Ռոդոնիտ (հուն․ po6ov — վարդ), սիլիկատների խմբի միներալ, CaMn4[SisOi5]։ Քիմիական կազմը՝ 30—46% MnO, 4—6,5% CaO, 45—48% Si02․ խառնուրդներ FeO (մինչև 12%), Zn, Mg, Al և այլն։ Բյուրեղային համակարգը տրիկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են և ունեն թերթիկների, զուգահեռանիստի ձև։ Սովորաբար հանդիպում է հատիկային կամ խիտ զանգվածի ձևով։ Դույնը՝ վարդագույն, փայլը՝ ապակու, կարծրությունը՝ 5,5—6, խտությունը՝ 3400—3750 կգ/մ3։ Ցածր ջերմաստիճանային միներալ է և առաջանում է հիդրոթերմալ և կոնւոակտամետամորֆային հանքավայրերում։ Կիրառվում է որպես զարդաքար և երեսպատման քար։ Հայտնի են Ուրալի հանքավայրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։