Ջորջ Քենեդի
Ջորջ Քենեդի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | փետրվարի 28, 2016[4][1][2][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Միդլթոն, Քանյոն շրջան, Այդահո, ԱՄՆ[4] |
Կրթություն | Թառլեթոնի պետական համալսարան և Chaminade High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և սպա |
Ժանրեր | վեսթեռն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջորջ Հերիս Քենեդի Կրտսեր (անգլ.՝ George Harris Kennedy, Jr., փետրվարի 18, 1925[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - փետրվարի 28, 2016[4][1][2][…], Միդլթոն, Քանյոն շրջան, Այդահո, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, որը խաղացել է ավելի քան երկու հարյուր ֆիլմերում և հեռուստատեսությունում։ Արժանացել է Օսկարի մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան Սառնարյուն Լյուկը ֆիլմում խաղացած Դրագլայնի դերի համար։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեդին ծնվել է Նյու Յորք քաղաքում, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջորջ Հերիս Քենեդին, երաժիշտ էր և նվագախմբի ղեկավար։ Մահացել է այն ժամանակ, երբ Քենեդին 4 տարեկան էր։ Նրան մեծացրել է մայրը՝ Հելենը։ Նա բալերինա էր։ Քենեդիի պապը եղել է գերմանացի էմիգրանտ՝ իռլանդական ու անգլիական ծագումով։ Քենեդին սկսել է իր թատերական ներկայացումները արդեն 2 տարեկանում։ Ապա զբաղվում է ռադիոյով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մի կողմ է դնում շոու բիզնեսը և ծառայում է Միացյալ նահանգների բանակում 16 տարի։ Որոշ ժամանակ աշխատում է Զինված Ուժերի ռադիոյում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Բանակի Տեղեկատվական Ընկերության ստեղծման մեջ։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեդինն դարձել էր անգլ.՝ The Phil Silvers Show հեռուստասերալի տեխնիկական խորհրդատու։ Նրա կարիերան Ֆիլմերի բնագավառում սկսվել է 1961 թվականին։ Նա նկարահանվել է մի շարք Հոլիվուդյան ֆիլմերում՝ Շարադ (1963), Մահացու վերնաշապիկ (1964), Լռություն…Լռություն, Անուշ Շառլոտա (1964), Ֆենիքսի թռիչքը (1965), Վտանգի մեջ (1965)։ Նա հանդիսանում է բազմաթիվ հեռուստածրագրերի հեղինակ, որոնցից են՝ անգլ.՝ The Asphalt Jungle, անգլ.՝ The Andy Griffith Show, անգլ.՝ Peter Gunn, անգլ.՝ Bonanza, անգլ.՝ Maverick, անգլ.՝ McHale's Navy և անգլ.՝ Gunsmoke։ 1963 թվականին Քենեդին խաղացել է Ջորջ Սփենգլերի դերը անգլ.՝ Perry Mason դրվագում։ Ապա նա ստացավ դերը, որի համար արժանացավ Օսկարի մրցանակի։ Դա Դրագլինի դերն էր Cool Hand Luke (1967) ֆիլմում։ 1970 թվականին Քենեդին հայտնվում է Օսկարի արժանացած Օդանավակայան ֆիլմում, որտեղ խաղում է Ջո Փեթրոնի դերը։1978 նա նկարահանվում է Ագաթա Քրիստիի «Մահը Նեղոսի վրա» ֆիլմում։ 1984 թվականին Քենեդին նկարահանվել է Bo Derek ֆիլմում։
Խաղացել է նաև երկրորդական դերեր անգլ.՝ Savage Dawn, անգլ.՝ The Delta Force և անգլ.՝ Creepshow 2 ֆիլմերում։ Հեռուստատեսությունով Քենեդին խաղացել է Կարտեր Մակկեյի դերը CBS-ում, որը դուրս է եկել 1988-1991 թվականների։ 1990-ականներին նա հեռուստատեսությամբ գովազդել է անգլ.՝ Breathasure-ի հաբեր՝ հետևյալ կարգախոսով. «Ես երբեք ոչ մի տեղ չեմ գնում առանց իմ անգլ.՝ Breathasure-ի»։ 1998 թվականին նա ձայնագրեց անգլ.՝ Brick Bazooka-ի դերը «Փոքրիկ զինվորները» ֆիլմի համար։ Ապա նա նկարահանեց մի քանի անկախ ֆիլմեր, նախքան 2003 թվականին հեռուստատեսություն վերադառնալը։ Խաղացել է հայտնի Վիկտոր Նյումենի կենսաբանական հոր՝ Ալբերտ Միլերի դերը։ 2005 թվականին Քենեդին «Մտեք առանց թխկացնելու» փոքրիկ ֆիլմում խաղաց էպիզոդային դեր։
Պարգևատրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեդին անգլ.՝ Hollywood Walk of Fame-ում ստացել է աստղ ֆիլմերում մասնակցություն ունելու համար։
Կարիերան գրականության ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենեդին գրել է 3 գիրք։ 1983 նա գրել պատմություն սպանության մասին (Murder On Location), որը նախատեսել էր ֆիլմ նկարահանելու համար։ Երկրորդ վեպը «Սպանություն բարձրության վրա»-ն է, որը լույս է տեսել 1984 թվականին։ 2011 թվականին նա գրում է իր ինքնակենսագրությունը՝ «Վստահիր ինձ»։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարինեին Քենեդին ապրել է Այդահո նահանքի հարավում գտնվող Իգլ քաղաքում։ Նա ամուսնացած է եղել Ջոան Մակարտնիի հետ։ Ունեն մի աղջիկ՝ Շոնան և մեկ թոռնիկ՝ Տեյլորը։ Քենեդին և Ջեյմս Ստյուարդը եղել են լավ ընկերներ։ Քենեդին համարվում է լիցենզավորված օդաչու, և տիրապետում է անգլ.՝ Cessna 210-ի և անգլ.՝ Beechcraft Bonanza-ի։
Ֆիլմադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1960 | Սպարտակ | Ռեբել զինվոր | |
1961 | անգլ.՝ Kingdom Come-ի փոքրիկ հովիվը | Նայթոն Դիլոն | |
1962 | Միայնակ է խիզախը | Շերիֆ Գուտերեսի տեղակալ | |
1963 | Դիների ակումբից մարդը | Ջորջ | |
Շարադա | Հերման Սքոբի | ||
1964 | Մակհեյլի նավատորմը | Հների լե Կլերկ | |
Կապույտ դելֆինների կղզին | Ալուտ Քեփթեյն | ||
Մահացու վերնաշապիկ | Լեո Կրուզ | ||
Լռություն…Լռություն, Անուշ Շառլոտա | Ֆորմեն | ||
1965 | Պատրանք | Ուիլարդ | |
Վտանգի մեջ | Քոլոնել Ջորջի | ||
Ֆենիքսի թռիչքը | Մայք Բելամի | ||
Շենանդոա | Գնդապետ Ֆեյրչայլդ | ||
Կատւի Էլդերի որդիները | Կառլի | ||
1967 | անգլ.՝ The Dirty Dozen | Մայոր Մաքս Արմբրուստեր | |
անգլ.՝ Hurry Sundown | Շերիֆ Կումբս | ||
Սառնարյուն Լյուկը | Դրագլին | ||
Ջասիի բալլադը | Արք Օգդեն | ||
1968 | Վարդագույն ջունգլիները | Սեմի Ռուդերբիթ | |
անգլ.՝ The Boston Strangler | Ֆիլ Դինեթալ | ||
Ավազակ | Շերիֆ Ջոնսոն | ||
1969 | Լավ տղաները և վատ տղաները | Մեջ Ջան Մակկեյ | |
Ուրախ, ուրախ | Ջոնսոն | ||
Հիանալի յոթնյակի գնդակները | Քրիս Ադամս | ||
1970 | ...Թիկ...թիկ... թիկ | Ջան Լիթլ | |
Օդանավակայան | Ջո Պատրոնի | ||
Զիգ զագ | Պաուլ Ռ. Քեմերոն | ||
Կեղտոտ Դինգուս Մենգին | Հոք Բրդսիլ | ||
1971 | Հիմարների շքերթը | Բժիշկ Կոնցիլ | |
1973 | Կորած հորիզոն | Սեմ Կորնելիուս | |
Կեհիլ ԱՄՆ մարշալ | Եյբ Ֆրիզեր | ||
1974 | անգլ.՝ Thunderbolt and Lightfoot | Րեդ Լիերի | |
Օդանավակայան 1975 | Ջո Պատրոնի | ||
Երկրաշարժ | Սերժանտ Լյու Սլեյդ | ||
1975 | անգլ.՝ The Eiger Sanction | Բեն Բովմեն | |
Մարդկության ֆակտոր | Ջոն Կինսդեյլ | ||
1977 | Օդանավակայան 77 | Ջո Պատրոնի | |
Մարդու ապացույցը | Քեն Շուֆթեն | ||
1978 | անգլ.՝ Mean Dog Blues | Կապիտան Օմար Կինսմեն | |
անգլ.՝ Brass Target | Գեներալ Ջարջ Ս. Փաթոն | ||
Մահը Նեղոսի վրա | Ենդրյու Փենինգթոն | ||
1979 | Դեռ | Մեծ Լյու Քեսիդի | |
Օդանավակայան 79 | Կապիտան Ջո Պատրոնի | ||
Երկուտեղանի ՄակԳուֆին | Շեֆ Տալասեկ | ||
1980 | Վիրուս | Ադմիրալ Քոնվեյ | |
Մահի նավ | Էշլենդ | ||
1981 | Արևածագից առաջ | Ռոյ ՄակԼեյն | |
Ժամանակակից ռոմանտիկա | Իրեն | ||
1982 | Վակո | Միստեր Դոկտոր Գրեյվս | |
1984 | Չատանուգա չու չու | Բերտ | |
Բոլերո | Քոթոն | ||
1985 | ռադիոակտիվ երազներ | Սփեդ Չենդլեր | |
Վայրի արևածագ | Թիք Ռենդ | ||
Խաղացողը] | Գեներալ Նելսոն Մայլս | ||
1986 | Դելտաի ուժը | Հայրիկ Օմելեյ | |
1987 | անգլ.՝ Creepshow 2 | Ռեյ Սփրուս | |
անգլ.՝ The Gunfighters | Դեկ Տյուրներ | ||
1988 | Ծնված մրցավազքի համար | Վինսենթ Դուպլեյն | |
Անկոչը | Մայք Հարվի | ||
Հակազդող ուժ | Վինս Քոլբի | ||
Մերկ հրացան | Կապիտան Էդ Հոկեն | ||
անգլ.՝ Demonwarp | Բիլ Կրաֆտոն | ||
1989 | անգլ.՝ The Terror Within | Հալ | |
1990 | Ուրղեղը մահացել է | Վենս | |
1991 | Intensive Care | Dr. Bruckner | |
Թրեբին գնում է Հոլիվուդ | ՄակԿրեդի | ||
Մերկ հրացանը։ Վախի հոտը | Կապիտան Էդ Հոկեն | ||
1994 | Մերկ հրացանը։ Վերջնական ինսուլտ | Կապիտան Էդ Հոկեն | |
1997 | Կատուները չեն պարում | Մամոթ | ձայն |
1998 | Փոքրիկ զինվորբերը | Բրիկ ազուկա | ձայն |
անգլ.՝ Dennis the Menace Strikes Again | Պապիկ Ջոնսոն | ||
2005 | մտեք առանց տխկացնելու | Տնօրեն | |
2007 | անգլ.՝ Sands of Oblivion | Ջան Տեվիս | |
2008 | Մարդ, որ հետ էր եկել | դատավոր Դյուկ | |
2011 | Մեկ այլ երջանիկ օր | Ջո | |
2014 | Խաղացողը | Էդ |
Դերերը հեռուսատատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Դրվագ |
---|---|---|---|
1959 | Շայեն | Լի Նելսոն | Մեսա Լուսնի կալանավորը |
1959 | անգլ.՝ Colt .45 | Հենկ | Թշնամու ատրճանակը |
1959 | անգլ.՝ The Deputy | Տեքս | մեծ քառյակը |
1959 | անգլ.՝ Sugarfoot | Սայկես | "անգլ.՝ The Canary Kid, Inc." |
1960 | անգլ.՝ Gunsmoke | Էմիլ | Դարբինը |
1960 | Փիթեր Գան | Կառլ | Խաչադեղը |
1960 | անգլ.՝ Sugarfoot | Ռոս Կահն | Թաղում քառասուն մղոնի վրա |
1960 | Սլեյդ հրացանը | Տեքս | Իսպանական տուփը |
1960 | Լարամի | Գելագեր Հենչմեն | Դուել Ալթա միսայում |
1960 | Մավերիկ | Դեբատի Ջոնս | Հենդլեյի որսորդները |
1960 | անգլ.՝ The Lawman | Բիրտ | Գրավել արևմուտքը |
1960 | Գնդակը կմեկնի | Տարնիցեր | Ժառանգությունը" |
1960 | Գնդակը կմեկնի | Լեյտենանտ Ջոն Բրայսոն | Մազերի ղեկավարը |
1961 | բատ Մաստերսոն | Շերիֆ | Չորրորդ մարդը |
1961 | Գնդակը կմեկնի | Պրեստոն | Ճանապարհը |
1961 | Գնդակը կմեկնի | Դեկ | անգլ.՝ The Vigil |
1961 | Գնդակը կմեկնի | Ռուդ Սեկսոն | Կյանքի ապացույցը |
1961 | Գնդակը կմեկնի | Եղբայր Գրեյս | անգլ.՝ Squatter's Rights |
1961 | անգլ.՝ Gunsmoke | Փեթ Սվուներ | Մեծ մարդը |
1961 | Անձեռնմխելիները | Բիրդի | Շամպայնի թագավորը |
1961 | Հրաձիգը | Շերիֆ | Թաղված մարդը |
1961 | Բանան | Փիթեր Լոնգ | Դժոխային մեքենան |
1961 | Gunsmoke | Ջեյք Բայլո | Կիտին կրակեց |
1962 | Բարձրահասակ մարդը | Հիրամ Կիլգոր | Մեկը բոլորի համար |
1962 | Կոպիտ | Ջորջ Վեյլս | անգլ.՝ The Peddler |
1962 | անգլ.՝ Gunsmoke | հագ | Տղաները |
1962 | Գնդակը կմեկնի | մեծ Ջոն | Չկրակել դաշնակահարին |
1962 | Գնա իմ ճանապարհով | Մայք | Մարդ Մերիի համար |
1962 | անգլ.՝ Death Valley Days | Ստիմբութ Սիլի | Գալչ վիսկիի հրաշքները |
1962 | Հանցագործները | Ջո ֆերիս | անգլ.՝ Farewell Performance |
1963 | Էնդի Գրիֆտի ցուցադրումը | Պետության ոստիկանության դետեկտիվ | Մեծ տունը |
1963 | Գնդակը կմեկնի | Եղբայր Գրեյս | Սուրբ Էլամյի նախօրեին |
1963 | Բժիշկ Կիլդեր | Ջո Քրեմեր | Յուրաքանչյուրին իր սեփական ազատազրկումը |
1963 | Փերի Մեյսոն | Ջորջ Սփենգլեր | Հունական աստվածուհու դեպքը |
1963 | Ջիմի ՄակՊիտերսի ճանապարհորդությունը | Անգոսւ | Երկար գիշերի ցերեկը |
1963-1964 | ՄակՀեյլի նավատորմը | Մեծ Ֆրենչի | "Ֆրենչը մեկնում է ՄակՀեյլից", և "մեծ Ֆրենչի վերադարձը" |
1964 | անգլ.՝ Gunsmoke | Սայրուր | Ծուռ Մայլը |
1964 | Բանան | Ուալդո | Քավության նոխազ |
1964 | անգլ.՝ The Virginian | Ջեկ Մարշման | Կախաղան Սեմ Հորնի համար |
1964 | անգլ.՝ Gunsmoke | Ուորդեն Սթրայքեր | Պահակը |
1965 | Դենիել Բուն | Զաք Մորգան | Պարան Մինգոյի համար |
1965 | Լարենդո | Ջես Մորան | Ռենջերների հպարտությունը |
1965 | անգլ.՝ The Virginian | Թոմ Սուչեթե | Թագավորների ազնվականությունը |
1965 | Շենանդուա կոչվող մարդը | միտչել Քենեդի | Սպանելու յուրահատուկ տաղանդ |
1966 | անգլ.՝ Gunsmoke | Բեն Փեյսոն | Բերք |
1966 | Ջեսի Ջեյմսի լեգենդը | Բլոդքեդ | Վերադարձ դեպի Լաուրենս |
1966 | Բժիշկ Կիլդեր | Սերժանտ Հենսլի | "Ողորմություն կամ սպանություն", և "Պատահարի տարօրինակ տեսակ" |
1966 | Մեծ հովիտը | Ջեկ Տեդչեր | "անգլ.՝ Barbary Red" |
1967 | Տարզան | Քրենդել | Ավազակ բռնողը |
1971 | Սերժանտ | Հայր Սամուել Կավանաժ | 16 դրվագ |
1971 | Անվեհեր մարդը | Հայր Սամուել Կավանաժ | Քահանա մարդասպանը |
1975 | Կապույտ գիշերը | Բամփեր Մորգան | 24 դրվագ |
1979 | Սպիտակ տան ետնաբեմը | նախագահ | դրվագ։ #1.2 |
1981 | Շաբաթօրյա գիշերային կյանքը | Իրեն | 1 դրվագ, 10/17/81 |
1983 | Հեքիաթային կղզին | Ադամ Քոբ | "անգլ.՝ God Child/Curtain Call" |
1988–1991; 1996; 1998 | Դալլաս | կարտեր ՄակԿեյ | 67 դրվագ + 2 հեռուստաֆիլմ |
1994 | Միայնակ աղավնին | դատավոր Ջ.Թ. | Դատական օր |
1996 | Թևեր | իրեն | 1 դրվագ |
1996 | Ջոնի Քուեսթի իրական արկածները | Գեներալ Աքսթոն | անգլ.՝ DNA Doomsday |
2003 | Երիտասարդ և անհանգիստ | Ալբերտ Միլեր | #1.7762, #1.7763, և #1.7764 |
2010 | Երիտասարդ և անհանգիստ | Ալբերտ Միլեր | #1.9553 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 George Kennedy, Oscar-winning character actor of ‘Cool Hand Luke,’ dies at 91 // The Washington Post / M. Murray — Washington: Fred Ryan, 2016. — ISSN 0190-8286; 2641-9599
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Քենեդի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 28 մահեր
- 2016 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ