Պոդոֆիլումի խեժ
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 9000-55-9 |
PubChem CID | 11979494 |
DrugBank | DB09094 |
ECHA InfoCard | 100.029.575 |
Պոդոֆիլումի խեժ, հայտնի է նաև որպես պոդոֆիլում կամ պոդոֆիլին, խեժ՝ պատրաստված ամերիկյան մանդրակի արմատներից[1]։ Որպես դեղամիջոց օգտագործվում է սեռական և ներբանային գորտնուկների բուժման համար, ներառելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց[2][3]։ Մարդու պապիլոմայի վիրուսով վարակվածության դեպքում՝ առանց արտաքին գորտնուկների, խորհուրդ չի տրվում։ Բժշկի նշանակմամբ կիրառվում է նաև մաշկային խնդիրների դեպքում[2]։
Հիմնական կողմնակի ազդեցություններն են կարմրությունը, քորը և օգտագործման տեղում ցավը։ Ծանր կողմնակի ազդեցություններն են փսխումը, որովայնային ցավը, շփոթվածությունը, ոսկրածուծի ճնշումը և լուծը։ Մարմնի մեծ հատվածների ընդգրկումը խորհուրդ չի տրվում։ Կիրառումը հղիության ընթացքում վտանգավոր է պտղի համար[2]։ Վերջինիս էությունը կայանում է պոդոֆիլոտոքսինում, որը կանգնեցնում է բջիջների բաժանումը[1]։
Պոդոֆիլումի խեժը գորտնուկների բուժման մեջ կիրառվում է 1820 թվականից[4]։ Այն գտնվում է ԱՀԿ-ի էսենցիալ դեղամիջոցների ցանկում, ինչպես նաև առողջապահության համակարգին անհրաժեշտ ամենաարդյունավետ և ապահով դեղամիջոցներից է[5]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսի արժեքը տատանվում է 50-100 դոլարի միջև[6]։ Բանաձևը հայտնի է որպես պոդոֆիլոտոքսին։ Այն նույնպես հասանելի է և ունի քիչ կողմնակի ազդեցություններ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Briggs, Gerald G.; Freeman, Roger K.; Yaffe, Sumner J. (2011). Drugs in Pregnancy and Lactation: A Reference Guide to Fetal and Neonatal Risk (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 1190. ISBN 9781608317080. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Podophyllum Resin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 307, 309. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Arora, Rajesh (2010). Medicinal Plant Biotechnology (անգլերեն). CABI. էջ 36. ISBN 9781845936921. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 185. ISBN 9781284057560.