Ռոդիոն Շչեդրին
Ռոդիոն Շչեդրին | |
---|---|
Ռոդիոն Շչեդրինը կնոջ` Մայա Պլիսեցկայայի հետ 2009 թ. | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Родион Константинович Щедрин |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1932[1][2][3][…] (91 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1][4][4] |
Երկիր | Լիտվա և Ռուսաստան |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և բալետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, լիբրետիստ, համալսարանի դասախոս և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1955) և Կենտրոնական երաժշտական դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Մայա Պլիսեցկայա |
Պարգևներ | |
Կայք | shchedrin.de |
Rodion Konstantinovich Shchedrin Վիքիպահեստում |
Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրին (ռուս.՝ Родион Константинович Щедрин, դեկտեմբերի 16, 1932[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4][4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ՌԽՖՍՀ-ի կոմպոզիտորների միության նախագահ (1973-1990)։ Բեռլինի «Արվեստի ակադեմիայի» անդամ 1989 թվականից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Լենինյան մրցանակի դափնեկիր (1984), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1972) և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1992)։
7 օպերաների, 5 բալետների, 3 սիմֆոնիաների, 14 կոնցերտների, բազմաթիվ կամերային, գործիքային, վոկալ, երգչախմբային և ծրագրային երաժշտական ստեղծագործությունների, կինոյի և թատերական ներկայացումների համար երաժշտության հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոսկվայում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և մանկավարժ Կոնստանտին Շչեդրինի (1894-1955) և տնտեսագետ, Կոնկորդիա Շչեդրինայի երաժշտության սիրահարի ընտանիքում (1908֊1999)։
Ռոդիոն Շչեդրինի երաժշտության առաջին ուսուցիչը հայրն էր՝ Կոնստանտին Շչեդրինը, որը ծնվել է Տուլայի նահանգի Վորոտցի գյուղում, իսկ մանկությունն անց էր կացրել Տուլայի մոտ՝ Ալեքսինում։ Նա օժտված էր երաժշտական հազվագյուտ ընդունակություններով՝ «ձայնագրային» հիշողությամբ (առաջին անգամից հիշում էր երաժշտությունը), բացարձակ լսողությամբ։ Նրա ընդունակությունները նկատեց քաղաք ժամանած դերասանուհի Վերա Պաշեննայան, որն իր հաշվին տղային ուղարկեց Մոսկվա, որտեղ վերջինս ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան։
Ռոդիոն Շչեդրինը երաժշտությամբ շրջապատված էր դեռ մանուկ հասակից՝ լսում էր հոր նվագը ջութակով, հոր և նրա եղբայրների գործիքային տրիոն։
1941 թվականին ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական տասնամյա դպրոց։ Դաշնամուրով սկսեց լուրջ զբաղվել՝ մասնավոր սովորելով Մ․ Գեհտմանի մոտ։
1941 թվականի հոկտեմբերին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Շչեդրինների ընտանիքը տարհանվեց Սամարա։ Նույն քաղաք տարհանվեց նաև Դմիտրի Շոստակովիչը՝ այնտեղ ավարտելով իր հանրահայտ Յոթերորդ սիմֆոնիան․ երիտասարդ Ռոդիոնն առիթ ունեցավ լսել այն գլխավոր փորձի ժամանակ՝ Սամուիլ Սամոսուդի դիրիժորությամբ։ Շոստակովիչն ու Կոնստանտին Շչեդրինը գործունեություն էին ծավալում Կոմպոզիտորների միությունում, առաջինը՝ նախագահն էր, երկրորդը՝ պատասխանատու քարտուղարը։ Շոստակովիչը հոգատար օգնում էր Շչեդրինների ընտանիքին կենցաղային դժվարին և այլ հանգամանքներում։
1944-1950 թվականներին երաժշտական կրթությունը շարունակում է Մոսկվայի երգչախմբային ուսումնարանում, որը ղեկավարում էր Ալեքսանդր Սվեշնիկովը։
1950-1955 թվականներին սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որը գերազանցությամբ ավարտում է 2 մասնագիտացմամբ՝ կոմպոզիցիայի (Յուրի Շապորինի դասարանը) և դաշնամուրային (Յակով Ֆլիերի դասարանը)։ 1959 թվականին ավարտում է նաև նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Յուրի Շապորին)։
1965-1969 թվականներին կոմպոզիցիա է դասավանդում Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտների շարքում էին Օլեգ Գալախովը, Բ․ Գեցելևը, Գ․ Մինչևը։ Շչեդրինը թողեց կոնսերվատորիայի աշխատանքը՝ կոնֆլիկտի մեջ մտնելով տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի կուսակցական գործիչների հետ։
1968 թվականին հրաժարվեց ստորագրել նամակը, որով պետք է աջակցեր Վարշավայի պայմանագրի երկրների զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա։
1973 թվականին Շչեդրինը ընտրվում է ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության նախագահ։ Այս պաշտոնում աշխատում է մինչև 1990 թվականը՝ կամավոր թողնում այն, որից հետո նրան թողնում են որպես Ռուսաստանի Կոմպոզիտորների միության պատվավոր նախագահի պաշտոնում։ Այն փաստը, որ այդքան տարիներ ռուսական կոմպոզիտորական կազմակերպությունը ղեկավարում էր նորարարական ուղղվածություն ունեցող լուրջ կոմպոզիտոր, չափազանց առաջադիմական դեր խաղաց։ Մեծ էր նաև նրա անձնական օգնությունը կոմպոզիտորներին, երաժշտագետներին, դիրիժորներին և այլոց։ «Երկար տարիներ Շչեդրինը ղեկավարում էր Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը, և քչերը գիտեն, թե որքան երիտասարդ տաղանդների է նա օգնել, որոնց մերժել ու հալածել են իշխանությունները»,— 2002 թվականին նրա մասին գրել է Վլադիմիր Սպիվակովը երաժշտական փառատոնի թռուցիկում, որը նվիրված էր կոմպոզիտորի 70-ամյա հոբելյանին։
Ռոդիոն Շչեդրինը Լիտվայի[5] և Իսպանիայի[6] քաղաքացիություն ունի, քանի որ Լիտվայի անկախության վերականգնման ժամանակ տարբեր երկրների բնակիչներ՝ այդ թվում և Ռուսաստանի ստացան Լիտվայի քաղաքացիություն։ Դրանք հիմնականում հասարակական, մշակույթի, արվեստի ականավոր գործիչներ էին, ինչպես նաև մարզիկներ և գործարարներ։ Հանրահայտ Մայա Պլիսեցկայա և Ռոդիոն Շչեդրինը զույգն առաջիններից էր, որ 1991 թվականին լիտվական անձնագիր ստացավ[7]։
2015 թվականի մայիսի 2-ին՝ Մայա Պլիսեցկայայի մահից հետո հրապարակվեց նրա կտակը՝ ըստ որի նրա մոխիրը ամուսնու մահից հետո պետք է խառնվի վերջինիս մոխրի հետ և ցրվի Ռուսաստանով մեկ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Щедрин Родион Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ http://www.upi.com/Archives/1991/11/21/Plisetskaya-Shchedrin-settle-in-Lithuania/4002690699600/
- ↑ http://www.boe.es/boe/dias/1994/05/04/pdfs/A13734-13734.pdf
- ↑ Радио Свобода, передача «Литовский паспорт»
- ↑ Плисецкая завещала развеять её прах над Россией — Интерфакс
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Международный фонд им. Майи Плисецкой и Родиона Щедрина
- Родион Щедрин: «Путь композитора — это марафон». Интервью «Нашей газете» (Швейцария).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդիոն Շչեդրին» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս մանկավարժներ