Jump to content

Պարույր Հայկազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Հայկազն
Προαιρέσιος
Ծնվել է276 Կեսարիա, Թուրքիա[1]
Մահացել է368
Քաղաքացիություն Մեծ Հայք
Մասնագիտությունսոփեստ և փիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչJulian of Cappadocia? և Ulpianus?
ԱշակերտներEunapius? և Tuscianus?

Պարույր Հայկազն (հունական անունը՝ Պրոերեսիոս, 276, Կեսարիա, Թուրքիա[1] - 368), Հռոմում գործած հայ հռչակավոր հռետոր, Աթենքում ճարտասանական դպրոցի ղեկավար, փիլիսոփա էր։ Ծնվել է Կապադովկիայի Կեսարիա[2]։

Շատ երևելիներ են դուրս եկել Պարույրի դպրոցից՝ Հուլիանոս կայսրը (331-363)[2], նշանավոր ճարտասաններ Լիբանիոսը (313-393), Ղևոնդիոսը, քրիստոնեության նշանավոր տեսաբաններ Գրիգոր Նազիանզացին (330-390) և Բարսեղ Կեսարիացին (329-379)[2]։ Գիմերիոսի, Նապիոսի և Լիբանիոսի հետ ոգևորել է երիտասարդությանը, ճաշակ ձևավորել գիտությունների նկատմամբ։ Դժբախտաբար, նրա երկերը չեն պահպանվել։

Հռոմը բարձր գնահատեց հայ ժողովրդի տաղանդավոր զավակի ծառայությունները, անտիկ գիտության և կրթության զարգացման ասպարեզում։ Այդ մասին է վկայում նրա կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցված արձանը, հետևյալ փորագրությամբ. «Տիեզերքի թագուհի Հռոմը՝ ճարտասանության արքային»(Rerum regina Roma — regi Eloquentiae)[2]։

Պարույր Հայկազնի կերպարը օգտագործվել է հայ գրող Րաֆֆու կողմից։ Րաֆֆու «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 various authors pi.2375 // Σοῦδα, Σουΐδας — 1000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ճարտասանություն», Երևան 2008, Հեղինակ Վ. Ա. Միրզոյան,ԳՄԴ 83․97, ISBN 978-99941-78-29-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]