Ռայմոնդ Լոուի
Ռայմոնդ Լոուի ֆր.՝ Raymond Loewy | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 1986[1][2][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի համալսարան և Շապտալ |
Մասնագիտություն | դիզայներ, մեքենայի դիզայներ և փոստային բացիկների դիզայներ |
Թեմաներ | արտադրական դիզայն և Գրաֆիկական դիզայն |
Պարգևներ | |
Կայք | raymondloewy.com |
Raymond Loewy Վիքիպահեստում |
Ռայմոնդ Լոուի (անգլ.՝ Raymond Loewy, լրիվ անունը՝ ֆր.՝ Raymond Fernand Loewy[5], նոյեմբերի 5, 1893[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 14, 1986[1][2][3][…], Մոնտե Կառլո), նկարիչ, արդյունաբերական դիզայնի վարպետ, պատկերանիշների, արդյունաբերական նմուշների հեղինակ։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայմոնդ Ֆեռնանդ Լոուին ծնվել է Մաքսիմիլիան Լոուիի և Մարի Լաբալմի ընտանիքում։ Նա ինժեներական կրթություն է ստացել Ֆրանսիայում, ուսանողական տարիներին զբաղվել է ինքնաթիռների մոդելավորմամբ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ ստանալով կապիտանի աստիճան։ Պատերազմի ավարտից հետո Լոուին եղել է գործազուրկ ու առանց փողի և արտագաղթել ԱՄՆ՝ գրպանում ունենալով հիսուն դոլար։ Նա գտել է նկարիչ-նկարազարդողի աշխատանքը նորաձևության ամսագրերում (Vogue, Harper's Bazaar), նկարել գովազդներ Նյու Յորքի խանութների համար։ 1920-ականների երկրորդ կեսին Լոուին եղել է General Electric ընկերության գլխավոր դիզայներ, բայց Մեծ դեպրեսիայի ամենասկզբում՝ 1929 թվականին, սկսել է անկախ բիզնես՝ հիմնելով Raymond Loewy Design: Առաջին պատվեն ստացել է տպագրական սարքավորումների արտադրողի կողմից, որը ցանկացել է «փաթեթավորել» իր մեքենաները այդ ժամանակների համար ժամանակակից պատյանով։
1932 թվականին հասել է իսկական հաջողության՝ Sears-ից ստանալով Coldspot սառնարանի դիզայնի պատվերը[6]։ Սառնարանը, որը մշակել են Լոուին և Գերման Փրասյը, վաճառվել է ամբողջ երկրում շուրջ 210000 օրինակով։ Դրա մեջ, Լուիի մտահղացմամբ, առաջին անգամ օգտագործվել են ալյումինե չժանգոտվող դարակներ։
Իսկապես հաջող դիզայնը կարող է հարստացնել հաճախորդին և կործանել դիզայներին. հաջորդ պատվերին պետք է սպասել քառասուն տարի...
— Ռայմոնդ Լոուի, Արդյունաբերական դիզայն, 1979
Երկաթուղային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին Լոուին հարաբերություններ է հաստատել Փենսիլվանիայի երկաթուղու (Pennsylvania Railroad, PRR) հետ, որն այդ ժամանակ թարմացնում էր իր շոգեքարշները։ Առաջին միանգամյա պատվերը դարձել է ար-դեկո ոճով աերոդինամիկական ծածկոցը ստանդարտ PRR K4s շոգեքարշի համար (1936 թվականի փետրվար), որը նախատեսված էր Broadway Limited (Նյու Յորք-Չիկագո) ֆլագմանի ուղևորատար գնացքի համար։ Մրցակից դիզայներ Հենրի Դրեյֆուսը նման աշխատանքներ է ստեղծել Նյու Յորքի Կենտրոնական երկաթուղու (անգլ.՝ New York Central Railroad) համար։ 1937-1938 թվականներին Լոուին կատարում էր Բրոդվեյի մարդատար վագոնների ինտերիերի և երթուղու պատկերանիշի դիզայնները։ Դրանց հաջորդել են եզակի գերծանր PRR S1 շոգեքարշը (1938-1939) և բեռնափոխադրող PRR T1-ը (1942), որոնք թողարկվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 50 մեքենայի շարքում` դառնալով PRR-ի վերջին շոգեքարշները։ Այս մեքենաներից ոչ մեկը չի պահպանվել։
Պատերազմից հետո Լոուին կատարել է Baldwin Locomotive Works ջերմաքարշերի դիզայնը «շնաձկան մռութով» (անգլ.՝ Sharknose), մանևրային ջերմաշարժերի և Fairbanks-Morse էլեկտրաշարժերի դիզայնը, մշակել գունավորման ու ինտերիերի նախագծեր ուղևորատար գնացքների համար։ PRR GG1 էլեկտրաքարշի նախագծման ժամանակ Լոուին մասնակցել է միայն որպես խորհրդատու։ Վերջապես, 1967 թվականին շարք է մտել Նյու Յորքի մետրոյի R40 վագոնը` այս համակարգի առաջին մեքենան թեք լայնակի կտրվածքներով։
Ավտոմեքենաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Studebaker Starlight, 1947, հետևի համայնապատկերային պատուհանով
-
Studebaker Commander, 1950, թափքին «փամփուշտով»
-
Studebaker Commander, 1953, առանց ռադիատորի վանդակաճաղի
-
Studebaker Avanti էսքիզ, 1963
1932 թվականին Լոուին սկսել է մեքենայի ձևավորում Hupmobile ֆիրմայի համար։ 1939 թվականին սկսվել է նրա երկարամյա համագործակցությունը Studebaker-ի հետ[7][8]։ Նույն թվականին ընկերությունը փոխել է իր պատկերանշանը նորով, որը մշակել էր Լոուին։ Այնուհետև, 1930-ականների վերջին, Լոուին դարձել է International Harvester գյուղատնտեսական տեխնիկայի գլխավոր դիզայներ՝ ստեղծելով մի շարք նախագծեր, որոնք շարունակել են օգտագործվել գրեթե քառորդ դար։
Քանի որ պատերազմական ժամանակներում օրենքները մեքենաներ արտադրողներին արգելում էին աշխատել քաղաքացիական մոդելների վրա, մեքենայի ձևավորումը ժամանակավորապես հայտնվել է անկախ դիզայներների ձեռքում, ինչպիսին Լոուին էր։ Որպես արդյունք, արդեն 1946 թվականին Studebaker-ն ունեցել է նոր, թողարկման պատրաստ դիզայնի նախագիծ, որն անցել է շահագործման 1947 թվականին՝ «մեծ եռյակի» հետպատերազմյան առաջին մոդելներից երկու տարի շուտ։ Երկդռնանի Studebaker Starlight-ը, որը նախագծել էր Լոուիի ֆիրմայից Ռոբերտ Բուրկը, ուներ հետևի համայնապատկերային պատուհան, որն սկսվում էր անմիջապես կենտրոնական սյուներից։ Լոուին է հեղինակել քրոմապատ «փամփուշտը», որը 1950-ականների սկզբին փոխարինել է Studebaker ռադիատորի ցանցին, ինչպես նաև այդ մեքենաների էրգոնոմիկ ներքին կառուցվածքը։
1961 թվականին Լոուին մշակել է Studebaker Avanti-ը՝ սպորտային մեքենա, որը նախագծված էր «Քաշը չարիք է» սկզբունքով։ Դիզայների կողմից հանված բազմաթիվվ անհարկի իրերի թվում էր ռադիատորի վանդակաճաղը. «Վանդակաճաղերը տեղին են կոյուղու մե»։ Նրա մոտեցումը, այդ թվում նաև մեքենան խնայողական և եվրոպական ձևով նորաոճ դարձնելու նրա ձգտումը հետպատերազմյան ժամանակաշրջանում ընդւնված չէր Դետրոյթում, այդ պատճառով Լոուիի աշխատանքները պահաջարկ չեն ունեցել «մեծ եռյակի» ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։
1970-ական թվականների կեսերին Լոուին մշակել է նոր մոդել AZLK-ի համար, բայց մեքենան չի թողարկվել, քանի որ գործարանի ղեկավարությունը համարել է, որ գործարանում չկան համապատասխան սարքավորումներ այդ մոդելի թողարկման համար, և մոռացել են դրա մասին։
Ավիացիա և տիեզերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոուիի ավիացիայի համար աշխատանքը սահմանափակվել է ինտերիերի ձևավորումներով և մեքենաների ներկման սխեմաներով։ 1967-1973 թվականներին նա աշխատել է ՆԱՍԱ-ի համար[9]։
- 1962 – ԱՄՆ-ի նախագահի Air Force One ինքնաթիռի բնորոշ գունավորում՝ սպիտակի, կապույտի երանգների և քրոմի դուրալումինի համադրությամբ։ Գունավորումը մինչև հիմա օգտագործվում է ԱՄՆ կառավարական բոլոր օդանավերում՝ Boeing 747, 757, 737 և Gulfstream,
- 1970-ական թվականներ — Սքայլաբի ինտերիեր[10]
- 1975 – Կոնկորդի ինտերիեր։
Սպառողական շուկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1951 թվականին Լոուին ոչ առանց հիմքերի պնդել է․
Սովորական ամերիկացին, որն ապրում է նորմալ կյանքով գյուղում կամ մեգաոպոլիսում, դատապարտված է ամենօրյա շփման այնպիսի իրերի, ծառայությունների և շենքերի հետ, որոնց դիպել է Ռայմոնդ Լոուի ֆիրմայի ձեռքը։
Ամենայն հավանականությամբ, Լոուիի ամենահայտնի գործը Coca-Cola-ի շիշն է[11]։ Սակայն, դա ինքը չի նախագծել (դա արել է 1915 թվականինին Էռլ Դինը), այլ միայն 1955 թվականին արդիականացրել է շշի վաղուց հայտնի ձևը։
Լոուի մշակած պատկերանշանների թվում են՝ Exxon (1972), Greyhound, Lucky Strike (1940), Shell (1971)։ 1970-ականներին նրա նյույորքյան ստուդիան բառացիորեն ծանրաբեռնվել է մանրածախ խանութների ցանցերի նախագծման պատվերներով այնպես, որ Լոուին բացել է նոր մասնճյուղ՝ Ֆրիբուրում (Շվեյցարիա), իսկ նյույորքյան մասնաճյուղը դարձել է մասնագիտացված ճարտարապետական ընկերություն։
1950-ական թվականների վերջին Ռայմոնդ Լոուի մշակել է DOUBLE XX կենսաբանորեն ակտիվ սննդային հավելանյութի համար փաթեթավորման նոր ձևավորում Nutrilite-ի պատվերով։ Աշխատանքի արդյունքը դարձել է նոր պլաստիկ փաթեթավորումը թիթեռի թևերի տեսքով։ Տուփի մեջ եղել է երկու բաժին` մեկը վիտամինային դեղապատիճների, իսկ երկրորդը` ամենակարևոր միկրոտարրերը պարունակող հաբերի համար։ Փաթեթավորման ոճը փոխելն օգնել է NUTRILITE-ին կտրուկ առաջընթաց գրանցել դիետիկ հավելանյութերի շուկայում մրցակցության մեջ։
1964 թվականին Լոուիի ստեղծած նկարի հիման վրա տպագրվել է ԱՄՆ առաջին նամականիշը՝ նվիրված Ջոն Քենեդիի հիշատակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
- ↑ Duden – Das Aussprachewörterbuch (German) (8 ed.). Berlin: Dudenverlag. 2015. ISBN 978-3-411-05508-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Coldspot Refrigerator
- ↑ Hendry, Maurice M. Studebaker: One can do a lot of remembering in South Bend. New Albany: Automobile Quarterly. էջեր 228–275. Vol X, 3rd Q, 1972.
- ↑ Setright, L.J.K., "Loewy: When styling became industrial design", in Northey, Tom, ed. World of Automobiles (London: Orbis, 1974), Volume 11, p. 1211.
- ↑ Novak, Matt (October 13, 2014) "Raymond Loewy's NASA Designs Are The Space Future That Never Was" Արխիվացված 2020-06-09 Wayback Machine Paleofuture
- ↑ Torchinsky, Jason (May 13, 2014) "Why Skylab Was America's First And Best Home In Space" Jalopnik
- ↑ «The History Behind the Coca-Cola Bottle». The Coca-Cola Company. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. «When King and Family sized packaging were introduced in 1955, Raymond Loewy was part of the team that worked to recast the bottle but still keep the proper proportions.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռայմոնդ Լոուիի կենսագրությունը և աշխատանքները
- Համառոտ կենսագրություն Արխիվացված 2013-11-08 Wayback Machine
- Ռայմոնդ Լոուիի հիշատակին նվիրված կայք
- Loewy Design – Լոուիի աշխատանքների պատեկրասրահ
- Hagley գրադարան և թանգարան – Լոուիի աշխատանքների պատեկրասրահ
- Ռայմոնդ Լոուիի հիշատակին նվիրված կայք Արխիվացված 2018-06-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Լոուի» հոդվածին։ |
|