գրաշենկովա - Киноантропология XX/20[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 76. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Асенин С. В. Мудрость вымысла: мастера мультипликации о себе и своем искусстве / сост. С. В. Асенин. — М.: Искусство, 1983. — С. 20. — 207 с.
- ↑ Советско-китайские отношения 1917-1957. Сборник документов, М.: Издательство восточной литературы, 1959 - стр. 16
- ↑ Михаил Степанович Капица - Советско-китайские отношения, Госполитиздат, 1958 - 423 с. - стр.141-142
- ↑ Журнал "Международная жизнь" №2 за 1925 год - стр. 114-115
- ↑ Киноведческие записки, 2001, Выпуски 51-52 - стр. 165
- ↑ Китай в огне / China in Flames (1925)
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4Предисловие: «Русская — советская — российская» написала Лариса Малюкова при участии Наталии Венжер.
- ↑ Ирина Гращенкова - Киноантропология XX/20. М., 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Китай в огне մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Николай Ходатаев — Энциклопедия отечественного кино
- Анимационное кино в СССР
- Иванов-Вано И.П. Кадр за кадром / [Лит. запись А. Волкова; Вступ. статья С. Асенина]. - М. : Искусство, 1980. - 239 с. : ил. ; 22 см. - Стр. 18.