Ջերեմի Միքս
Ջերեմի Միքս անգլ.՝ Jeremy Meeks | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | մոդել |
Աշխատանք | մոդել |
Ամուսին | Մելիսա Միքս (բաժանվել են) |
Jeremy Meeks Վիքիպահեստում |
Ջերեմի Միքս (անգլ.՝ Jeremy Meeks, փետրվարի 7, 1984, Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի մոդել, նախկին բանտարկյալ։
Միքսը առաջին անգամ հայտնի է դարձել 2014 թվականին՝ Կալիֆոռնիայի Սթոքթոն շրջանում կատարած հանցագործության պահին ձերբակալվելուց հետո[1], որից հետո ոստիկանությունը հանցագործի նկարը հրապարակեց Ֆեյսբուքում։ Հանցագործի նկարը վիրուսային ազդեցություն է ունեցել հասարակության վրա։ Միքսը դատապարտվել էր գողության և անօրինական զենք պահելու համար[2]։ 2016 թվականի մարտին դուրս գալով Մենդոտայի ուղղիչ դաշնային կենտրոնից՝ Միքսը սկսել է զբաղվել մոդելային գործունեությամբ[3][4][5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքսը ծնվել է 1984 թվականի փետրվարի 7-ին Կալիֆոռնիայում։ Նրա մոր անունը եղել է Քեթրին Էնգիեր[6], իսկ եղբոր անունը՝ Էմերի Միքս[7]։
2002 թվականին Միքսը դատապարտվել է գողության և երեխային վնասվածք հասցնելու համար։ Միքսը դաժանորեն ծեծի էր ենթարկել 16-ամյա տղային։ Գործարքի շնորհիվ ընդամենը երկու տարի ազատազրկման է դատապարտվել, իսկ պատիժը անց է կացրել Կալիֆոռնիայի բանտերից մեկում։ Այդ տարիներին խոստովանել է, որ եղել է Լոս Անջելեսի հյուսիսային հատվածի «Gangster Crips» խմբի անդամ[8]։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով բանտում (դատապարտվել էր 27 ամսվա ազատազրկման)՝ մեդիայի կողմից միքսը ճանաչվել է «ամենասեքսուալ հանցագործ»։ Պայմանագիր է կնքել Ուայթ Քրոս Մենեջմենթ գործակալության հետ[9]։ Գտնվելով դեռևս բանտում՝ նա պայմանագիր է կնքել նաև Հոլիվուդյան տաղանդների բացահայտմամբ զբաղվող գործակալ, նախկին պոռնոդերասանուհի, Ջինա Ռոդրիգեսի հետ[10]։
2017 թվականի փետրվարին «New York Fashion Week»-ի ժամանակ, Միքսը կատարել է դեբյուտը նորաձևության աշխարհում[11]։ Առաջնաելույթից հետո, Vogue ամսագիրը նրան որակել է որպես «կրքոտ վատ տղա»[12]։
2017 թվականին հայտնվել է «Milan Fashion Week»-ի ժամանակ՝ քայլելով գերմանացի նորաձևության դիզայներ Ֆիլիպ Փլեյնի ցուցադրության ժամանակ[13]։
2017 թվականի օգոստոսին Միքսը դարձել է իսրայելական «Carolina Lemke» նորաձևության տան ամառային ակնոցների դեմքը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է հրեա սուպերմոդել Բար Ռաֆայելիին[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Barsh, Emily. «Jeremy 'Hot Felon' Meeks: Convict to cover model? - HLNtv.com». hlntv.com.
- ↑ «'Hot mugshot guy' Jeremy Meeks has been sentenced to 27 months in federal prison». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Newman, Vicki (2017 թ․ փետրվարի 14). «Everything you need to know about hot convict turned NYFW model Jeremy Meeks».
- ↑ Rocha, Veronica (2016 թ․ մարտի 9). «'Hot Felon' Jeremy Meeks released from federal prison and gets job offers» – via LA Times.
- ↑ «The 'hot felon' is now a successful model». independent.co.uk. 2017 թ․ հունիսի 19.
- ↑ Griffiths, Josie; Waring, Olivia (2017 թ․ օգոստոսի 8). «Who is Jeremy Meeks? 'World's hottest felon' who is dating Chloe Green and was in prison for gang-related crime». The Sun. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ McAfee, Tierney (2014 թ․ հունիսի 20). «Jeremy Meeks: Sexy Felon Is A 'Crips Member,' Police Say». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ meganrosshl (2014 թ․ հունիսի 21). «Jeremy Meeks: Beat Up Teenager To A 'Pulp' In 2002 — Report». Hollywood Life. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Jeremy Meeks: Hottie Thug Signs Modeling Contract». People. 2015 թ․ մարտի 4.
- ↑ «'Sexy Mugshot Guy' Gets a Talent Agent Because of Course». www.mediaite.com.
- ↑ Lang, Cady. «'Hot Felon' Jeremy Meeks Makes His Fashion Week Debut». Time.
- ↑ «"Hot Felon" Jeremy Meeks Makes His Runway Debut at Philipp Plein». vogue.com.
- ↑ «Hot Felon Jeremy Meeks and His Shirtless Bod Are on the Runway Again». Cosmopolitan. 2017 թ․ հունիսի 19.
- ↑ «Bar Refaeli to star in ad with 'world's hottest felon'» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Carolina Lemke | קרולינה למקה». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջերեմի Միքս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Միքս» հոդվածին։ |
|