Պյոտր Իլյիչով
Պյոտր Իլյիչով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 11, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պյոտր Իլյիչով (ռուս.՝ Пётр Викторович Ильичёв, մարտի 11, 1966, Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն[1]։
2013 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2018 թվականի փետրվարի 8-ը զբաղեցրել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը[2]։ 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվական)[3]։
Նախկինում ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարն է 2017 թվականի փետրվարի 24-ից հուլիսի 26-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ավարտել է Պոդոլսկի թիվ 17 դպրոցը՝ ոսկե մեդալով։ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտ։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
Աշխատել է Մավրիկիոսում ԽՍՀՄ դեսպանատանը, Քենիայում և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատներում։ ԱԳՆ կենտրոնական ապարատում պաշտոններ է զբաղեցրել Աֆրիկայի դեպարտամենտում և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտում, որտեղ մինչև վերջին արտասահմանյան գործուղումը եղել է բաժնի պետ և ապա փոխտնօրեն։
2012 թվականից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում՝ Նյու Յորքում, սկզբում որպես մշտական ներկայացուցչի տեղակալ, հետագայում ՝ որպես Վիտալի Չուրկինի առաջին տեղակալ։
2017 թվականի փետրվարի 20-ից, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահից հետո, դարձել Է ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնակատար[4]։ 4 օր անց պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար[5]։
Դիվանագիտական աստիճան՝ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[6]։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ИЛЬИЧЕВ ПЕТР ВИКТОРОВИЧ назначен директором Департамента международных организаций - Новые назначения - Министерство иностранных дел Российской Федерации
- ↑ Постоянное представительство Российской Федерации при ООН
- ↑ «Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса» (ռուսերեն). www.mid.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Выступление Первого заместителя Постоянного представителя Российской Федерации при ООН П. В. Ильичева на заседании Совета Безопасности ООН в память В. И. Чуркина
- ↑ Ильичёв назначен и. о. постпреда России при ООН
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.12.2018 № 760 «О присвоении дипломатических рангов»