Jump to content

Ջոն Էվիլդսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Էվիլդսեն
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1][2][3][…]
Ծննդավայր՝Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2][4]
Վախճանի թիվ՝հունիսի 16, 2017(2017-06-16)[5][3][6] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կինոդերասան, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0000814

Ջոն Գիլբերտ Էվիլդսեն (անգլ.՝ John Guilbert Avildsen, դեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2][4] - հունիսի 16, 2017(2017-06-16)[5][3][6], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][7]), ամերիկացի կինոռեժիսոր, հիմնականում հայտնի է «Ռոկկի» и «Ռոկկի 5» ֆիլմերի շնորհիվ։ Այս շարքի առաջին ֆիլմի համար Էվիլդսենն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն ռեժիսոր։ Էվիլդսենը նաև նկարահանել է «Կարատեիստ տղան» ֆիլմի երեք մասերը։ Իր երկորդ՝ «Փրկեք վագրին» ֆիլմում կատարած դերի համար «Օսկար»-ի արժանացել դերասան Ջեք Լեմոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվիլդսենը ծնվել է «Օուկ այգի» արվարձանում՝ Այվիի (ծննդյամբ Գիլբեր) և Կլարենս Ջոն Էվիլդսենի ընտանիքում[8]։ Սովորել է Լեյկվիլի (Կոնեկտիկուտ նահանգի Լիչֆիլդ շրջանում) Հոչկիսի մասնավոր դպրոցում (անգլ.՝ The Hotchkiss School) և Նյու Յորքի համալսարանում։ Կինոյում գործունեությունը սկսել է ռեժիսորի ասիստենտ Արթուր Փենի և Օտտո Պրեմինգերի ֆիլմերում։ Ջոն Էվիլդսենը առաջին հաջողությանը հասել է «Ջո» (1970) ցածր բյուջետային թրիլերից, որը Փիթեր Բոյլի խաղի համար արժանացել է քննադատների գնահատանքին և ստացել չափավոր դրամարկղային հավաքներ։

Դրան հաջորդեց ևս մեկ հաջողություն քննադատների մոտ։ 1973 թվականի «Փրկե՛ք վագրին» դրաման առաջադրվել է երեք «Օսկար»ի և Ջեք Լեմոնի տղամարդու լավագույն դերի համար արժանացել է մրցանակի։ «Ջո»-ն և «Փրկե՛ք վագրին» պարտվողների մասին էին, բայց հետո Էվիլդսենը սկսեց ֆիլմեր նկարահանել հաղթողների մասին։ Էվիլդսենն առավելագույն հաջողության է հասել «Ռոկկի» (1976) ֆիլմի շնորհիվ՝ ստանալով «Օսկար» մրցանակի տասը անվանակարգեր և հաղթել դրանցից երեքը, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար։ Ավելի ուշ նա նկարահանել է «Ռոկկի 5» ֆիլմը (1990), որը նախատեսվում էր լինել վերջինը Ռոկկի Բալբոայի մասին սերիայում։ Էվիլդսենի ֆիլմերից են «Հորեղբայր, փրկի՛»-ը (1971), «Անհանգիստ հարևաններ»-ը (1981) և «Կարատեիստ տղան» շարքի 3 ֆիլմերը։

Էվիլդսենը պետք է նկարահաներ «Սերպիկո» (1973) և «Շաբաթ երեկոյի տենդը» (1977),սակայն աշխատանքից ազատվել է պրոդյուսերներ Մարտին Բրեգմանի և Ռոբերտ Ստիգվուդի հետ տարաձայնությունների պատճառով։

Էվիլդսոնը ունի երկու որդի՝ Էշը (ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին), որը հիմնադրել է Sumerian Records ձայնագրման անկախ լեյբլը[9], և Ջոնաթանը, որը նկարահանվել է «Կարատեիստ տղան փ» և «Ռոկկի 5» ֆիլմերում

Ներկայումս արտադրության մեջ է գտնվում Էվիլդսենի կյանքի, գործունեության և ֆիլմերի մասին «John G. Avildsen: King of the Underdogs» (2017) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը Դերեկ Ուեյն Ջոնսոնն է։ Այն պետք է պարունակեր Էվիլդսենի հետ աշխատած Սիլվեստր Ստալոնեից, Ռալֆ Մաչինոյից, Մարտին Սկորսեզեից, Ջերի Վայնտրաուբից, Բյորտ Ռեյնոլդսից և Հոլիվուդի այլ հայտնի գործիչներից վերցված հարցազրույցներ։ Լարրի Պաուելի և Տոմ Գարրետի փաստագրական ֆիլմը համարվում է «The Films of John G. Avildsen: Rocky, The Karate Kid, and Other Underdogs» նոր գրքի լրացումը։

Ջոն Էվիլդսենը մահացել է 2017 թվականի հունիսի 16-ին՝ 81 տարեկան հասակում Լոս Անջելեսում։ Ինչպես հայտնել է նրա որդին՝ Էնթոնի Էվիլդսենը, մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն էր, որի դեմ էվիլդսեն ավագը պայքարում էր վերջին տարիներին[10]։

Իմ հասկացողությամբ նա արտասովոր մարդ էր։ Աներևակայելի տաղանդավոր, էներգետիկ և շատ համառ։ Երբեմն դա վնասում էր նրան, իսկ երբեմն էլ շահում էր դրանից։
Հանգչիր խաղաղությամբ։ Ես վստահ եմ, որ դու շուտով երկնքի հիթերի ռեժիսոր ես դառնալու։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969՝ «Ջո» / Joe
  • 1973՝ «Փրկեք վագրին» / Save the Tiger
  • 1976՝ «Ռոկկի» / Rocky
  • 1980՝ «Բանաձև» / The Formula
  • 1981՝ «Անհանգիստ հարևաններ» / Neighbors
  • 1984՝ «Կարատե կիդ» / The Karate Kid
  • 1986՝ «Կարատե կիդ 2» / The Karate Kid 2
  • 1989՝ «Հենվիր ինձ» / Lean on Me
  • 1989՝ «Կարատե կիդ 3]]» / The Karate Kid 3
  • 1990՝ «Ռոկկի 5» / Rocky 5
  • 1992՝ «Անհատականության ուժը» / The Power Of One
  • 1994՝ «Ութ վայրկյան» / 8 Seconds
  • 1999՝ «Ինֆերնո» / Inferno

Ունի նաև մի շարք դերասանական և օպերատորական աշխատանքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Avildsen, Director of ‘Rocky’ and ‘The Karate Kid,’ Dies at 81 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Barson M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 They Shoot Pictures, Don't They?
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 John Avildsen, Director of ‘Rocky’ and ‘The Karate Kid,’ Dies at 81 // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Variety.com. John G. Avildsen, Director of ‘Rocky,’ ‘Karate Kid’ Films, Dies at 81
  8. Կաղապար:Cite wնվել է eb
  9. Mike Gitter (2012 թ․ սեպտեմբերի 25). «Sumerian Records Founder Ash Avildsen on Success, 'Sumeriancore' and His Famous Father (exclusive)». Noisecreep (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  10. В возрасте 81 года умер режиссёр «Рокки» Джон Эвилдсен