Ռաֆայել Աթոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Գեղամի Աթոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1931 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 3, 2014 (83 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և ԱՄՆ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ռաֆայել Գեղամի Աթոյան (անգլ.՝ Rafael Atoyan, հունվարի 31, 1931, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 2014, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում։ 1944-1946 թթ. սովորել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1948-1953 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում[1], 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։ 1960 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Նկարահանվել է Մենավոր ընկուզենի (Օհան, 1986, Հայֆիլմ) և «Կարոտ» (Առաքել, 1990, Հայֆիլմ) կինոնկարներում։ 1994 թվականից մինչև մահ ապրել է ԱՄՆ-ում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, որմնանկարների։ Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է։ Ռաֆայել Աթոյանն առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ։ Եվ այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։
- «Աղջիկները բակում», 1957
- «Խնոցի», 1960
- «Ձիակառք ճերմակ ձիերով», 1978
- «Մեր բակը», 1978
- «Կինը և ծառը», 1978
- «Արևոտ առավոտ. Լենինական»,1979
- «Գառնիում», 1980
- «Խնոցի», 1980
- «Կեսօր. Ախուրյան»
- «Սևան. Երեկո», 1981
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում։
Մեջբերումներ Ռաֆայել Աթոյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թ. - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ[2]
- 1989 թ. - պարգևատրվել է ԽՍՀՄ Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում՝ «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար[2]
- 1994 թ. - Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով[2]
- 2011 թ. - ծննդյան 80-ամյակի առթիվ, ինչպես նաև մշակութային մեծ ավանդի համար պարգևատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան. 2005 թ. - հատոր առաջին. - (հանրագիտարան). - ISBN 5-89700-026-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ. Ռաֆաել Աթոյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում (2011 թ.)
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆայել Աթոյանը zarkfoundation.com կայքում
- Ռաֆայել Աթոյան
- «Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը Ռաֆայել Աթոյան (լուսանկարներ)
- Ռաֆայել Աթոյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 3 մահեր
- 2014 մահեր
- Ֆրեզնո քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ գեղանկարիչներ
- Հայ նկարիչներ