Jump to content

Պորտ Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտ Քեմփբել
ՏեսակԱվստրալիայի ազգային պարկ և ազգային պարկ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՎիկտորիա
Հիմնվել է1964 և 2008[1]
Մակերես175 կմ² և 24,043137207031 կմ²[1]
ԲԾՄ40 մետր
Պորտ Քեմփբելը գտնվում է Ավստրալիաում
Պորտ Քեմփբել

Պորտ Քեմփբել (անգլ.՝ Port Campbell National Park), ազգային պարկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Արևմտյան շրջանում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գտնվում է նահանգի հարավային մասում, ձգվում է օվկիանոսի երկայնքով համեմատաբար նեղ շերտով[2], ունի 17,5 կմ² տարածք։ Պորտ Քեմփբելը սահմանակից է այլ բնապահպանական տարածքների՝ Գրեյթ Օտուեյի ազգային պարկին և «Կղզիների ծոց» ափամերձ պարկին[3]։ Այգով անցնում է Մեծ օվկիանոսային ճանապարհը։ Մոտակա բնակավայրերն են կենտրոնում գտնվող Պորտ Քեմփբելլը, արևմուտքում գտնվող Փիթերբորուն և արևելքում գտնվող Պրինսթաունը[4]։

Այգու բուսական աշխարհից կարելի է առանձնացնել արևային խոլորձը, սարդի խոլորձը, Leucopogon, Tetragonia implexicoma, Olearia axillaris, հոնը, թեյի ծառը[4]։

Այգու կենդանական աշխարհը հիմնականում ներկայացնում են թռչունները։ Ամենատարածված տեսակներն են մեղրակերները, եղնջաթռչնակները, սապսանները, հավալուսնը, բադերը, սև կարապները, ափին կարելի է տեսնել պինգվիններ, ալբատրոսներ։ Կաթնասունների շարքում կարելի է նշել փոքրիկ բանդիկուտը, փոքր պարկամուկ, եքիդնան[5]։

Կառավարող կազմակերպությունն է Վիկտորիա զբոսայգիները։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տասներկու առաքյալներ ժայռերի խումբ
  • Լոնդոնի կամար (մինչև 1990 թվականը՝ Լոնդոնի կամուրջ)
  • Լոխ Արդ լեռնաշղթա
  • Գիբսոն Ստեպս ժայռեր
  • Տե Գրոտտո կարստային խառնարան

Այգին հիմնադրվել է 1964 թվականի մայիսի 5-ին, այդ ժամանակ նրա տարածքը կազմում էր ընդամենը 7 կմ²։ Այգու նպատակն էր պահպանել ափի երկայնքով կրաքարային կազմավորումները։ 1981 թվականին այգու տարածքն ավելացվել է մինչև ներկայիս 17,5 կմ²։ 1998 թվականին այգի են այցելել մոտ երկու միլիոն զբոսաշրջիկներ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.protectedplanet.net/2403
  2. «Карта парка» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 25-ին. на сайте parkweb.vic.gov.au
  3. «Национальный парк Порт-Кэмпбелл и прибрежный парк «Залив островов»» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 26-ին. на сайте parkweb.vic.gov.au
  4. 4,0 4,1 Port Campbell(անգլ.) на сайте smh.com.au, 8 февраля 2004
  5. «Port Campbell, Victoria: Travel guide and things to do» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. на сайте traveller.com.au, 28 января 2015
  6. «Национальный парк Порт-Кэмпбелл и прибрежный парк «Залив островов»» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. на сайте parkweb.vic.gov.au, сентябрь 1998, стр. 3—5, 26, ISBN 0-7311-3133-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Քեմփբել» հոդվածին։